Բյուջեի վերաբերյալ ԵՄ գագաթնաժողովն ավարտվել է վաղաժամկետ՝ առանց համաձայնության

Լուրեր

27.11.2026 | 12:17
Այսօր Հայկական երկաթուղու կառավարման հարցով հայ-ռուսական 2-րդ հանդիպումն է․ այն անցկացվելու է նեղ կազմով
27.11.2026 | 12:10
Թմրավաճառության մեջ կասկածվողները քարշ են տվել ոստիկանին // Մոսկվան՝ TRIPP-ում ՌԴ-ի շահերի մասին
27.11.2026 | 12:02
Բյուջեի վերաբերյալ ԵՄ գագաթնաժողովն ավարտվել է վաղաժամկետ՝ առանց համաձայնության
27.11.2026 | 11:54
Սահմանվել է սակագնային քվոտա՝ ՀՀ տարածք ներմուծվող առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ
27.11.2026 | 11:45
Թրամփը հայտարարել է, որ Պուտինին կոչ է արել դադարեցնել Եվրոպայում «ռազմական ագրեսիան» 
27.11.2026 | 11:28
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարար Պաատա Սալիային
27.11.2026 | 11:14
Բարձրաստիճան պաշտոնյաների արտասահմանյան գործուղումների վերաբերյալ քննարկում ԱԺ-ում. ՈՒՂԻՂ
27.11.2026 | 11:13
Ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանը կղեկավարի փարիզյան հայտնի թատրոնը
27.11.2026 | 11:04
Եվրոպա լիգա․ Մրցաշարային դրությունն ու «Արարատ-Արմենիայի» առաջիկա մրցակիցների արդյունքները
27.11.2026 | 10:53
Կասեցվել է տանձի համով զովացուցիչ ըմպելիքի արտադրությունը
27.11.2026 | 10:41
10 անձի, այդ թվում՝ Իջևան համայնքի նախկին ղեկավարի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է․ ՀԿԿ
27.11.2026 | 10:32
«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության աշխատանքները շարունակվում են
27.11.2026 | 10:23
Գուկեշը և Սինդարովը դարձյալ չեն պարզել հաղթողին
27.11.2026 | 10:15
Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանում և մարզերում
27.11.2026 | 10:07
Դենիս Ջորկաեֆ․ «Նման գործողություններն ինձ չեն կանգնեցնի»
Բոլորը

Եվրամիության երկրների առաջնորդների երկօրյա հատուկ գագաթնաժողովը, որը նվիրված էր միության 2028-2034 թվականների բյուջեի քննարկմանը և մեկնարկել էր նոյեմբերի 26-ին՝ Բրյուսելում, ավարտվել է նախատեսվածից շուտ՝ առաջին իսկ օրվա ավարտին, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Մենք հասկանում ենք, որ այսօր երեկոյան արդյունքի չենք հասնի»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։

Նրա խոսքով՝ ԵՄ երկրների առաջնորդների դիրքորոշումները յոթնամյա բյուջեի հարցում «դեռևս զգալիորեն տարբերվում են»։ Միևնույն ժամանակ, Գերմանիայի կառավարության ղեկավարը «հույսը չի կորցնում», որ համաձայնության կհաջողվի հասնել մինչև ընթացիկ տարվա ավարտը։

Ըստ dpa գործակալության՝ արդյունքում ԵՄ առաջնորդները որոշել են նոյեմբերի 27-ի առավոտյան չշարունակել բանակցությունները։ Դրա փոխարեն քննարկումների եզրափակիչ փուլն անցկացվել է նոյեմբերի 26-ի ուշ երեկոյան։ Մերցը նշել է, որ բանակցությունները կվերսկսվեն դեկտեմբերի 17-18-ին կայանալիք գագաթնաժողովի ընթացքում։

Դեռևս գագաթնաժողովի մեկնարկից առաջ Մերցը հանդիպել էր Եվրամիության բյուջեի վեց զուտ դոնոր երկրների առաջնորդների հետ, որոնք դեմ են ծախսերի ավելացմանը։ Խոսքը Նիդերլանդների, Ավստրիայի, Շվեդիայի, Ֆինլանդիայի, Դանիայի և Բելգիայի մասին է։ Իսկ արդեն գագաթնաժողովի ընթացքում Գերմանիայի կանցլերը քննադատել է նաև Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի՝ նոյեմբերի 21-ին առաջարկած 1,78 տրիլիոն եվրոյի յոթնամյա բյուջեն։ Դա շուրջ 204 միլիարդ եվրոյով պակաս է, քան Եվրահանձնաժողովի՝ 2025 թվականի ամռանը ներկայացրած առաջարկը։ Մերցի խոսքով՝ ծախսերը պետք է է՛լ ավելի կրճատվեն։

Գերմանիայի կառավարության ղեկավարը նաև դեմ է արտահայտվել եվրոպական մակարդակով փոխառու միջոցների հաշվին ֆինանսավորմանը, քանի որ 2028-2034 թվականներին միության երկրները պետք է ավելի քան 150 միլիարդ եվրո տոկոսավճար վճարեն նախկին պարտքերի դիմաց։ Մերցի կարծիքով՝ պարտքի հետագա ավելացումը կարող է հանգեցնել նրան, որ ԵՄ-ն «կկորցնի գործունակությունը»։

Բացի այդ, Գերմանիայի կանցլերը կոչ է արել ապահովել ծախսերի «արդար բաշխում» և պահանջել պահպանել բյուջետային զեղչերը, որոնց շնորհիվ զուտ վճարող երկրները կարողանում են հետ ստանալ իրենց կատարած վճարումների մի մասը։

«Գերմանիան ապահովում է եվրոպական ամբողջ բյուջեի շուրջ մեկ քառորդը, մինչդեռ ուղղակիորեն մեզ է վերադարձվում այդ միջոցների մոտ 8 տոկոսը միայն»,- նշել է նա։

Մերցի ու Եվրամիության բյուջեի կրճատման օգտին հանդես եկող մյուս երկրների առաջնորդների դիրքորոշմանը, ի թիվս այլոց, համաձայն չեն Իտալիայի, Իսպանիայի, Ֆրանսիայի և Լեհաստանի ղեկավարները։ Նրանք, մասնավորապես, պահանջում են ավելի շատ միջոցներ հատկացնել տնտեսապես թույլ շրջաններին աջակցելուն և գյուղատնտեսության զարգացմանը։

«Մենք պատրաստ չենք մեր ստորագրությունը դնել այնպիսի բյուջեի տակ, որին ավելի շատ ենք հատկացնում, բայց ավելի քիչ ստանում»,- հայտարարել է Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Մերցի առաջարկած բյուջեի հետագա կրճատումը «ռազմավարական սխալ» է անվանել։ Միևնույն ժամանակ, նա կոչ է արել ֆինանսական հարցերի շուրջ համաձայնության հասնել մինչև տարեվերջ, քանի որ առաջիկա ամիսներին քննարկումներին իր մասնակցությունը կդժվարանա՝ ապրիլի 18-ին նշանակված Ֆրանսիայի նախագահական ընտրությունների պատճառով։

Եվրամիության բյուջեի շուրջ բանակցություններից բացի՝ գագաթնաժողովում քննարկվել է նաև Ուկրաինային հետագա ֆինանսական օգնության տրամադրումը։ Մասնավորապես, խոսքը 2027 թվականին Կիևին 45 միլիարդ եվրոյի լրացուցիչ վարկ տրամադրելու մասին է։

Մերցի խոսքով՝ Ուկրաինային օգնությունը «խնդիր է, որը մենք (ԵՄ երկրները) պետք է լուծենք համատեղ»։ Կանցլերն ընդգծել է, որ միության կազմում «27 պետություն է, ոչ թե 23 կամ 24»։ Այսպիսով, նա ակնարկել է, որ Չեխիան, Սլովակիան և Հունգարիան չեն մասնակցում Ուկրաինային 2026-2027 թվականներին 90 միլիարդ եվրոյի վարկի տրամադրմանը, որի վերաբերյալ ԵՄ-ն վերջնական համաձայնության էր եկել դեռևս ապրիլին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի