«ՀԱՊԿ անդամ երկրները վտանգ են տեսնում Հայաստանի ժողովրդավարական գործընթացներից»․ Արթուր Սաքունց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.05.2026 | 23:50
Անդրանիկ Թևանյանի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում պետական դավաճանության հանցակազմի հատկանիշներով
22.05.2026 | 23:30
Գորիսում «Լաստիխութ» կոչվող տարածքում երեխաներ են մոլորվել. փրկարարները հայտնաբերել են նրանց
22.05.2026 | 23:17
ԿԸՀ-ն բավարարել է Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու վերաբերյալ միջնորդությունները
22.05.2026 | 23:01
Ռուսաստանը ժամանակավորապես արգելել է «Ջերմուկ» հանքային ջրի ներմուծումն ու վաճառքը
22.05.2026 | 22:42
Կբացվի գորգերի թանգարան. բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսյանը Հայաստանին է նվիրաբերել իր անձնական հավաքածուն
22.05.2026 | 22:28
Մայիսի 25-ին մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.05.2026 | 22:13
«Վերջին զանգի» միջոցառումների ընթացքում հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 173 մեքենա, որոնցից 74-ը վարել են անչափահասներ. ՆԳՆ
22.05.2026 | 22:00
Իշխանությունը հերքում է, ընդդիմությունը՝ պնդում. «300 հազար ադրբեջանցիների» թեման և նախընտրական քարոզարշավը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 21:52
«Առաջարկություն են արել», «Ասա` ով, եթե չասեցիր․․․». Փաշինյանը՝ Սամվել Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 21:48
Օվերչուկը զգուշացնում է՝ «Հայաստանը կարող է մաքսատուրքեր ստանալ», եթե որոշի միանալ ԵՄ-ին
22.05.2026 | 21:36
12-ամյա Լինա Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորած
22.05.2026 | 21:30
ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԲԱՆԱՎԵՃ․ Ինչպե՞ս կարող են երիտասարդները ճեղքել «հին դեմքերի» քաղաքական դաշտը
22.05.2026 | 21:13
Գյումրիի սրտում՝ ավելի հարմարավետ պայմաններով․ ՄՈԳՈ-ն տեղափոխվել է այլ հասցե
22.05.2026 | 21:07
Արթուր Օսիպյանը տեղափոխվել է հացադուլավորների համար նախատեսված խուց
22.05.2026 | 20:47
Գորիսում ընտրական իրավունքի իրականացումը խոչընդոտելու գործով հետախուզվում է քրեական հեղինակություն Արտեմ Դոռունցը. ՆԳՆ
Բոլորը

Հարցազրույց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի հետ

– Դուք ունե՞ք բացատրություն, թե ինչու է դատախազությունը գաղտնի պահում գյումրեցի հավաքարար կնոջն սպանած ռուս զինծառայողի անձը և այն, թե որտեղ է գտնվում զինվորը։

-ՀՀ քաղաքացու նկատմամբ բռնություն կատարած ռուս զինվորականը, որի արարքը հանգեցրել է քաղաքացու մահվան, և որի նկատմամբ կիրառվել է կալանքը իբրև խափանման միջոց, արդեն կա տեղեկություն, որ գտնվում է ռուսական ռազմաբազայում։ Այս փաստի վերաբերյալ գլխավոր դատախազի և դատախազության լռությունը որևէ կերպ չենք կարող համարել հիմնավորված և արդարացված։ Եթե մտածում են, թե հերթական անգամ հանրային բողոքի ցույցեր պիտի լինեն, որ անպայման ինչ-որ ձևով գոնե մեկնաբանեն կամ բացատրեն, եթե էդպես շարունակեն՝ կհասնեն նաև դրան։ Ուղղակի չպետք է հղում կատարեն այն բանի վրա, որ իշխանության հանդեպ կա մեծ վստահություն, դրա վրա չպետք է հույս դնել, և մեր դատախազությունը շատ շտապ պետք է հայտարարություն անի բացատրելու համար իր անգործությունը։ ՌԴ դեսպանատունը երկու անգամ հայտարարություն է արել դեպքի առթիվ, իսկ հայկական դատախազությունը գոնե մեկ մեկնաբանություն չի ներկայացրել։

– Դեպքը տեղի էր ունեցել դեկտեմբերի 2-ին։ Հաջորդ օրն արդեն լրատվամիջոցները գրում էին, որ կասկածյալը 102-րդ ռազմաբազայի զինվոր է։ Ինչո՞ւ կասկածյալի ազգության և անձի մասին պաշտոնական հայտարարությունը, ըստ ձեզ, եղավ միայն ընտրություններից հետո։

-Ես, ճիշտն ասած, չգիտեմ։ Ակամայից ենթադրություն է առաջանում, որ դա կարող է պայմանավորված լինել նախընտրական ժամանակահատվածով, բայց դա չէր կարող ազդել նախընտրական մթնոլորտի վրա։ Եթե պարզվի, որ նույնականացված է, իսկ դա քրեական գործերի նյութերին ծանոթանալուց հետո պարզ կլինի, և եթե պարզվի, որ հայտնի է եղել ամսի 3-ին և այդ մասին որպես ճշտված տեղեկություն տարածել են ամսի 9-ից հետո, ապա ես դա կորակեմ որպես վախկոտություն քննչական մարմինների կողմից։ Եթե կարծում եք, որ նման ինֆորմացիայի տարածումը քաղաքական ազդեցություն կունենար ընտրությունների վրա, ապա չարաչար սխալվում են հանրային մեր քաղաքացիների հանդեպ, դա անվստահություն է քաղաքացիների հանդեպ և չեմ կարծում, որ ինֆորմացիայի հրապարակումը կազդեր քվեարկության արդյունքների վրա և կբերեր նախընտրական իրավիճակի սրացման։ Իշխանության լեգիտիմությունը հասարակության շրջանում չափազանց բարձր է և չէր ազդի։

– Դուք խնդիր չե՞ք տեսնում, որ Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանին չի շնորհավորել խորհրդարանի ընտրություններում տարած հաղթանակի համար՝ այն հիմնավորմամբ, որ հաշտվել է այն մտքի հետ, որ գործ ունի Նոր Հայաստանի հետ։ Վտանգներ չկա՞ն չշնորհավորելու մեջ։

-ՀՀ-ում տեղի ունեցող գործընթացներն իրենց բովանդակությամբ հենց իրենք են վտանգ դառնում ՌԴ համար։ Որովհետև Հայաստանում տեղի ունեցածը իր էությամբ 20 տարի շարունակ ավտորիտար կառավարմամբ և կեղծված ընտրություններով իշխանություն ձևավորելու պրակտիկայի ավարտն էր, ինստիտուցիոնալ վիճակի ավարտն է, որը բնորոշ է հենց ՌԴ-ին և ՀԱՊԿ երկրներին։ Եվ, բնականաբար, ՀԱՊկ-ում կամ ԵՏՄ-ում ունենալ մի պետություն, որը վարքագծով և բովանդակությամբ ոչ միայն տարբերվում է ու հակադրվում այդ պետություններում ձևավորված մոտեցումներից, բնականաբար՝ ի՞նչը ողջունեն։ Ողջունեն ժողովրդավարական ընտրություննե՞րը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Մհեր Արշակյան