Չենք կարող չեղարկել, դա լուրջ չի լինի․ Փաշինյանը ԵՄ-ի հետ համագործացության որոշումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.11.2026 | 15:51
Ալեն Սիմոնյանն Ավստրիայի դեսպանի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
26.11.2026 | 15:40
Չենք կարող չեղարկել, դա լուրջ չի լինի․ Փաշինյանը ԵՄ-ի հետ համագործացության որոշումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 15:30
Արագածոտնի մարզում 1․6 մլրդ դրամի ներդրումով տվյալների կենտրոն կհիմնադրվի
26.11.2026 | 15:27
Ռուս երկրպագուն տրիբունայում մահացել է «Բարսելոնայի» և «Սաբահի» խաղի ժամանակ
26.11.2026 | 15:19
ՌԴ-ում նավթի վերամշակման ծավալները նվազել են մոտ երկու անգամ՝ ուկրաինական հարձակումների ակտիվացման ֆոնին
26.11.2026 | 15:10
ՀՀ-ն եվրասիական դատարան կդիմի // Մասկն ԱՄՆ-ի երեխաներին SpaceX-ի բաժնետոմսեր կնվիրի․ ԼՈՒՐԵՐ
26.11.2026 | 15:05
Ինչու Արմեն Գրիգորյանը հրաժարական չէր տալիս, եթե այդ հարցը սկզբունքային էր. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 14:58
Հայ ձյուդոիստները մրցաշարի կմասնակցեն Ռիո դե Ժանեյրոյում
26.11.2026 | 14:46
Քուշները պնդում է՝ խաղաղության բանակցությունները ձգձգվել են 2025թ․ Պուտինի նստավայրի վրա Ուկրաինայի հարձակման պատճառով
26.11.2026 | 14:37
Դեկտեմբերի սկիզբ է այցը լինելու, Բաքու չեմ գնալու, ենթադրում եմ Գյանջա, կամ այլ քաղաք․ Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 14:28
«Փաշինյա՛ն, քո համար քայլել եմ, խաբեցի՞ր մեզ»․ լարված իրավիճակ սևազգեստ մայրերի ակցիայի ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 14:16
Վարազդատ Հարոյանն աջակցություն է հայտնել Գևորգ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 14:05
Մասկը խոստացել է ԱՄՆ-ում յուրաքանչյուր երեխայի SpaceX-ի երկուական բաժնետոմս նվիրել
26.11.2026 | 13:54
Հայ և ադրբեջանցի քաղհասարակությունների 60 ներկայացուցչի հանդիպում է ընթանում Հայաստանում
26.11.2026 | 13:46
Հրազդանում կասեցվել է «Սիթի» ընկերության հացի արտադրամասի գործունեությունը․ հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ խախտումներ
Բոլորը

Նիկոլ Փաշինյանը Factor TV-ի լրագրող հարցին ի պատասխան անդրադարձավ խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողների բողոքի ակցիային և նրանց գործերի քննության ընթացքին։

Լրագրողը հիշեցրեց, որ ծնողները վարչապետի ասուլիսին զուգահեռ բողոքի ակցիա են անցկացնում՝ պահանջելով պարզել իրենց որդիների մահվան հանգամանքները։

Փաշինյանը պատասխանեց, որ հարցը իրավապահ մարմինների տիրույթում է, և ինքը, իր խոսքով, արել է այն, ինչ պետք է աներ։

«Այս պահին, ցավոք, կոնկրետ այսօրվա դրության վերաբերյալ տեղեկություն չունեմ, կխնդրեմ տեղեկություն։ Բայց հարցն ամբողջությամբ իրավապահների դաշտում է։ Նկատի ունեմ՝ այդտեղ իմ անելիքը չկա, որպեսզի ես ընդունեմ կամ հանդիպեմ»,– ասաց վարչապետը։

Հետքրքրվեցինք նաև Ռուսաստան առաջիկա այցի ընթացքում հայկական ապրանքների նկատմամբ սահմանափակումները վերացնելու ուղղությամբ նախատեսվող քայլերի մասին ու մասնավորապես, եթե սահմանափակումները չվերացվեն, ի՞նչ որոշում է կայացնելու Հայաստանը ԵՏՄ-ի հետ համագործակցության հարցում, և արդյոք Երևանը պատրաստ է որևէ զիջման։

Փաշինյանը նշեց, որ Եվրամիության հետ համագործակցության վերաբերյալ Հայաստանի կայացրած որոշումները չեն կարող չեղարկվել։ «Մենք պետք է առաջ գնանք, մենք չենք կարող հետ գնալ»,– ասաց նա։

Վարչապետի խոսքով՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի՝ Մոսկվա կատարած այցը կառուցողական է եղել, և քննարկվում են հնարավոր լուծումներ։ Նա հայտնեց, որ այդ քննարկումները կշարունակվեն նաև երկկողմ ձևաչափով՝ իր՝ Մոսկվա առաջիկա այցի ընթացքում։

Միաժամանակ Փաշինյանը նշեց, որ Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացիան, այդ թվում՝ արտահանման ուղղությունների ընդլայնումը, հաջողությամբ է ընթանում։ Որպես օրինակ՝ նա նշեց Ռումինիայի շուկայում հայկական ապրանքների հայտնվելը և արտահանման ու տարանցման նոր ուղիների մշակումը։

«Մենք ուզում ենք, որ ԵՏՄ-ի շրջանակներում խնդիրը լուծվի, բայց մենք չենք կարծում, որ դա միայն մեզ է պետք։ Դա նաև ԵՏՄ-ին է պետք, որպեսզի կառույցը իր գրավչությունը չկորցնի»,– ասաց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան