Հյուսիսային Կորեայի առաջնորդը ստուգել է միջուկային օբյեկտները և խոստացել ավելի շատ միջուկային զենք ստեղծել

Լուրեր

26.11.2026 | 20:24
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են Սահմանապահ ծառայության վերափոխմանն առնչվող հարցեր
26.11.2026 | 20:13
Հյուսիսային Կորեայի առաջնորդը ստուգել է միջուկային օբյեկտները և խոստացել ավելի շատ միջուկային զենք ստեղծել
26.11.2026 | 20:00
Փաշինյանը 10 ձայն ունի ԱԺ ոչ իշխանական հատվածում, որ կքվեարկեն հանրաքվեին, բայց նա արտահերթ ընտրության կգնա. Դավիթ Շահնազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 19:51
Հրազդանում վթարային ջրանջատում կլինի
26.11.2026 | 19:41
Արտաշատում տղամարդը հարսնացուին ապօրինի պահել է տներից մեկում․ նա ձերբակալվել է
26.11.2026 | 19:27
Սերբիայում նախագահական ընտրությունները նշանակվել են դեկտեմբերի 27-ին
26.11.2026 | 19:13
Պետական փող՝ հեռուստաընկերություններին․ ով որքան է ստացել, ինչ  հանրօգուտ բովանդակություն արտադրել
26.11.2026 | 19:00
Ո՞վ Արզաքանցյանին Մերգելյանի տնօրեն նշանակեց․ Մոսկվայի որոշումն ու «Գույք՝ պարտքի դիմաց»-ը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ 
26.11.2026 | 18:49
Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել՝ Վրաստանի իշխանությունների դեմ պատժամիջոցներ սահմանելու կոչով
26.11.2026 | 18:29
ԵՄ առաջնորդները Բրյուսելում քննարկում են կառույցի յոթնամյա բյուջեն և Ուկրաինային օգնությունը
26.11.2026 | 18:20
Լուիս Էնրիկեն՝ «Ռոմայի» հետ ոչ-ոքիի մասին․ «Սա մրցաշրջանի ամենադժվար խաղն էր»
26.11.2026 | 18:10
Շաքի մտած ադրբեջանցու կալանքը երկարաձգվել է // Ռուս սահմանապահներն ամբողջությամբ կհեռանան ՀՀ-ից․ ԼՈՒՐԵՐ
26.11.2026 | 18:02
Մենք Ադրբեջանում չենք ծնվել, մենք ծնվել ենք Արցախում․ Անաստաս Իսրայելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 18:01
Կալանավորվել է ՌԴ օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալը
26.11.2026 | 17:50
Օլիմպիական չեմպիոն Էլեն Բունիաթյանցը կգլխավորի բասկետբոլի Հայաստանի Մ-20 հավաքականը
Բոլորը

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընն այցելել է միջուկային նյութեր արտադրող գործարաններ և գիտահետազոտական ինստիտուտ՝ կոչ անելով ընդլայնել մարտավարական միջուկային զենքի կիրառումը։ Այս մասին հինգշաբթի հայտնել են պետական լրատվամիջոցները,  գրում է DW-ն։

Այցը տեղի է ունեցել չորեքշաբթի, սակայն Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը (KCNA) չի հայտնել օբյեկտների գտնվելու վայրը։ Հրապարակված լուսանկարներում Կիմ Չեն Ընը քայլում է ուրանի հարստացման համար նախատեսված ցենտրիֆուգների շարքերով։ Վերլուծաբանները լուսանկարներում նկատել են նաև փոքր չափերի, ստանդարտացված մարտավարական մարտագլխիկներ, այդ թվում՝ Hwasan-31-ը։

Կիմի խոսքով՝ Հյուսիսային Կորեայում միջուկային նյութերի արտադրական կարողություններն անընդհատ ընդլայնվում են։ Նա նշել է, որ մարտավարական միջուկային զենքը պետք է կիրառվի տարբեր ոլորտներում և տարբեր առաջադրանքներ իրականացնելու համար՝ մատնանշելով երկրի սահմանին գտնվող թշնամական պետությունից բխող վտանգը՝ նկատի ունենալով Հարավային Կորեային։ Նա նաև մեղադրել է ԱՄՆ-ին՝ դաշնակիցներին միջուկային շարժիչով սուզանավերի ձեռքբերումն ու միջուկային զենքը կիսելը խրախուսելու համար։

«Միջուկային զենքի տիրապետումը մեզ համար բացարձակապես անշրջելի ընտրություն է, քանի դեռ գոյություն ունեն չարամիտ ուժեր, որոնք միջուկային զենքն օգտագործում են որպես գերիշխանության հասնելու միջոց»,- հայտարարել է Կիմը։

Նա հավելել է, որ Հյուսիսային Կորեայի միջուկային պետության կարգավիճակը, վիճարկելու ցանկացած փորձ, որն ամրագրվել է երկրի Սահմանադրությունում 2023 թվականին, կդիտարկվի որպես պատերազմ հայտարարելու գործողություն։ Կիմի խոսքով՝ Փհենյանը չի պատրաստվում այլ երկրներից հավանություն խնդրել։

Հարավային Կորեայի Կյուննամ համալսարանի պրոֆեսոր Լիմ Իլ Չհոլի խոսքով՝ այս այցը վկայում է, որ Կիմ Չեն Ընը ցանկանում է փոխել Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրերի շուրջ ապագա բանակցությունների պայմանները։

«Սա ոչ այնքան Հյուսիսային Կորեայի կողմից ԱՄՆ-ի հետ երկխոսության դռները մեկընդմիշտ փակելու քայլ է, որքան բանակցությունների շեմը բարձրացնելու ռազմավարություն։ «Ապամիջուկայնացման շուրջ բանակցություններն» ավարտված են, և եթե ապագայում բանակցություններ սկսվեն, ապա դրանք կընթանան բացառապես «միջուկային պետություն՝ ընդդեմ միջուկային պետության» սկզբունքով»,- Reuters գործակալությանն ասել է նա։

Հարավկորեական Yonhap լրատվական գործակալության փոխանցմամբ՝ սա Կիմ Չեն Ընի չորրորդ այցն է միջուկային օբյեկտ 2024 թվականի սեպտեմբերից ի վեր։

Այցը տեղի է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության  գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Չինաստան կատարած այցից մոտ մեկ շաբաթ անց։ Այդ ընթացքում Կիմ Չեն Ընը հրապարակայնորեն չէր արձագանքել Թրամփի՝ հանդիպելու առաջարկին։ Թրամփը The New York Post-ին հայտնել էր, որ Կիմը չի անտեսել իր առաջարկը, պարզապես հանդիպման համար հարմար ժամանակ չէր։

Միևնույն ժամանակ, Հարավային Կորեայի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Փհենյանը պետք է դադարեցնի միջուկային զենքի մշակման արդարացումը և կատարի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի այն բանաձևերը,  որոնք արգելում են Հյուսիսային Կորեայի միջուկային զենքի և բալիստիկ հրթիռների ծրագրերը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի