Խոսեպ Գվարդիոլան հայտնել է՝ ինչու է հրաժարվել գլխավորել Իտալիայի հավաքականը
Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» նախկին գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հաստատել է, որ ունեցել է Իտալիայի հավաքականը գլխավորելու առաջարկ։
«Այո, ես բանակցություններ եմ ունեցել Իտալիայի հավաքականի հետ։ Դա մեծ պատիվ էր ինձ համար։ Ես նույնիսկ մի փոքր անհարմար զգացի՝ մերժելով նման երկրի ազգային հավաքականի առաջարկը, ինչպիսին Իտալիան է։
Այն փաստը, որ Իտալիայի հավաքականն ինձ դիտարկում էր գլխավոր մարզիչի պաշտոնի համար, իմ կյանքի ամենամեծ պատիվներից մեկն է։ Սակայն դա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ ես հանգստի կարիք ունեի։ Եթե դա տեղի ունենար մեկ կամ երկու տարի անց, ես հավանաբար կհամաձայնեի»,- Ֆաբրիցիո Ռոմանոյի հետ հարցազրույցում նշել է Գվարդիոլան։
Հիշեցնենք, որ 2016-2026 թվականներին 55-ամյա մասնագետը գլխավորում էր «Մանչեսթեր Սիթին», որի հետ նվաճել է 20 տիտղոս։ Նախկինում նա գլխավորել է նաև կատալոնական «Բարսելոնան» ու Մյունխենի «Բավարիան»։
Դավիթ Եղիազարյան

