TRIPP-ի հետ կապված քաղաքական հարցերը դեռևս չեն լուծվել, վաղ է խոսել դրա գործարկման մասին․ Ալեքսանդր Իսկանդարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.11.2026 | 19:00
TRIPP-ի հետ կապված քաղաքական հարցերը դեռևս չեն լուծվել, վաղ է խոսել դրա գործարկման մասին․ Ալեքսանդր Իսկանդարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 18:52
SOCAR-ի ձեռնարկությունը սկսել է Իսրայելում գազային նախագծի հորատման աշխատանքները
25.11.2026 | 18:49
ՊՆ-ում տեղի է ունեցել ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստը
25.11.2026 | 18:40
Դադարեցվել է Կորեայի ձորի ճանապարհով երթևեկությունը
25.11.2026 | 18:27
Եվրոպան կմիանա Ուկրաինայի հարցով ՌԴ-ի հետ բանակցություններին․ ԵՀ ղեկավար
25.11.2026 | 18:19
«Նյուրնբերգում» դժգոհ են Ստյոպա Մկրտչյանի խաղից․ Bild
25.11.2026 | 18:14
Բանակում ինքնասպանությունների դեմ պայքարի առաջարկները ներկայացնելու եռամսյա ժամկետը լրացել է․ Պապիկյանի գլխավորությամբ նիստ է անցկացվել
25.11.2026 | 18:10
Դավիթ Տոնոյանին նոր մեղադրանք է առաջադրվել // Փաշինյանի Մոսկվա այցը նախապատրաստվում է․ ԼՈՒՐԵՐ
25.11.2026 | 18:01
Կրեմլն արձագանքել է Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թվի վերաբերյալ լուրերին
25.11.2026 | 17:49
Աննա Վարդապետյանն Իրանի դեսպանի հետ քննարկել է երկու երկրների իրավապահ մարմինների համագործակցությունը
25.11.2026 | 17:38
Լիբիայում հայտնել են Ուկրաինայի հարձակումից հետո երկու զինծառայողների զոհվելու մասին
25.11.2026 | 17:27
Ֆրանսիական գործակալության հետ քննարկվել են Վեդու ջրամբարի աշխատանքներն ու Սյունիքում ջրային ծրագրի մեկնարկը
25.11.2026 | 17:23
Ռահիմ Սթերլինգը 12 ամսվա պայմանական ազատազրկման է դատապարտվել
25.11.2026 | 17:16
Հատուկ պայմաններ ավտոմեքենայի գրավով վարկի համար․ ՄՈԳՈ-ում գործում է տոկոսադրույքի ՍՈՒՊԵՐիջեցում Սև ուրբաթին ընդառաջ
25.11.2026 | 17:04
Գերմանիայի Քել քաղաքում հայ ընտանիքի հինգ անդամների մահացած են հայտնաբերել
Բոլորը

Առանց Ադրբեջանի պահանջների՝ Հայաստանի իշխանությունները չէին փոխի Սահմանադրությունը։ Factor TV-ին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։

«Պատկերացրեք՝ եթե Ադրբեջանում երբեք բողոքներ չհնչեին Հայաստանի Սահմանադրության վերաբերյալ, այն չէին փոխի։ Կարիք չէր լինի։ Այս Սահմանադրությունը կատարյալ է ցանկացած գործող իշխանության համար»,- նշել է նա։

Իսկանդարյանը նախագծի հիմնական բաղադրիչը համարում է պետական ​​գաղափարախոսության փոփոխությունը։ Նրա կարծիքով՝ իշխանությունները հույս ունեն գտնել սահման, որից հետո Բաքվի պահանջների կատարումը թույլ կտա դադարեցնել ճնշումը և անցնել խաղաղ համակեցության։

Սակայն, քաղաքագետի կարծիքով, Սահմանադրության փոփոխությունը չի երաշխավորում խաղաղության պայմանագրի ստորագրումը․ Ադրբեջանը կարող է նոր հնարավորություն գտնել։ Նա Բաքվի իրական նպատակները համարում է «Զանգեզուրի միջանցքի» իրականացումն ադրբեջանական իմաստով և Հայաստանի առավելագույն թուլացումը։ Իսկանդարյանը նաև հնարավոր է համարում, որ Ադրբեջանը շահագրգռված է ճանապարհի բացմամբ՝ առանց խաղաղության պայմանագիր ստորագրելու։

Քաղաքագետը կարծում է, որ ընդդիմադիր պատգամավորներին համոզելու փորձերը, կուսակցությունների վրա ճնշումը և արտահերթ ընտրությունների սպառնալիքը կապված են իշխանությունների ցանկության հետ՝ ապահովելու հանրաքվե անցկացնելու համար անհրաժեշտ 6 ձայները: Նա չի փորձում կանխատեսել՝ արդյո՞ք դա կհաջողվի: Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքները կարող են խրախուսել իշխանություններին, բայց բնակչությանը հանրաքվեի համար մոբիլիզացնելն առանձին մարտահրավեր է, ասում է նա։

Իսկանդարյանը կարծում է, որ TRIP-ի շրջանակում ճանապարհի կառուցումը հնարավոր է․ Ադրբեջանին և Թուրքիային անհրաժեշտ է երթուղին, Միացյալ Նահանգները պատրաստ է համագործակցել, իսկ Հայաստանը համաձայն է: Այնուամենայնիվ, պայմանները մնում են անորոշ: Նա ամերիկյան մասնակցության հիմնական քաղաքական հիմնավորումը տեսնում է տարածաշրջանում ԱՄՆ ներկայության մեջ: Իրանի ազդեցությունը գործընթացի վրա, նրա կարծիքով, սահմանափակվում է պատժամիջոցներով և արտաքին քաղաքականության այլ հարցերով։

Իսկանդարյանի կարծիքով՝ շինարարության մեկնարկի մասին հայտարարելը չի նշանակում հիմնական հարցերի լուծում՝ ով է ստուգելու բեռները, ինչպես կազմակերպել սահմանային անցումները և ինչպես վերահսկել երթուղին: Այս պայմանները պահանջում են համակարգում Ադրբեջանի, ինչպես նաև Իրանի և Ռուսաստանի հետ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Սամվել Մելիքսեթյան