ՌԴ զորքերը սահմաններից փուլային դուրս բերելը ՀՀ ընդհանուր քաղաքականությունն է. Արփինե Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.11.2026 | 15:00
TRIPP-ի հետ կապված մի լուրջ խնդիր կա․ այն կապված է ԱՄՆ նախագահի անունի հետ․ Սերգեյ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2026 | 14:54
Արմավիրի նախկին քաղաքապետի և նրա տեղակալի կողմից 18 հողատարածքի օտարման գործով դատարանը ևս մեկ գործարք է անվավեր ճանաչել
24.11.2026 | 14:52
ՀՀ-ն և Ռումինիան ռազմավարական համագործակցության փաստաթուղթ են ստորագրում․ ՈՒՂԻՂ
24.11.2026 | 14:45
ՌԴ զորքերը սահմաններից փուլային դուրս բերելը ՀՀ ընդհանուր քաղաքականությունն է. Արփինե Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2026 | 14:37
Բյուրականի նախկին համայնքապետը մեղադրվում է 3 մլն դրամ կաշառք ստանալու և քաղաքացու ընտրական իրավունքը խոչընդոտելու մեջ
24.11.2026 | 14:29
Բաց կապույտ երանգի անձնագիր կունենան ՀՀ քաղաքացիությունից զրկված քաղաքացիները. Արփինե Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2026 | 14:21
Իրանի դիրքորոշումը մնում է անփոփոխ՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի, քանի դեռ յոթ պայմանները չեն կատարվել․ Ղալիբաֆ
24.11.2026 | 14:13
Յանիկ Սիները կվիրահատվի և կարող է բաց թողնել Australian Open-ը
24.11.2026 | 14:04
Ինչու է արցախցիների անձնագրում ծննդավայրը նշվում Ադրբեջան. ՆԳ նախարարի պարզաբանումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2026 | 13:56
Ալիևը կրկին, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքից» է խոսել
24.11.2026 | 13:45
ՔՊ-ի նախկին մրցակիցներն ու նոր դաշնակիցները․ նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին ընդառաջ
24.11.2026 | 13:36
Չեռնոգորիայի պաշտպանության նախարարը այցելել է Ծիծեռնակաբերդ և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
24.11.2026 | 13:27
Ջենսեն Հուանգը Nvidia-ի տնօրենի պաշտոնում վերականգնվելուց առաջ տնօրենների խորհրդին հայտնել է չլուսաբանված այլ սիրավեպերի մասին․ WSJ
24.11.2026 | 13:19
Մեկնարկում է շախմատի համաշխարհային թագի համար մրցամարտը
24.11.2026 | 13:10
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Անդրեա Բոչելիի հետ ելույթ կունենա Հորդանանում և Աբու Դաբիում
Բոլորը

Հայաստանի սահմաններից ռուսական զորքերը դուրս բերելը Հայաստանի Հանրապետության ընդհանուր քաղաքականությունն է, որը նախատեսված է նաև կառավարության ծրագրով։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը՝ պատասխանելով ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացի և սահմանային կառավարման վերաբերյալ հարցերին։

Նախարարը հիշեցրեց, որ մինչ այս պահը բոլոր սահմանային անցման կետերում այդ գործընթացը տեղի է ունեցել, և Հայաստանը հետևողականորեն շարունակելու է առաջ շարժվել՝ փուլային սկզբունքով սահմաններին ՀՀ լիարժեք ներկայությունն ապահովելու ուղղությամբ։ Նրա խոսքով՝ այս պահին հստակ ժամկետներ նշել հնարավոր չէ, քանի որ դրանք կախված են տեխնիկական հարցերից։ Միևնույն ժամանակ, Սարգսյանը վստահեցրեց, որ իշխանությունն անելու է առավելագույնը՝ կառավարության և գործողությունների ծրագրերով նախատեսված միջոցառումները հնարավորինս շուտ իրականացնելու համար՝ չսպասելով կառավարության ծրագրի ժամկետի ավարտին։

Անդրադառնալով ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսությանը՝ ՆԳ նախարարը նշել է, որ գնահատման գործընթացը բաղկացած է երկու փուլից՝ օրենսդրություն ու քաղաքականություններ, և դրանց կիրարկում (իմպլեմենտացիա)։

«Ես այն ակնկալիքն ունեմ որպես կառավարության հիմնական բանակցող, որ հաջորդ տարվա կեսերին մենք պիտի առաջին փուլն ամբողջովին ավարտած լինենք։ Այսինքն՝ այն, ինչ կակնկալվեր գործողությունների ծրագրից՝ օրենսդրությունների, քաղաքականությունների, ռազմավարական ծրագրերի մասով, պիտի ամբողջովին ընդունած լինենք, և սա կնշանակի, որ եվրոպացի գործընկերների գնահատմամբ 50%-ով կատարողական ունենք»,- ընդգծեց Արփինե Սարգսյանը՝ հավելելով, որ իր առաջնահերթություններից ամենակարևոր ուղղություններից է սահմանների համալիր կառավարման թեման, որի շուրջ տարբեր գերատեսչությունների հետ մեծ ծավալի աշխատանք կա տանելու։

Մանրամասները՝ տեսանյութում։