Ռուսական մի քանի ռազմական ինքնաթիռներ մուտք են գործել Հարավային Կորեայի ՀՕՊ գոտի

Լուրեր

24.11.2026 | 12:02
Ուկրաինայի վրա հարձակման ժամանակ ռուսական ԱԹՍ-ն մտել է Լեհաստանի օդային տարածք
24.11.2026 | 11:49
Ռուսական մի քանի ռազմական ինքնաթիռներ մուտք են գործել Հարավային Կորեայի ՀՕՊ գոտի
24.11.2026 | 11:38
ՊՆ-ն 2005-ին 45 մլն դրամով օտարել է 94,5 մլն դրամ կադաստրային արժեքով գույք․ քրեական վարույթ է նախաձեռնվել
24.11.2026 | 11:25
Զապորոժիեին ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել, կան տասնյակ վիրավորներ
24.11.2026 | 11:17
Հայկ Մարտիրոսյանը գոհ է Total Chess-ի արդյունքից
24.11.2026 | 11:09
Բժշկությունից մինչև տեխնոլոգիաներ և բիզնես․ Healthcare Expo Armenia 2026-ը նոր հնարավորություններ է ստեղծում ընկերությունների համար
24.11.2026 | 11:08
Մոսկվայի ուղղությամբ ուկրաինական 355 ԱԹՍ է թռել․ օդանավակայաններում թռիչքների սահմանափակումներ են
24.11.2026 | 11:03
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
24.11.2026 | 11:00
Հայաստանը նախատեսում է 2027 թվականին ավարտել ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման ծրագրի առաջին փուլը․ Արփինե Սարգսյան
24.11.2026 | 10:50
Հայաստանի Առաջին խումբ․ Առաջատարները հաղթել են
24.11.2026 | 10:48
Հայ մանկական ուռուցքաբան Գևորգ Թամամյանը դարձել է ԱՀԿ ղեկավարի պաշտոնի ամենաերիտասարդ թեկնածուն
24.11.2026 | 10:40
Արմավիրում կինը մեղադրվում է ամուսնու վրա սպիրտ լցնելու և նրան հրկիզելով սպանելու մեջ․ նա կալանավորվել է
24.11.2026 | 10:35
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 24-ի դրությամբ
24.11.2026 | 10:22
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին հողերի վարձակալության գործընթացում խախտումներ են հայտնաբերվել․ 563 մլն դրամի հող վերադարձվել է համայնքին
24.11.2026 | 10:10
Կոտայքում քննարկվել են ջրամատակարարման, աղբահանության, թափառող շների և տրանսպորտի խնդիրները․ ՄԻՊ
Բոլորը

ՌԴ զինված ուժերի մի քանի ինքնաթիռներ կարճ ժամանակով մուտք են գործել Հարավային Կորեայի հակաօդային պաշտպանության նույնականացման գոտի՝ Ճապոնական ծովի երկնքում։ Այս մասին հայտնել են Հարավային Կորեայի զինվորականները, փոխանցում է  Yonhap գործակալությունը։ Հաղորդագրության համաձայն՝ ավելի վաղ տեղական իշխանությունները բնակիչներին ուղղված նախազգուշացման մեջ սխալմամբ ինքնաթիռները ներկայացրել էին որպես հյուսիսկորեական, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Ռուսական ինքնաթիռները վաղ առավոտյան մուտք են գործել հակաօդային պաշտպանության նույնականացման գոտի (KADIZ)՝ մոտենալով Ուլլինդո կղզուն, ապա լքել այդ գոտին, ինչի կապակցությամբ զինվորականները շտապ նախազգուշացում են տարածել»,- ասվում է  Շտաբների պետերի միացյալ կոմիտեի հայտարարության մեջ։

Սեուլը օդ է բարձրացրել կործանիչներ, ինչից հետո ռուսական ինքնաթիռները լքել են ՀՕՊ նույնականացման գոտին՝ չխախտելով Հարավային Կորեայի օդային տարածքը, ընդգծել են Շտաբների պետերի միացյալ կոմիտեում։

Հարավային Կորեայի պաշտպանության նախարար Կան Սին Չխոլը հայտարարել է, որ ռուսական ռազմական ավիացիայի՝ երկրի KADIZ գոտի մուտք գործելու դեմ բողոք հայտնելու նպատակով հրավիրվելու է Ռուսաստանի ռազմական կցորդը։

Շտաբների պետերի միացյալ կոմիտեի հայտարարությունը հաջորդել է Հյուսիսային Կյոնսան նահանգի վարչակազմի՝ Ուլլըն կղզու բնակիչներին տարհանվելու խորհուրդ ուղարկելուց կարճ ժամանակ անց։ Հինգ րոպե անց տագնապը չեղարկվել է, սակայն ուղարկված հաղորդագրության մեջ ինքնաթիռները սխալմամբ ներկայացվել են որպես «ենթադրաբար հյուսիսկորեական»։

AFP գործակալությունը պարզաբանում է, որ երկրի հակաօդային պաշտպանության նույնականացման գոտին ավելի ընդարձակ է, քան նրա օդային տարածքը։ Դա այն գոտին է, որտեղ հակաօդային պաշտպանության նկատառումներից ելնելով՝ վերահսկվում են տարածքով անցնող ինքնաթիռները։ Լրագրողները հիշեցնում են, որ այս տարվա հունիսին և օգոստոսին Ռուսաստանի և Չինաստանի ռազմական ինքնաթիռներ նույնպես մուտք են գործել Հարավային Կորեայի KADIZ նույնականացման գոտի։

Ռուսաստանի և Հարավային Կորեայի հարաբերությունները վատթարացել են այն բանից հետո, երբ Սեուլը միացել է Մոսկվայի դեմ սահմանված արևմտյան պատժամիջոցներին՝ Ուկրաինա Ռուսաստանի լայնածավալ ներխուժման պատճառով։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի հարաբերություններն ավելի են սերտացել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի