Կոտայքում քննարկվել են ջրամատակարարման, աղբահանության, թափառող շների և տրանսպորտի խնդիրները․ ՄԻՊ

Լուրեր

24.11.2026 | 10:22
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին հողերի վարձակալության գործընթացում խախտումներ են հայտնաբերվել․ 563 մլն դրամի հող վերադարձվել է համայնքին
24.11.2026 | 10:10
Կոտայքում քննարկվել են ջրամատակարարման, աղբահանության, թափառող շների և տրանսպորտի խնդիրները․ ՄԻՊ
24.11.2026 | 09:54
Առաջին դասարանի ուսուցչուհին մեղադրվում է աշակերտին բռնության ենթարկելու և դասընկերներից մեկուսացնելու համար
24.11.2026 | 09:46
Վարչապետը պաշտոնական այցով ժամանել է Ռումինիա
23.11.2026 | 23:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում չի փոխվել․ այն 26 սմ-ով բարձր է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից
23.11.2026 | 22:58
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լիտվայի ազգային ճգնաժամային կառավարման կենտրոնի ղեկավարի հետ
23.11.2026 | 22:44
ՔՊ-ական համայնքապետի դեմ հայցը մերժվել է․ Քաջայր Նիկողոսյանը կշարունակի թեկնածու լինել
23.11.2026 | 22:30
ԱՄՆ կառավարությունը հիմքեր չունի ենթադրելու, որ Ջենսեն Հուանգի վերադարձը NVIDIA որևէ վտանգ է ներկայացնում ազգային անվտանգության համար․ Թրամփ
23.11.2026 | 22:14
Ադրբեջանում ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության առաջնորդին արգելել են լքել երկիրը
23.11.2026 | 21:57
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.11.2026 | 21:53
Ռուսաստանը ցանկանում է մինչև տարեվերջ միջուկային զենք տեղակայել տիեզերքում. գերմանական ԶԼՄ-ներ
23.11.2026 | 21:40
40-ից ավելի միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ ՀՀ-ից ՀՔԱՎ-ը, կոչ են արել ԵԱՀԿ երկրներին արգելափակել կառույցում Ադրբեջանի հնարավոր նախագահությունը
23.11.2026 | 21:29
Թուրքիայում հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել ընդդիմության և ԶԼՄ-ների նկատմամբ իշխանությունների ճնշումների դեմ
23.11.2026 | 21:14
ԱՄՆ-ն ու Եվրոպան ցանկանում են մինչև Սուրբ Ծնունդ բանակցություններ անցկացնել ՌԴ-ի հետ, Ուկրաինան պատրաստ է նույնիսկ վաղը․ Զելենսկի
23.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Երևանը՝ խցանումային կոլապսի առաջ․ ո՞վ է մեղավոր, և ո՞րն է ելքը
Բոլորը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի 23-ին աշխատանքային այցով մեկնել է Կոտայքի մարզ, որտեղ հանդիպել է մարզպետ Լիլիթ Ստեփանյանի հետ։ Հանդիպմանը քննարկվել են մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրները, մասնավորապես՝ հանրային տրանսպորտի, աղբահանության, ջրամատակարարման և թափառող շների հետ կապված հարցերը։

Անդրադարձ է կատարվել նաև կրթության իրավունքի ապահովմանը, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը և սոցիալ-տնտեսական հիմնախնդիրներին։ ՄԻՊ-ը կարևորել է պատասխանատու կառույցների համագործակցությունը՝ բնակիչների բարձրացրած խնդիրներին արագ և արդյունավետ լուծումներ տալու նպատակով։

ՄԻՊ աշխատակազմի հաղորդագրությունը՝ ստորև․

Նոյեմբերի 23-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն աշխատանքային այցով մեկնել է Կոտայքի մարզ։
Այցի շրջանակում հանդիպում է տեղի ունեցել Կոտայքի մարզպետ Լիլիթ Ստեփանյանի հետ։

Քննարկվել են մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրները, սոցիալ-տնտեսական հիմնահարցերը, ինչպես նաև համագործակցության ընթացիկ ուղղություններն ու հնարավորությունները։ Հատուկ ուշադրություն է դարձվել կրթության իրավունքի ապահովմանը, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը, հանրային տրանսպորտի ու աղբահանության կազմակերպմանը, թափառող շների և ջրամատակարարման հետ կապված խնդիրներին, ինչպես նաև այլ հարցերի։

Պաշտպան Անահիտ Մանասյանը կարևորել է բոլոր մարմինների պատշաճ համագործակցությունը՝ ընդգծելով, որ համատեղ ջանքերով անհրաժեշտ է շարունակաբար կատարելագործել այն համակարգերը, որոնք անմիջական ազդեցություն ունեն մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետության վրա։

«Մարզերի բնակիչների իրավունքների պաշտպանությունը իմ աշխատանքի կարևոր ուղղություններից է։ Տարբեր բնակավայրեր իրականացվող այցերի ընթացքում արձանագրում ենք տարաբնույթ խնդիրներ։ Այս համատեքստում կարևորում եմ արդյունավետ համատեղ աշխատանքը, որի շնորհիվ խնդիրները կարող են արագ լուծումներ ստանալ։ Անհրաժեշտ է, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացու համար գործի իրավունքների իրացման պատշաճ և արդյունավետ համակարգ»,- նշել է Պաշտպանը։

Անահիտ Մանասյանը շնորհավորել է Լիլիթ Ստեփանյանին մարզպետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ մարզում շարունակաբար կկատարելագործվեն այն համակարգերը, որոնք էական ազդեցություն ունեն մարդկանց կյանքի որակի վրա։

Երկուստեք ընդգծվել է խնդիրներին արագ արձագանքելու և արդյունավետ հաղորդակցություն ապահովելու կարևորությունը։