Խաղաղության պայմանագիրը բերե՛ք, ստորագրենք, վավերացնե՛նք․ Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
20.11.2026 | 19:12Սահմանին ավելի քան երկու տարի կրակոցներ չլինելը դեռևս խաղաղության երաշխիք չէ, իսկ Հայաստանի ինքնիշխան տարածքում օկուպացիայի առկայությունը շարունակում է մտահոգիչ մնալ։ Ազգային ժողովում այս մասին հայտարարեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Արամ Վարդևանյանը։
«Ռուբինյանը նշեց, որ կրակոցներ չկան։ Սահմանին երկու տարուց ավելի է՝ կրակոցներ չկան։ Ճշմարտությունը միշտ ամբողջական պետք է լինի։ Իսկ ինչի՞ համար կրակոցներ չկան։ Պատասխանը շատ պարզ է։ Կրակոցները տեղի էին ունենում Արցախի հիմնահարցի պայմաններում։ Երբ Արցախի հիմնահարցի էջը հազարավոր զոհերի պայմաններում դուք փակել եք, դրա հաշվին կրակոցներ չկան։ Բայց դա ձեռքբերո՞ւմ է՝ ոչ։ Արդյո՞ք նշվածը երաշխիք է, որ կրակոցներ նորից չեն լինելու՝ ցավոք սրտի ոչ, որովհետև հենց հիմա մեր ինքնիշխան տարածքում կա օկուպացիա, որի մասին գործընկերս խոսեց»,- ասաց Վարդևանյանը։
Ելույթի ավարտին պատգամավորը հայտարարեց, որ իրենք պատրաստ են ստորագրել և վավերացնել Վաշինգտոնում նախաստորագրված խաղաղության պայմանագիրը՝ չնայած դրանում առկա, իր գնահատմամբ, թերություններին։ Նա նաև նշեց, որ իշխանության գալու դեպքում կստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում այն կուղարկեն Սահմանադրական դատարան։
Մանրամասները՝ տեսանյութում։
Արփի Հակոբյան

