Պուտինի, Թրամփի և Սի Ցզինպինի ընդունած «խաղաղության հռչակագրում» Ուկրաինային վերաբերող կետ է եղել, որն ԱՄՆ-ի խնդրանքով հանվել է․ Ստուբ

Լուրեր

20.11.2026 | 18:07
Ինքնիշխանությունը կիսատ քարտեզը կրծքին փակցնելը չէ. Մարիաննա Ղահրամանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 18:01
Նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրությունների 66 տեղամասային կենտրոնում սանհանգույց չկա, 29-ի դեպքում տվյալները բացակայում են․ ՀՔԱՎ
20.11.2026 | 17:53
Պուտինի, Թրամփի և Սի Ցզինպինի ընդունած «խաղաղության հռչակագրում» Ուկրաինային վերաբերող կետ է եղել, որն ԱՄՆ-ի խնդրանքով հանվել է․ Ստուբ
20.11.2026 | 17:50
Եթե այս օրենքն էլ ընդունվի, ամեն տարի առնվազն մոտ 100 քաղաքացի ազատվելու է ծառայությունից. Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 17:45
Դատարանը մերժել է Վարդան Ղուկասյանից 400 քմ հողատարածքը պետությանը վերադարձնելու Դատախազության հայցը
20.11.2026 | 17:37
Լեհաստանի իշխանությունները հայտնել են երկրի տարածքում ռուսական երկու հրթիռի և մեկ ԱԹՍ-ի ընկնելու մասին
20.11.2026 | 17:30
«Ստնտուկ»-ի որոնումների ռեկորդ՝ Google-ում․ որտեղից ծնվեց հայերենում գոյություն չունեցող բառը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 17:22
MLS-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստները
20.11.2026 | 17:10
Այսօրվանից մինչև փետրվարի 1-ը Սևանա լճում արգելվում է ձկնորսությունը․ պարեկները ուժեղացված հսկողություն կիրականացնեն
20.11.2026 | 16:58
Իրանից Հայաստան եկած երկու բեռնատարում հայտնաբերվել է ավելի քան 247 հազար տուփ չհայտարարագրված ծխախոտ․ բյուջե չի վճարվել 96 մլն դրամի հարկ
20.11.2026 | 16:43
Վահան Հունանյանը նշանակվել է Լեհաստանում ՀՀ դեսպան
20.11.2026 | 16:40
Չի բացառվում, որ վստահված անձանց վճարել են, բայց այլ անուններով, հայտարարգրում ոչինչ չկա․ Հոկտանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 16:34
Գուրգեն Արսենյանը հետ է կանչվել Ռուսաստանում ՀՀ դեսպանի պաշտոնից․ նշանակվել է Սամվել Մկրտչյանը
20.11.2026 | 16:29
Ազգերի լիգա. Քառորդ եզրափակիչի զույգերը
20.11.2026 | 16:24
ՀՀ-Ադրբեջան կարգավորման ռուսական մշակումներն արդիական են նաև այսօր․ Զախարովան՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման արդյունքներով ընդունված «խաղաղության հռչակագրում» Ուկրաինային վերաբերող կետ է եղել, որն ԱՄՆ-ի խնդրանքով հանվել է։  Այս մասին հայտարարել է Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը Բեռլինում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, որը հաջորդել է Ուկրաինային աջակցող երկրների ներկայացուցիչների, այսպես կոչված, «կամավորների կոալիցիայի» հանդիպմանը, գրում է Meduza-ն։

Նրա խոսքով՝ հռչակագրի վերջնական տարբերակի նախապատրաստման մանրամասները հայտնի են դարձել Բեռլինում տեղի ունեցած փակ քննարկումների ընթացքում։ Ստուբը չի հստակեցրել, թե կոնկրետ ինչ է նշված եղել Ուկրաինային վերաբերող կետում։ Նա պնդել է, որ ձևակերպումներն «անհաջող» են եղել, ուստի ԱՄՆ-ը խնդրել է հանել այդ կետը։

Թրամփի, Պուտինի և Սիի եռակողմ հանդիպումը տեղի է ունեցել նոյեմբերի 19-ին՝ չինական Շենժենում։ Նույն օրը Բեռլինում հանդիպել էին ամերիկացի բանակցողներ Սթիվ Ուիթկոֆն ու Ջարեդ Քուշները, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ու եվրոպական երկրների առաջնորդները։

Եռակողմ գագաթնաժողովի արդյունքներով մասնակիցներն ընդունել են համատեղ հռչակագիր, որը, ի թիվս այլ հարցերի, պարունակում է ՄԱԿ-ի բարեփոխման կոչ և Միջազգային քրեական դատարանին ուղղված պահանջ՝ «չչարաշահել իր լիազորությունները»։ Փաստաթղթում չի հիշատակվում ռուս-ուկրաինական պատերազմը, որը նույնպես քննարկվել է հանդիպման ընթացքում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի