ԲԸՏՄ-ն Երևանում կասեցրել է առանց ՇՄԱԳ-ի դրական եզրակացության իրականացվող յուղերի վերամշակումը
Հասարակություն
19.11.2026 | 22:38
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Երևան քաղաքում գործող օգտագործված յուղերի պահման և վերամշակման գործունեություն իրականացնող «ՎԻ ԸՆԴ ԷՅ» ՍՊԸ-ում արձանագրել են խախտումներ։ Այս մասին տեղեկացնում են ԲԸՏՄ-ից։
«Ընկերությունը գործունեությունն իրականացրել է առանց շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության դրական եզրակացության։
Տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի պետի որոշմամբ կասեցվել է վտանգավոր թափոնների պահման և վերամշակման գործունեությունը։
Ընկերության տնօրենի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն»,- ասվում է հաղորդագրությունում։

