Մեկնարկել է տիեզերական համագործակցության հարցերով 9-րդ խորհրդակցությունը

Լուրեր

09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
Բոլորը

Երևանում դեկտեմբերի 13-ին մեկնարկել է ԱՊՀ մասնակից պետությունների գործադիր մարմինների ներկայացուցիչների տիեզերական համագործակցության հարցերով 9-րդ խորհրդակցությունը, որն անցկացվում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հովանու ներքո:
Ողջունելով խորհրդակցության մասնակիցներին՝ նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանն անդրադարձել է Հայաստանի տիեզերական ծրագրի հեռանկարներին, Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև 2016թ. ապրիլի 7-ին ստորագրված համաձայնագրի շրջանակներում տիեզերական տարածությունը խաղաղ նպատակներով օգտագործելու հնարավորություններին։ Նա ընդգծել է այն կարևոր նշանակությունը, որ ունի նման միջոցառումների անցկացումը այս ոլորտում համագործակցությունն ընդլայնելու ճանապարհին։
Խորհրդակցության մասնակիցներին ողջունել է նաև «Ռոսկոսմոսի» գլխավոր տնօրենի տեղակալ Սերգեյ Սավելևը։ Նա խոսել է տնտեսության տարբեր ճյուղերում տիեզերական տեխնոլոգիաների ունեցած դերակատարության մասին, ինչն իր ազդեցությունն է թողնում տնտեսության զարգացման, բնակչության կենսամակարդակի բարձրացման վրա։
Երկօրյա խորհրդակցության ընթացքում կներկայացվեն զեկույցներ՝ ԱՊՀ տարածքում տեղակայված աստղադիտարանները տիեզերական տարածության տարբեր հետազոտությունների համար օգտագործելու հնարավորությունների, GLONASS կապի ազդանշանային համակարգն օգտագործող ԱՊՀ մասնակից պետությունների միջև փոխգործակցության զարգացման և մի շարք այլ թեմաներով։ Տիեզերական համագործակցության հարցերով 9-րդ խորհրդակցությանը մասնակցում են ԱՊՀ մասնակից պետությունների գործադիր մարմինների շուրջ 60 ներկայացուցիչներ՝ Հայաստանից, Ռուսաստանից, Ղազախստանից, Բելառուսից։

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն