Գնում ենք հանրաքվեի, եթե Սահմանադրությունն անցնում է, հաջորդ ընտրություններում վարչապետի թեկնածու չեմ առաջադրվում. Փաշինյան
Քաղաքականություն
19.11.2026 | 11:39Հաջորդ շաբաթ կհրապարակվի Սահմանադրության նախնական նախագիծը։ Այս մասին կառավարության նիստում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
«Այն մշակվել է որպես նախնական նախագիծ՝ ունենալով, իհարկե, հիմնական քաղաքական հենասյուները, որոնք քննարկել ենք քարոզարշավի ընթացքում»,- ասել է նա։
Փաշինյանը կրկին անդրադարձել է Սահմանադրության փոփոխությանը ընդդիմության դիրքորոշմանը՝ նշելով, որ «Հայաստան» խմբակցությունն ու Դաշնակցությունը պետք է պատասխանեն՝ կո՞ղմ են միացյալ Հայաստանին, թե՞ ոչ։
«Պետք է արձանագրենք՝ Անկախության հռչակագրով Խորհրդային Հայաստանից անցում ենք կատարել դաշնակցական Հայաստանի»,- ասել է նա։
Վարչապետը դիմել է ընդդիմադիրներին՝ առավել մանրամասն ներկայացնելով երեկ խորհրդարանում հնչեցրած առաջարկը։
«Ասում եմ՝ եկեք գնանք հանրաքվեի։ Եթե ժողովուրդը կմերժի, ես հրաժարական եմ տալիս, եթե այո կասի, ապա ես ասում եմ, որ հաջորդ ընտրություններում չեմ լինի վարչապետի թեկնածու։ Տալիս եմ անպարտելի տարբերակ»,- հայտարարել է Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նարեկ Կիրակոսյան

