Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակեն խոսքի ազատության իրավունքն իրացնելու համար բանտարկվածներին․ Amnesty International

Լուրեր

18.11.2026 | 23:03
Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակեն խոսքի ազատության իրավունքն իրացնելու համար բանտարկվածներին․ Amnesty International
18.11.2026 | 22:51
Հայտնի են հոգեբանների և արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորման օրերը
18.11.2026 | 22:35
Հայ մարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում
18.11.2026 | 22:21
ՌԴ-ն Լեհաստանի տարածքում դիվերսիա էր ծրագրել՝ պատասխանատվությունը Կիևի վրա բարդելու համար․ Rzeczpospolita
18.11.2026 | 22:08
Եկեք գնանք ժողովրդին հարցնենք, մնացածն ի՞նչ կապիկություն է․ Միրզոյանը՝ Դավթյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 21:55
Աստղագիտության միջազգային բաց օլիմպիադայում ՀՀ թիմն արժանացել է 6 մեդալի
18.11.2026 | 21:44
Պայմանագրային զինծառայող է մահացել
18.11.2026 | 21:35
Իսրայելի խորհրդարանը նոր խոսնակ ունի․ նրան աջակցում են Նեթանյահուի հակառակորդները
18.11.2026 | 21:24
Կոտայքի մարզում վթարային ջրանջատում կլինի
18.11.2026 | 21:13
GTA VI-ը պաշտոնապես թողարկվել է
18.11.2026 | 21:00
Փաշինյանը ԵՄ-ին անդամակցելուց խոսեց՝ բարձրացնելով Պուտինի հետ սակարկության գինը․ Նարինե Մկրտչյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 20:50
ՀՀ-ն 250 մլն եվրոյի նոր վարկ է վերցնում
18.11.2026 | 20:40
Էդուարդ Բաբայանը՝ «Գործարար»-ի ցուցակով․ ով ում հետ է բացառում կոալիցիան Աբովյանում
18.11.2026 | 20:30
Այժմ Պուտինի աչքերում Փաշինյանն օրինական ընտրված վարչապետ է. Ալեքսեյ Վենեդիկտով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 20:17
Ալեն Սիմոնյանն ու ԵՄ պատվիրակությունը քննարկել են Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացումը
Բոլորը

Ադրբեջանական անկախ Abzas Media-ի լրագրողների ձերբակալության երրորդ տարելիցին ընդառաջ Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է արել անհապաղ և անվերապահ ազատ արձակել նրանց, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Կազմակերպությունն իր մտահոգությունն է հայտնել անազատության մեջ գտնվող յոթ լրագրողների պահման պայմանների, բժշկական օգնությունից զրկելու, մեկուսարանում պահելու և դաժան վերաբերմունքի վերաբերյալ։

Կազմակերպության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի  տնօրեն Մարի Ստրազերսը հայտարարության մեջ նշել է, որ AbzasMedia-ի յոթ լրագրողներ գտնվում են բանտում ծանր պայմաններում՝ հեռու իրենց ընտանիքներից։ Հայտարարության մեջ ասվում է, որ ճնշումը չի ավարտվում կամայական ձերբակալություններով: Լրագրողների հարազատներն ու փաստաբանները նշում են, որ աճել է ինչպես AbzasMedia-ի աշխատակիցների, այնպես էլ իրենց քննադատական ​​գործունեության և այլախոհ հայացքների համար ձերբակալված այլ անձանց նկատմամբ վատ վերաբերմունքը: Սա ներառում է ազատազրկում մենախցում, բժշկական օգնությունից զրկում, ծեծ և այլ դեպքեր։

«Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակեն բոլոր այն անձանց, որոնք բանտարկվել են բացառապես խոսքի ազատության իրենց իրավունքն իրացնելու համար։ Նրանք պետք է բոլոր կալանավորներին ապահովեն պատշաճ բժշկական օգնությամբ, անհապաղ հետաքննեն բռնությունների մասին հաղորդումները և վերջ դնեն վատ վերաբերմունքի բոլոր ձևերին»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ 2023 թվականի նոյեմբերի 20-ին ձերբակալվել է Abzas Media-ի տնօրեն Ուլվի Հասանլին։ Հետագայում ձերբակալվեցին լրատվամիջոցի ևս հինգ աշխատակիցներ։ 2024 թվականի մայիսի 30-ին «Ազատություն» ռադիոկայանի աշխատակից և տնտեսագետ Ֆարիդ Մեհրալիզադեն նույնպես ձերբակալվել է այս գործի շրջանակում։

2025 թվականի հունիսի 20-ին նրանցից յոթը դատապարտվել են 7 տարի 6 ամսից մինչև 9 տարի ազատազրկման՝ ֆինանսական մեղադրանքներով։ Լրագրողները հերքում են մեղադրանքները և իրենց ձերբակալությունները վերագրում իրենց մասնագիտական ​​գործունեությանը։

Միջազգային լրատվամիջոցները և մարդու իրավունքների կազմակերպությունները այս ձերբակալությունները գնահատում են որպես Ադրբեջանում անկախ լրատվամիջոցների վրա ճնշման մի մաս։

Նմանատիպ մեղադրանքներ հետագայում առաջադրվել են նաև Toplum TV-ի  լրագրողներին։ Նրանք դատապարտվել են  12-ից 15 տարվա ազատազրկման 2026 թվականի հուլիսին։ Նմանատիպ մեղադրանքներով Meydan TV-ի աշխատակիցների դատավարությունը շարունակվում է։

Հայտարարության մեջ նաև նշվում է, որ նոյեմբերի 2-ին Abzas Media- ի տնօրեն Ուլվի Հասանլին տեղափոխվել է մենախուց՝ թիվ 10 քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ Քամրան Շահսուվարովի սպառնալիքներից հետո։ Այս մասին Amnesty International-ին հայտնել է նրա կինը՝ Ռուբաբա Գուլիևան։

Հաղորդվում է, որ բանտի աշխատակիցները ճնշում են գործադրել Հասանլիի վրա՝ պահանջելով հեռացնել «Abzas Media»-ի հետաքննական հոդվածները, որոնցում բացահայտվում են հաստատության ներսում տիրող պայմաններն ու ենթադրյալ չարաշահումները, ինչպես նաև դադարեցնել բանտի մասին հետագա հրապարակումները։ Ի նշան բողոքի՝ Հասանլին հացադուլ է հայտարարել։ Amnesty International-ը տեղեկություններ է ստացել նաև բանտարկված այլ լրագրողների և ակտիվիստների նկատմամբ ճնշումների ուժեղացման մասին։ Նոյեմբերի 5-ին ոստիկանությունը ձերբակալել է Դեմոկրատական ուժերի ազգային խորհրդի նախագահ Ջամիլ Հասանլիի զարմիկին՝ Ագիլ Ալիևին։ Հաղորդվում է, որ նրա վրա ճնշում են գործադրել՝ ստիպելով հեռուստատեսությամբ հանդես գալ և դատապարտել հորեղբորը, ինչպես նաև մեկ այլ բանտարկված ընդդիմադիր առաջնորդի՝ Ալի Քերիմլիին։

Միևնույն ժամանակ, Meydan TV-ի գլխավոր խմբագիր Այնուր Էլգյունաշը, որը ձերբակալվել էր 2024 թվականի դեկտեմբերի 6-ին, նոյեմբերի 13-ին ենթարկվել է երիկամի շտապ վիրահատության։ Մինչ այդ, դատարանները բազմիցս մերժել են բժշկական նկատառումներով ազատ արձակել Այնուր Էլգյունաշին, որն ունի ֆիզիկական հաշմանդամություն և նախկինում տարել է 20 վիրահատություն։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի