Պուտինը Թրամփի և Սի Ցզինպինի հետ հանդիպումից ակնկալում է գլոբալ փոխզիջումների որոնում

Լուրեր

18.11.2026 | 15:30
Քննարկվել են Հայաստանում ջրամատակարարման սակագնային քաղաքականության և ջրային ոլորտի ֆինանսավորման հարցերը
18.11.2026 | 15:21
Պուտինը Թրամփի և Սի Ցզինպինի հետ հանդիպումից ակնկալում է գլոբալ փոխզիջումների որոնում
18.11.2026 | 15:10
Փաշինյանն ուղերձ կհղի Սահմանադրության հետ կապված // Մասիսում ճնշումների մասին են հայտարարում․ ԼՈՒՐԵՐ
18.11.2026 | 15:08
«Գանձասարը» դարձյալ հեռացրել է գլխավոր մարզիչին
18.11.2026 | 15:00
Թրամփը, Պուտինն ու Սին չեն կարողանա բաժանել աշխարհը․ Ռիչարդ Ֆոնտեյնը՝ եռակողմ հանդիպման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 14:52
ՄԻՊ-ը Շվեյցարիայի դեսպանի հետ քննարկել է Ադրբեջանում պահվող հայերի և կալանքի կիրառման խնդիրները
18.11.2026 | 14:49
Վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցման նոր շեմերը կարող են ճնշման գործիք դառնալ ԶԼՄ-ների դեմ․ լրագրողական կազմակերպությունները պահանջում են հետ կանչել նախագիծը
18.11.2026 | 14:44
Ճապոնիան պատրաստ է աջակցել Հայաստանում հակակոռուպցիոն բարեփոխումներին․ դեսպան
18.11.2026 | 14:34
Սի Ցզինպինը խախտել է արարողակարգը՝ Չինաստան ժամանելիս օդանավակայանում անձամբ դիմավորելով Թրամփին
18.11.2026 | 14:23
Ֆրանսիայի ԱԳ նախարարը հերքել է Ուկրաինայի պատերազմին Փարիզի անմիջական մասնակցության վերաբերյալ Լավրովի մեղադրանքները
18.11.2026 | 14:15
Հայաստանի Գավաթում հայտնի են 1/4 եզրափակիչի զույգերը
18.11.2026 | 14:05
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց առողջության համընդհանուր ապահովագրության ընդլայնման նախագիծը
18.11.2026 | 13:56
2025-ին նման դրվագ չեմ հիշում. Պապոյանը` ԱՄՆ դեսպանատան տարհանման մասին Գրիգորյանի պնդման վերաբերյալ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 13:47
Սահմանադրական հիմնական բովանդակությունը հենց հռչակագիրն է. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 13:38
Ռուսական հարվածների հետևանքով Ուկրաինայում տասնյակ տուժածներ կան
Բոլորը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հույս ունի, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ առաջին եռակողմ հանդիպումը մեծ օգուտ կտա։ Հանդիպումը նախատեսված է նոյեմբերի 19-ին՝ Չինաստանի Շենժեն քաղաքում։ Այս մասին Պուտինը հայտարարել է այսօր Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովում ունեցած ելույթի ժամանակ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Նրա խոսքով՝ բանակցությունների նպատակը պետք է լինի երեք պետությունների քաղաքական, տնտեսական և անվտանգության շահերի հավասարակշռումը՝ «փոխզիջումների որոնման միջոցով»։

Ռուսաստանի նախագահը քննադատել է «պետական էգոիզմն» ու «համաշխարհային տնտեսության մասնատումը»՝ կոչ անելով երկրներին համագործակցել։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է մեկուսացման փոխարեն զարգացնել գործընկերությունը, իսկ վերջնագրերի փոխարեն՝ երկխոսությունը։

Մինչև Թրամփի ժամանումը՝ Պուտինը կրկին դեմ է արտահայտվել Ռուսաստանի՝ Ուկրաինայի դեմ սանձազերծած ագրեսիվ պատերազմի պատճառով սահմանված արևմտյան պատժամիջոցներին։ Պուտինի պնդմամբ՝ Ռուսաստանը պատժամիջոցների թվով դարձել է «ռեկորդակիր» և «հաջողությամբ դիմակայում է դրանց», մինչդեռ Արևմուտքն ինքն իրեն է վնասում։ Մասնավորապես, նրա խոսքով՝ Եվրամիությունը կորցնում է իր տնտեսական ներուժը՝ հրաժարվելով ռուսական էժան էներգակիրներից։

Սի Ցզինպինի հետ երկկողմ հանդիպման ժամանակ նույնպես ՌԴ նախագահն ընդգծել է «աշխարհակարգի ավելի արդար համակարգ ստեղծելու» անհրաժեշտությունը։ Նրա խոսքով՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում վետոյի իրավունք ունեցող երկու պետությունների արտաքին քաղաքական համագործակցությունը միջազգային ասպարեզում կայուն զարգանում է՝ չնայած բարդ աշխարհաքաղաքական իրավիճակին։

Իր հերթին, Սին Ռուսաստանի և Չինաստանի հարաբերությունները բնութագրել է որպես «լեռան պես անսասան, որը կանգուն է մնում՝ անկախ քամուց ու անձրևից», և նշել, որ դրանք ենթակա չեն «աշխարհում ստեղծված պահի իրավիճակի ազդեցությանը»։

Ավելի վաղ, ԱԽՏՀ գագաթնաժողովի շրջանակում գործարարների հետ հանդիպման ժամանակ, նա նախազգուշացրել էր առևտրային խոչընդոտների աճի մասին և հանդես եկել ազատ առևտրի ընդլայնման օգտին։

«Բաց լինելը առաջընթաց է բերում, իսկ մեկուսացումն անխուսափելիորեն հանգեցնում է հետընթացի»,- հայտարարել է նա։

Սի Ցզինպինը կոչ է արել ամրապնդել միջազգային առևտրային համակարգը և վերացնել առևտրի ու ներդրումների խոչընդոտները։ Նա նաև կողմ է արտահայտվել արհեստական բանականության և թվային տնտեսության ոլորտներում ավելի սերտ համագործակցությանը։

Միաժամանակ, Չինաստանի առաջնորդն իր երկիրը ներկայացրել է որպես բիզնեսի համար գրավիչ հարթակ։ Նրա խոսքով՝ Չինաստանը կշարունակի բացել իր հսկայական շուկան և ավելացնել արտասահմանյան բարձրորակ ապրանքների ու ծառայությունների ներմուծումը։

ԱԽՏՀ-ի կազմում ընդգրկված է 21 երկիր, այդ թվում՝ ԱՄՆ-ը, Չինաստանը և Ռուսաստանը։ Միավորումը նպատակ ունի խթանել ազատ առևտուրն ու տնտեսական համագործակցությունը Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։

Չինաստանն այս գագաթնաժողովն օգտագործում է՝ իրեն որպես համաշխարհային տնտեսության կարևոր գործընկեր ներկայացնելու համար։ Գագաթնաժողովն ընդունող Շենժեն քաղաքը երկրի տնտեսական վերելքի խորհրդանիշն է։

Հատուկ տնտեսական գոտու կարգավիճակ ստանալուց հետո քաղաքը վերածվել է բարձր տեխնոլոգիական մեգապոլիսի։ Այստեղ են գտնվում այնպիսի ընկերությունների գլխավոր գրասենյակները, ինչպիսիք են Huawei-ը, Tencent-ը և էլեկտրամոբիլներ արտադրող BYD-ը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի