Հայաստանում կարող են վերանայվել բենզալցակայանների՝ բնակելի շենքերից հեռավորության և հողատարածքի նվազագույն մակերեսի պահանջները

Լուրեր

17.11.2026 | 17:37
ՔՊ-ից մի հոգի է ցավակցություն հայտնել․ Նարեկ Կարապետյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 17:28
Հայաստանում կարող են վերանայվել բենզալցակայանների՝ բնակելի շենքերից հեռավորության և հողատարածքի նվազագույն մակերեսի պահանջները
17.11.2026 | 17:17
«Վերահաստատեցինք՝ համեղ ծիրանները հայկական են»․ դեպի ԵՄ երկրներ հայկական արտադրանքի արտահանումն աճում է․ Միրզոյանը հանդիպել է Մաթա Կոսի հետ
17.11.2026 | 17:07
Հայաստանի Մ-17 հավաքականը ոչ-ոքի խաղաց Լյուքսեմբուրգի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 17:00
Երևանի փողոցներում լքված գույքը կտեղափոխվի հատուկ տարածք․ սեփականատերերին 6 ամիս ժամանակ կտրվի՝ այն հետ պահանջելու համար
17.11.2026 | 16:52
Սկսվել է «Տիգրան ջան, սիրուն չի» օպերացիա. Գևորգ Ստեփանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 16:40
Մուսաևը 6 անգամ կրակել է Անի Ավետիսյանի ուղղությամբ, ապա գցել մահճակալին և հարվածներ հասցրել. հրապարակվել է Շաքի ներխուժած ադրբեջանցու մեղադրական եզրակացությունը
17.11.2026 | 16:36
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է․ ՈՒՂԻՂ
17.11.2026 | 16:23
Սերբիայում ռազմական ինքնաթիռ է կործանվել․ օդաչուն զոհվել է
17.11.2026 | 16:14
«Աննախադեպ գործողություն»․ Զելենսկին մանրամասներ է հայտնել Ղրիմի կամրջին հարվածի գործողությունից
17.11.2026 | 16:13
Գևորգ Ղազարյանը խզել է պայմանագիրն «Արարատ-Արմենիայի» հետ
17.11.2026 | 16:06
Արամ Վարդևանյանն ու Հնդկաստանի դեսպանը քննարկել են սահմանադրական բարեփոխումների սահմանափակումների վերաբերյալ Հնդկաստանի փորձը
17.11.2026 | 15:54
Ֆրանսիան պատրաստվում է նոր բողոքի ցույցերի` մինչ արհմիությունները համազգային գործադուլի կոչ են արել
17.11.2026 | 15:43
2026-ին ՔԿՀ-ներում մահվան 4 դեպք է արձանագրվել․ ՀԿ-ները մտահոգություն են հայտնում
17.11.2026 | 15:34
Բնական է, 10 բալանոց խցանումը նյարդայնացնում է ոչ միայն տիկին Հակոբյանին, այլև բոլորիս. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են բենզալցակայանների գործունեությունը կարգավորող քաղաքաշինական նորմերի փոփոխության հնարավորությունները։ «ՀՀ նավթամթերք ներկրողների ասոցացիա» ՀԿ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը մասնավորապես անդրադարձ է կատարվել բենզալցակայանների՝ հարակից բնակելի և հասարակական շենքերից սահմանված հեռավորությունների, ինչպես նաև հողամասերի նվազագույն մակերեսների վերաբերյալ գործող պահանջներին։ Կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը հայտնել է, որ այդ նորմերում փոփոխություններ նախատեսելու շուրջ մասնագիտական քննարկումներ են ընթանում։

Քաղաքաշինության կոմիտեի հաղորդագրությունը՝ ստորև․

«Քաղաքաշինության կոմիտեում տեղի է ունեցել հանդիպում «ՀՀ նավթամթերք ներկրողների ասոցացիա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են բենզալցակայանների գործունեությունը կարգավորող իրավական դաշտի վերանայման և քաղաքաշինական նորմերի արդիականացման վերաբերյալ հարցեր։

Հանդիպման մասնակիցները ներկայացրել են ժամանակակից տեխնոլոգիաների ընձեռած անվտանգության ապահովման լայն հնարավորությունները և միջազգային փորձը՝ ընդգծելով գործող կարգավորումների վերանայման անհրաժեշտությունը։ Դիտարկվել են հարակից բնակելի ու հասարակական շենքերից սահմանված հեռավորությունների և հողամասի նվազագույն մակերեսների ապահովման ներկայիս պահանջները։

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը տեղեկացրել է, որ մասնագիտական քննարկումներ են ընթանում՝ քաղաքաշինական գործող նորմերում փոփոխություններ նախատեսելու վերաբերյալ։

Հանդիպման արդյունքում որոշվել է կազմակերպել քննարկումներ իրավասու կառույցների հետ՝ բարձրաձայնված խնդիրներին առավել արդյունավետ լուծումներ գտնելու նպատակով»։

Հիշեցնենք՝ Factor TV-ն դեռևս 2025 թվականի հունվարին «Վտանգավոր և անօրինական. Երևանում 63 բենզալցակայան գործում է առանց թույլտվության» հետաքննությամբ բացահայտել էր, որ մայրաքաղաքում գործող 342 բենզալցակայաններից 94-ը գործել կամ գործում է անվտանգության նորմերի խախտումներով, իսկ 63-ը չունի հեղուկ վառելիքի վաճառքի թույլտվություն։

Հետաքննությամբ պարզվել էր նաև, որ որոշ բենզալցակայաններ շարունակում են աշխատել՝ չնայած դրանց գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ կայացված որոշումներին։ Մասնավորապես՝ արձանագրվել էին դեպքեր, երբ բենզալցակայանների վառելիքի պահեստարանները բնակելի շենքերից գտնվում էին թույլատրելի 25 մետրի փոխարեն ընդամենը 6-11 մետր հեռավորության վրա։