Դիտեք ԱԺ-ի և Հ1-ի ծեծկռտուքներն ու պարզ կլինի՝ ինչու է պետք միլիոնավոր դոլարներ ծախսել կրթության վրա․ Արմեն Մարտիրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.11.2026 | 20:13
ԵՄ նոր պատժամիջոցների ցանկում են ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարանները, «ЮMoney»-ն, ավելի քան 40 բանկեր, Մատվիենկոյի որդին
16.11.2026 | 20:00
Դիտեք ԱԺ-ի և Հ1-ի ծեծկռտուքներն ու պարզ կլինի՝ ինչու է պետք միլիոնավոր դոլարներ ծախսել կրթության վրա․ Արմեն Մարտիրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 19:51
Բաքուն ՆԱՏՕ-ի հուսալի գործընկերն է․ Հաջիևը հայտարարել է՝ Ադրբեջանը պատրաստ է զարգացնել դաշինքի հետ գործընկերությունը՝ հանուն խաղաղ Հարավային Կովկասի
16.11.2026 | 19:33
Բուլղարիայի ափերի մոտ նավ է խորտակվել, որի անձնակազմում Ադրբեջանի քաղաքացիներ են եղել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 19:20
Հայր ու որդի նույն հայտարարագիրն են ներկայացրել
16.11.2026 | 19:09
Պապոյանը Գերմանիայի դեսպանի հետ քննարկել է տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները
16.11.2026 | 19:00
Անվճար խորհրդատվություն և հետազոտություններ․ զրույց՝ դեկտեմբերի 4-6-ը սպասվող առողջապահական EXPO-ի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 18:51
Երևանում կստեղծվի Սոցիալական ծառայությունների կենտրոն․ ի՞նչ ծառայություններ կտրամադրի նոր ՀՈԱԿ-ը
16.11.2026 | 18:41
Իտալիայի Մ-20 հավաքականի ֆուտբոլիստի անկրկնելի գոլը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 18:35
Վարդևանյանը ԵԽ պաշտոնյայի հետ հանդիպմանը բարձրացրել է ընդդիմադիրների նկատմամբ քրեական հետապնդումների հարցը
16.11.2026 | 18:28
ԵՄ Խորհուրդը հավանություն է տվել Ուկրաինային ռեկորդային՝ շուրջ 8 միլիարդ եվրոյի աջակցության տրամադրմանը
16.11.2026 | 18:22
ԱԺ-ն նոյեմբերի 17-ին մեկնարկող հերթական նիստերում կքննարկի 13 հարց
16.11.2026 | 18:18
1,9 մլն դրամի կրթական ծրագիր, 420 հազար դրամանոց հուշանվեր․ պաշտոնյաների հայտարարագրած նվերները
16.11.2026 | 18:10
Դատախազությունը՝ Հ1-ի եթերում ծեծկռտուքի մասին // Արգամ Աբրահամյանի գործով նախաքննությունն ավարտվել է․ ԼՈՒՐԵՐ
16.11.2026 | 18:00
ՔՊ-ում պառակտում կա՝ Արմեն Գրիգորյանի հոդվածը բացահայտեց․ Անահիտ Ադամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանում կրթության ցածր մակարդակը, անգրագիտությունն ու հանրային ագրեսիան վերածվել են ազգային անվտանգության լրջագույն սպառնալիքի․ Factor TV-ի եթերում այսպիսի կարծիք է հայտնել «Անտարես» մեդիահոլդինգի հիմնադիր և տնօրեն Արմեն Մարտիրոսյանը՝ վերլուծելով PISA 2025-ի արդյունքներն ու ծեծկռտուքները ԱԺ-ում և Հ1-ի եթերում։

Անդրադառնալով խորհրդարանում և հեռուստաեթերում տեղի ունեցած միջադեպերին՝ Մարտիրոսյանն ընդգծել է, որ դրանք հասարակությունում առկա կրթական խորը բացի ուղիղ հետևանքն են։ «Պետք չի հարկատուի փողերը ծախսել PISA-ի և TIMSS-ի մակարդակի հետազոտությունների վրա, բավական է մենակ միացնել ԱԺ-ի էդ օրվա եթերը կամ Հ1-ը միացնել, ու ամեն ինչ պարզ կլինի՝ ինչի ա պետք միլիոնավոր գումարներ ծախսել կրթության վրա»,- նշել է նա։

Խոսելով քաղաքական դաշտում և հասարակության մեջ արմատացած ագրեսիայի, ինչպես նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի արձագանքների մասին՝ բանախոսը նկատել է, որ իշխանությունը ոչ թե պայքարում է արատավոր երևույթների դեմ, այլ օգտվում է դրանցից։ «Ինքը տեսնում է, որ պահանջարկ կա, սկսում է բավարարել դա»,- նշել է Մարտիրոսյանը՝ հավելելով, որ ինքը վարչապետի փոխարեն հայհոյանքին հայհոյանքով չէր պատասխանի։

Ըստ նրա՝ երկրի ղեկավարը պետք է խնդրին այլ կերպ մոտենար. «Եթե լինում ես պետական այր, դու մտահոգվում ես՝ իսկ ինչո՞ւ իմ հանրությունը դրա կարիքն ունի, արի խորանամ, հասկանամ ու էդ պահանջարկը վերացնեմ»։

Անգրագիտությունը, Մարտիրոսյանի համոզմամբ, այսօր ուղղակիորեն հարվածում է Հայաստանի ազգային անվտանգությանը։  Ըստ PISA 2025 հետազոտության՝ հայ աշակերտների 81%-ը չի հաղթահարել ֆունկցիոնալ ընթերցանության բազային շեմը, այսինքն՝ 5-ից 4-ը չի կարողանում լիարժեք հասկանալ, վերլուծել կարդացած տեքստը։ Իսկ 15-ամյա աշակերտների 58.1%-ը չի հասնում նույնիսկ բազային գրագիտության նվազագույն մակարդակին՝ ընթերացնության, մաթեմատիկայի, բնագիտության ուղղություններով։ 

Ըստ Մարտիրոսյանի՝  իշխանությունը շահագրգռված չէ խորքային և համակարգային փոփոխություններով, քանի որ կրթական բարեփոխումների արդյունքները երևալու են միայն տասնամյակներ անց։ «Իշխանությունն առաջնորդվում է ընտրությունից ընտրություն… Էսօրվա ռեֆորմից պիտի օգտվի 20 տարի անց էկող կառավարությունը»,- արձանագրել է նա։

Որպես ստեղծված աղետալի վիճակից ելք՝ «Անտարեսի» տնօրենն առաջարկում է ծայրահեղ և կոշտ քայլերի գնալ կրթությունը փրկելու համար. «Հայտարարեք արտակարգ դրություն… Մենք պիտի արժեհամակարգ փոխենք»։

 

Հաղորդումն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան