ԵՄ Խորհուրդը հավանություն է տվել Ուկրաինային ռեկորդային՝ շուրջ 8 միլիարդ եվրոյի աջակցության տրամադրմանը

Լուրեր

16.11.2026 | 18:35
Վարդևանյանը ԵԽ պաշտոնյայի հետ հանդիպմանը բարձրացրել է ընդդիմադիրների նկատմամբ քրեական հետապնդումների հարցը
16.11.2026 | 18:28
ԵՄ Խորհուրդը հավանություն է տվել Ուկրաինային ռեկորդային՝ շուրջ 8 միլիարդ եվրոյի աջակցության տրամադրմանը
16.11.2026 | 18:22
ԱԺ-ն նոյեմբերի 17-ին մեկնարկող հերթական նիստերում կքննարկի 13 հարց
16.11.2026 | 18:18
1,9 մլն դրամի կրթական ծրագիր, 420 հազար դրամանոց հուշանվեր․ պաշտոնյաների հայտարարագրած նվերները
16.11.2026 | 18:10
Դատախազությունը՝ Հ1-ի եթերում ծեծկռտուքի մասին // Արգամ Աբրահամյանի գործով նախաքննությունն ավարտվել է․ ԼՈՒՐԵՐ
16.11.2026 | 18:00
ՔՊ-ում պառակտում կա՝ Արմեն Գրիգորյանի հոդվածը բացահայտեց․ Անահիտ Ադամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 17:54
BMW-ի գինը 0 դրամ է նշել․ Զարուհի Փոստանջյանի ամուսինը տուգանվել է 200 հազար դրամով
16.11.2026 | 17:45
Երևանում առաջիկա օրերին կարճատև անձրևներ են սպասվում․ օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով
16.11.2026 | 17:36
Պապիկյանն ու ԵՄ դեսպանը քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները
16.11.2026 | 17:29
Միրզոյանը Հունաստանի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ գործընկերությունն ու ԹՐԻՓՓ նախագծի իրականացումը
16.11.2026 | 17:23
Ռոմելու Լուկակուն ավարտեց կարիերան Բելգիայի հավաքականում
16.11.2026 | 17:16
Ադրբեջանում ձերբակալվել է Դավիթ Իշխանյանի փաստաբանը
16.11.2026 | 17:07
Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում կարևորվել է պահվող անձանց ազատ արձակումը․ աջակցություն է հայտնվել ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացին
16.11.2026 | 16:58
Նոր կառավարիչները ոսկե սարեր էին խոստանում, այնինչ հակառակը եղավ․ «Նոյի» նախկին աշխատակից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 16:49
ԵՄ-ն պատժամիջոցներ կսահմանի Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմի նկատմամբ
Բոլորը

ԵՄ Խորհուրդն ընդունել է որոշում, որն Ուկրաինային թույլ կտա մոտ ժամանակներս ստանալ շուրջ 8 միլիարդ եվրո «Ukraine Facility» ծրագրի շրջանակում, գրում է «Европейская правда»-ն։

Այդ գումարից շուրջ 5 միլիարդ եվրոն կտրամադրվի 2026 թվականին Ուկրաինային աջակցելու վարկի (Ukraine Support Loan) շրջանակում նախատեսված միջոցներից։ Սա ԵՄ-ի կողմից այդ ծրագրի շրջանակում Ուկրաինային երբևէ տրամադրված ամենախոշոր միանվագ տրանշն է։

Վճարումը հնարավոր է դարձել այն բանից հետո, երբ Ուկրաինան իրականացրել է ավելի քան 20 նպատակային քայլ՝ կապված մի շարք առանցքային ոլորտներում բարեփոխումների հետ։ Դրանք ներառում են դատական համակարգը, կոռուպցիայի և փողերի լվացման դեմ պայքարը, ֆինանսական շուկաները, պետական ակտիվների կառավարումը, մարդկային կապիտալի զարգացումը, գործարար միջավայրը, ապակենտրոնացումն ու տարածաշրջանային քաղաքականությունը, էներգետիկան, ագրոպարենային ոլորտը, թվային փոխակերպումը և շրջակա միջավայրի պաշտպանությունը։

«Ukraine Facility» ծրագրի շրջանակում ֆինանսավորումը նպատակ ունի ամրապնդել Ուկրաինայի մակրոֆինանսական կայունությունը, նպաստել երկրի վերականգնմանն ու արդիականացմանը, ապահովել պետական կառավարման անխափան գործունեությունը և աջակցել բարեփոխումների իրականացմանն ուղղված երկրի ջանքերին։

Վճարումներն իրականացվում են «Ուկրաինայի ծրագրի» (Ukraine Plan) համաձայն, որտեղ ներկայացված են երկրի վերականգնման, վերակառուցման և արդիականացման ռազմավարությունը, ինչպես նաև բարեփոխումների իրականացման ժամանակացույցը։ Դրանք ընդհանուր առմամբ համահունչ են ԵՄ-ին անդամակցելու Ուկրաինայի նպատակներին։

Միաժամանակ, Եվրահանձնաժողովն առաջարկում է «Ukraine Facility» ծրագրի շրջանակում Ուկրաինային հատկացնել 8,04 միլիարդ եվրո՝ 264,6 միլիոն եվրոյով պակաս, քան պահանջել էր Կիևը՝ պայմանավորված սահմանված պայմանների ոչ լիարժեք կատարմամբ։

ԵՄ-ում իրազեկ աղբյուրները հայտնել են, որ նախկինում տրամադրված կանխավճարի մարման համար նախատեսված գումարը դուրս բերելուց հետո Ուկրաինան կստանա շուրջ 7,8 միլիարդ եվրո։

Հավելենք, որ հոկտեմբերի 2-ին Եվրահանձնաժողովը «Ukraine Facility» մեխանիզմի շրջանակում Ուկրաինային հատկացրել էր հերթական՝ 2,9 միլիարդ եվրոյի տրանշը։