Նարատիվ է տարածվում, թե Երևանի իշխանությունը մարդկանց սորտավորում է․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.11.2026 | 13:31
Ալեքսանդր Միշիև. «Անիրական զգացողություն է խաղալ ազգային հավաքականում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 13:22
Նարատիվ է տարածվում, թե Երևանի իշխանությունը մարդկանց սորտավորում է․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 13:18
Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահը վերընտրվել է
16.11.2026 | 13:14
ՆԳՆ-ի և Ճանապարհային ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում․ քաղաքացիներից փորձում են գումար հափշտակել
16.11.2026 | 13:05
Առաջին 20 տեսանյութերն ուղարկվել են ՆԳՆ. փոխքաղաքապետը՝ արգելված վայրերում կայանումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 13:01
Արթուր Վաղարշյանն ընտրվել է ՍԴ փոխնախագահ
16.11.2026 | 12:55
Amazon-ի 40 արբանյակներով Vulcan հրթիռը պայթել է արձակումից 10 րոպե անց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 12:46
Երևանի երթևեկությանն անդրադառնում են մարդիկ, որոնք չեն պատկերացնում խնդիրը. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 12:38
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը չի կարողացել դուրս գալ կիսաեզրափակիչ
16.11.2026 | 12:30
Թուրքիայից Հայաստան առաջին կանոնավոր բեռնափոխադրման չվերթն է իրականացվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
16.11.2026 | 12:20
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի մի շարք շրջանների․ զոհեր և վիրավորներ կան
16.11.2026 | 12:10
Երևանում մեքենաների թիվը սահմանափակելու հարց կքննարկվի // Ձնախառն անձրևներ են սպասվում․ ԼՈՒՐԵՐ
16.11.2026 | 11:51
Չեխիայում հարյուր հազարավոր մարդիկ բողոքի ցույցի են դուրս եկել՝ ընդդեմ հանրային լրատվամիջոցների ֆինանսավորման բարեփոխումների
16.11.2026 | 11:41
Ադրբեջանի ներկայացուցիչները կժամանեն Հայաստան․սպասվում է քաղհասարակության նոր հանդիպումը
16.11.2026 | 11:36
Ազովում ուկրաինական հարձակումից հետո նավթաբազա է հրդեհվել․ հարված է հասցվել Ղրիմի կամրջին, երթևեկությունը փակվել է
Բոլորը

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում քաղաքապետ Տիգրան Ավինյանն ու փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն անդրադարձան շրջանառվող տեղեկություններին, թե, իբր, քաղաքային իշխանությունները պատրաստվում են արգելել մարզերից ավտոմեքենաների մուտքը մայրաքաղաք։

Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն ասաց, որ քաղաքի մուտքերում տեսախցիկների տեղադրման վերաբերյալ քննարկումների ֆոնին տարածվում են իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ։

«Ծաղկում և տարածվում է այն ակնհայտ սուտն ու մանիպուլյացիան… մասնավորապես՝ որ Երևանի քաղաքապետարանը պլանավորում է մարզերից մտնող մեքենաներին, իբր թե, արգելել մուտք գործել Երևան քաղաք: Ուզում եմ այս առիթն օգտագործելով ասել, որ դա բացարձակ սուտ է, և խոսքը գնում է հետևյալի մասին, որ մենք խոսել ենք, որ հնարավորություն լինի մեքենայի հոսքը տեղափոխել հանրային տրանսպորտ՝ հնարավորություն և ոչ պարտադրանք»,- ասաց Գրիգորյանը։

Փոխքաղաքապետը նշեց, որ տարածվում է նաև այն պնդումը, թե Երևանի իշխանությունները քաղաքացիներին տարբերակում են ըստ բնակության վայրի։ Նա հերքեց այդ տեղեկությունները՝ ընդգծելով, որ քննարկվող լուծումները նպատակ ունեն քաղաքացիներին հանրային տրանսպորտից օգտվելու այլընտրանք առաջարկել, այլ ոչ թե սահմանափակել մարզաբնակների մուտքը Երևան։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն իր հերթին անդրադարձավ ավտոմեքենաների հնարավոր սահմանափակումներին՝ նշելով, որ դրանք կապված են լինելու տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի և շրջակա միջավայրի վրա դրանց ազդեցության հետ։

«Պարտադրանքը չի վերաբերելու երևանաբնակներին թե մարզաբնակներին։ Պարտադրանքը վերաբերելու է ավտոմեքենայի տեսակին՝ կախված իր արտանետումների ծավալից և մեր առողջությանը հասցված վնասի ծավալից։ Պարտադրանքը վերաբերելու է ավտոմեքենային և իր տեսակին․ բացարձակապես մարդու բնակության հասցեն կապ չի ունենալու դրա հետ»,- ասաց Ավինյանը։

Ավինյանն ընդգծեց նաև, որ երթևեկության կազմակերպմանն առնչվող բոլոր առաջարկվող լուծումները ներկայացվելու են հանրային քննարկման։

Խորհրդակցության ընթացքում Սուրեն Գրիգորյանն անդրադարձավ նաև հանրային տրանսպորտի առանձնացված երթևեկության գոտիների նկատմամբ վերահսկողության ուժեղացմանը։

Նա տեղեկացրեց, որ Բաղրամյան պողոտայում սկսվել են տեսախցիկների տեղադրման նախապատրաստական աշխատանքները, որոնց նպատակն է արձանագրել ավտոբուսային առանձնացված գոտիներով ապօրինի երթևեկող մեքենաներին։

«Բաղրամյան փողոցում ուրբաթ օրվանից նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում «Պարկինգ Սիթի Սերվիսի» կողմից, տեսախցիկներ պետք է տեղադրվեն, որպեսզի մենք վստահ լինենք, որ այդ առանձնացված գծեր մուտք գործած յուրաքանչյուր մեքենա համապատասխան վարչական պատասխանատվության է ենթարկվելու»,- ասաց Գրիգորյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան