Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի

Լուրեր

14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
14.11.2026 | 17:01
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտություն կրեց Իտալիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 16:42
Ոստիկանության գվարդիան մեկ տարվա ընթացքում շուրջ 1000 հանցագործություն է բացահայտել․ նախարարն այցելել է վարչական համալիր
Բոլորը

Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքի կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործի հետ: Մելքոնյանի փաստաբան Գեորգի Մելիքյանը Factor TV-ի հետ զրույցում ասաց, որ չնայած մամուլում շրջանառվող վարկածներին՝ գործը բացառապես կապված է Մասիս Մելքոնյանի վարույթում քննվող, վարորդական իրավունքից զրկված անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու դեպքին:

Դատավորին վերագրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու արարք, որը դրսևորվում է նրանում, որ դատավոր Գևորգ Պողոսյանի դրդմամբ փոխել է իր վարույթում գտնվող գործով մեղադրյալի խափանման միջոց բացակայելու արգելքը և գրավ կիրառել:

«Դատալեքս» դատական- տեղեկատվական համակարգում գործի ուսումնասիրությամբ պարզեցինք, որ Մասիս Մելքոյանի վարույթում մոտ 9 ամիս գործը քննվել է, որից հետո նա մեղադրյալի բացակայելու արգելքը վերացրել է և Ոստիկանության ՍԷԿՏ համակարգում բացել նրա նկատմամբ առկա սահմանփակումը, որպեսզի հնարավորություն ունենա դուրս գալ ՀՀ տարածքից: Դատավոր Մելքոնյանը բացակայելու արգելքը վերացնելու հետո մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրել 1.200 000 դրամ գրավը: Ըստ էության կարելի է ասել՝ առավել մեղմ խափանման միջոցը փոխել է առավել խիստ խափանման միջոցով: Ընդ որում՝ հարկ է դիտարկել, որ գրավ խափանման միջոցի պայմանը խախտելու դեպքում անձի վճարած գումարը դառնում է պետության սեփականությունը:
Գործի ուսումնասիրությամբ, սակայն, պարզ է դառնում, որ մեղադրյալը բարեխղճորեն վերադարձել է ՀՀ, նրա վերաբերյալ դատական նիստեր են կայացել, ապա Մելքոնյանը նրա նկատմամբ մեղադրական դատավճիռ է կայացրել:

Այս դեպքում հարց է առաջանում, թե ի՞նչ էական վնաս է պատճառվել Մելքոնյանի որոշմամբ, որով նա փոխել է մեղադրյալի խափանման միջոցը: Դիտարկենք, որ դատական պրակտիկայեւմ բազմաթիվ են դեպքերը, երբ մեղադրյալների պաշտպանները միջնորդում են մեղադրյալների նկատմամբ ընտրված բացակայելու արգելք խափանման միջոցը փոխել գրավով, քանի որ բացակայելու արգելք խափանման միջոցի դեպքում մեղադրյալների ՍԷԿՏ համակարգը փակվում է՝ ի տարբերություն գրավ խափանման միջոցի:

Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը քիչ առաջ համաձայնություն է տվել դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ: Դատավորների լիազորությունները կասեցվել են մինչև գործի ավարտը:

Արաքս Մամուլյան