Արմեն Գևորգյանը դատավորից արդար որոշում է սպասում. ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն չներկայացրին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.10.2026 | 12:19
Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռներ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ
12.10.2026 | 12:10
Տուգանք՝ վթարից հետո 15 րոպեում ճանապարհը չազատելու համար // Արարատ Միրզոյանը Լեհաստան է մեկնել․ ԼՈՒՐԵՐ
12.10.2026 | 12:09
Հայտնի է ծանրամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
12.10.2026 | 12:03
Արծվիկ Գրիգորյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից
12.10.2026 | 11:55
Տիգրան Ավինյանը ներկայացրեց քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի պաշտոնակատարին
12.10.2026 | 11:51
Ռուսական զորքերը հարվածել են Խարկովի բազմահարկ բնակելի շենքին․ տուժածներ կան
12.10.2026 | 11:43
«Ծիրան Մարկետ» խանութների ցանցում խախտումներ են հայտնաբերվել․ կշեռքները չեն ստուգաչափվել
12.10.2026 | 11:32
«Թրամփը շատ զայրացած է»․ նա հույս ունի, որ Ուկրաինան կպահպանի էներգետիկ հրադադարը
12.10.2026 | 11:22
ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում ականին բախվելու հետևանքով նավթային լցանավ է հրդեհվել
12.10.2026 | 11:13
Ավինյանը կարգադրեց տուգանել թեթև վթարից հետո 15 րոպեից ավելի ճանապարհը փակող վարորդներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 11:01
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.10.2026 | 10:49
Կոլումբոսի օրվա կապակցությամբ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը փակ է
12.10.2026 | 10:36
Ինչո՞ւ ենք ավտոբուսին 20-30 րոպե սպասում, երթևեկության խնդիրներից պետք է խոսենք․ Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 10:32
Սաուդյան Արաբիայի օդանավակայանին հութիների հերթական հարվածի հետևանքով 1 մարդ զոհվել է, առնվազն 11-ը՝ վիրավորվել
12.10.2026 | 10:15
Երևանում ավելի քան 1 կգ մարիխուանա է հայտնաբերվել․ 4 անձ կալանավորվել է
Բոլորը

ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին կալանավորելու գործով նիստը մինչև ժամը 15:00-ն ընդմիջվել է: Պաշտպանական կողմը պահանջել է լրացուցիչ նյութեր տրամադրել. «Հետագայում կալանավորման հիմքերի և պայմանների վիճարկման տեսանկյունից այդ նյութերը կարևոր են»,- ասաց Գևորգյանի պաշտպան, փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

Նա չպատասխանեց հարցին, թե ըստ ՀՔԾ-ի՝ ումի՞ց է Արմեն Գևորգյանն առանձնապես խոշոր չափերի կաշառք վերցրել՝ պնդելով, թե նախաքննական գաղտնիք է: Պաշտպան Ալեքսանյանը չի կարողանում ասել, թե դատավորը ե՞րբ կալանքի հարցով որոշում կկայացնի: Փաստաբանի խոսքով՝ Արմեն Գևորգյանը ցուցմունք տվել է կաշառք վերցնելու և փողերի լվացման դրվագներով:

Հայտնի է, որ նա իրեն առաջադրված մեղադրանքները չի ընդունում: Մարտի 1-ի գործի հետ այս մասն արդյո՞ք կապ ունի. այս հարցով նույնպես փաստաբան Ալեքսանյանը չի մանրամասնել: Կան տեղեկություններ, որ գործարար Սիլվա Համբարձումյանն է Գևորգյանին կաշառք տալու մասին ցուցմունք տվել, փաստաբան Ալեքսանյանը չհերքեց և չհաստատեց: Նախաքննության գաղտնիությանը հղում անելով՝ փաստաբանը չմեկնաբանեց, թե Գևորգյանն առերեսվե՞լ է իր դեմ ցուցմունք տված անձի հետ: Արմեն Գևորգյանը հայտարարություն դեռ չի արել, քանի որ պաշտոնական կողմը դեռ չի անցել ներկայացված միջնորդության դեմ առարկություններ ներկայացնելուն:

Այսօր ժամը 10:30-ից մինչև 13:30 քննիչը դատական նիստի ընթացքում ներկայացրել է Արմեն Գևորգյանին կալանավորելու միջնորդությունը, պարզաբանվել են որոշ հարցեր: Արմեն Գևորգյանը դեռևս զերծ է մնում հայտարարել, թե իր դեմ քաղաքական հետապնդում է իրականացվում, ինչպես դա արել է Ռոբերտ Քոչարյանը:

Քննչական մարմինը կարծում է, որ ազատության մեջ մնալով՝ Արմեն Գևորգյանը կխոչընդոտի գործի նախաքննությանը, կթաքնվի քննությունից: Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը նշեց, որ կալանքի միջնորդությունը քննող դատավորի կողմից կանխակալ վերաբերմունք չկա, ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն չեն ներկայացրել, և ակնկալում են իրենց բավարարող որոշում: Գևորգյանի պաշտպանը հիշեցնում է, որ նա մինչ այս պահը չի թաքնվել նախաքննական մարմնից, և դա իրենց հիմնավորումներից մեկն է լինելու կալանքի միջնորդության դեմ առարկելիս: Պաշտպանները, հարկ եղած դեպքում, կմիջնորդեն գրավ կիրառել:

Փաստաբան Ալեքսանյանը հաստատեց, որ Գևորգյանին վերագրվող կաշառք ստանալու, փողերի լվացման և «Մարտի 1» -ի գործերը նույն վարույթում են քննվում։ Ըստ պաշտպանի՝ Ռոբերտ Քոչարյանի հետ Արմեն Գևորգյանը շփում կամ կապ չի ունեցել՝ հաշվի առնելով որ երկուսն էլ նույն գործով են անցնում։ Գևորգյանի պաշտպանն ասաց նաև, որ գործի մանրամասները Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների հետ չեն քննարկում։

 

Ռոբերտ Անանյան