Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
Կիպրոսում կայացավ ՈՒԵՖԱ 2026/2027 Եվրոպայի Մ-19 առաջնության որակավորման երկրորդ փուլի B լիգայի 6-րդ խմբի Ալբանիա – Հայաստան հանդիպումը, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
Խաղի 6-րդ րոպեին Հայաստանի հավաքականից կարմիր քարտ ստացավ և խաղադաշտից հեռացվեց պաշտպան Էդգար Պողոսյանը։
Դրանից հետո ալբանացիները 4 անպատասխան գնդակ ուղարկեցին 10 ֆուտբոլիստով խաղացող Հայաստանի Մ-19 հավաքականի դարպասը։ Դուբլ ձևակերպեց Գաբրիել Կուլլան, մեկական անգամ էլ գոլ խփեցին Արմենդ Մուսլիկան և Ալեն Վուկայը։
Ալբանիայի Մ-19 հավաքականը 6 միավորով գլխավորում է B6 խմբի մրցաշարային աղյուսակը (առաջին տուրում 4։0 հաշվով հաղթել էր նաև Կիպրոսին)։
Եվրոպայի Մ-19 առաջնության որակավորման երկրորդ փուլ
Ալբանիա – Հայաստան՝ 4։0
Արմենդ Մուսլիկա 4, Գաբրիել Կուլլա 45+3, 74, Ալեն Վուկայ 61

