Արսեն Գևորգյանին 2 ամսով կալանավորած դատավորը բուն գործով ինքնաբացարկ է հայտնել

Լուրեր

13.11.2026 | 19:45
Մահ՝ բուժզննումից մեկ ժամ անց․ ո՞վ է ստուգում ավտոբուսի վարորդների առողջական վիճակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 19:38
Արսեն Գևորգյանին 2 ամսով կալանավորած դատավորը բուն գործով ինքնաբացարկ է հայտնել
13.11.2026 | 19:28
Նորայր Մեհրաբյանի մահվան կապակցությամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով
13.11.2026 | 19:16
ԵՄ-ն Հայաստանին է տրամադրել ականազերծման երկրորդ մեքենան
13.11.2026 | 19:00
Ի՞նչ անենք, որ ՌԴ-ն չգազազի․ ինքը չպետք է ՀՀ-ի ներքին գործերին խառնվի, մենք ենք որոշում՝ ինչպես շփվել այլ երկրների հետ. Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 18:51
Զելենսկին հայտարարել է, որ Starlink-ի ռազմական տարբերակի արագության նոր սահմանափակման վերաբերյալ «մինչ օրս հստակ բացատրություններ չկան»
13.11.2026 | 18:40
ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցել է Ռազմական բժշկության միջազգային կոմիտեի 46-րդ համաժողովին
13.11.2026 | 18:30
ՌԴ-ում հասկանում են՝ չեն կարող Ուկրաինային հաղթել մարտի դաշտում․ փորձում են երկիրը ներսից ոչնչացնել․ Կատերինա Բոնդար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 18:20
«Բարսելոնայի» երկրպագուները հնարավորություն կունենան մահվանից հետո «մնալ» «Կամպ Նոու» մարզադաշտում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13.11.2026 | 18:09
Բաքուն հայտնել է, որ չի միացել Եվրոպական քաղաքական համայնքի երեք փաստաթղթերին
13.11.2026 | 17:59
Քաղավիացիայի կոմիտե նախատեսում է վերանայել կառուցվածքն ու ֆինանսավորման մոդելը․ Գևորգ Թորոսյանն ամփոփել է պաշտոնավարման առաջին ամիսը
13.11.2026 | 17:48
«Դա անխուսափելի էր». Արման Ծառուկյանը՝ Նուրմագոմեդովի ու Դվալիշվիլիի բախման մասին
13.11.2026 | 17:39
«Կարճատև այցով վերադառնում եմ Երևան»․ Փաշինյան
13.11.2026 | 17:31
Կալլասը կոչ է արել Ուկրաինայի շուրջ բանակցություններում «Ռուսաստանի ծուղակները չընկնել»
13.11.2026 | 17:20
Սպիտակում ՔՊ-ի ցուցակը գլխավորող Քաջայր Նիկողոսյանի գրանցումը կարող է անվավեր ճանաչվել․ ԸԸՀ-ն դիմում է դատարան
Բոլորը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի ավագանու ցուցակը գլխավորած Արսեն Գևորգյանի նկատմամբ երկու ամսով կալանք կիրառած դատավոր Արամ Գրիգորյանն ամբողջ քրեական գործով ինքնաբացարկ է հայտնել։

Որպես ինքնաբացարկի պատճառ՝ դատավորը նշել է, որ մահվան փաստի վերաբերյալ տարբեր անձանց և լրատվական կայքերի հրապարակումներում, այդ թվում՝ մեղադրյալի պաշտպանի հայտարարություններում, մեղադրյալի մահն անուղղակիորեն կապվել է նրան կալանավորելու հանգամանքի հետ։ Այդ կապակցությամբ կասկածի տակ է դրվել նաև մինչդատական վարույթի ընթացքում կայացված որոշման օրինականությունը, ինչպես նաև գործը դատարան ուղարկվելուց և իր վարույթում հայտնվելուց հետո՝ դատավորի անաչառությունն ու անկողմնակալությունը։

«Թեև գտնում եմ, որ կարող եմ տվյալ վարույթի ընթացքում լինել անկողմնակալ, սակայն վերը վկայակոչված հանգամանքները կարող են ողջամիտ կասկած հարուցել անաչառ դիտորդի մոտ, որ դատավորը կաշկանդված է նախնական անձնական կարծիքով ու համոզմունքով։ Այսինքն՝ անկողմնակալ դիտորդի մոտ կարող է ողջամիտ կասկած առաջանալ նախագահողի անաչառության և անկողմնակալության վերաբերյալ։

Իմ կողմից գործը քննելու հնարավորության հարցը քննարկելով՝ գտնում եմ, որ վերոգրյալ հանգամանքներն օբյեկտիվ և անաչառ դիտորդի մոտ կարող են ողջամիտ կասկած հարուցել տվյալ գործով նախագահող դատավորի անկողմնակալության և անաչառության վերաբերյալ։ Ըստ այդմ՝ կասկածի տակ կարող է դրվել քրեական գործի ողջ դատական քննության օբյեկտիվությունը, ինչպես նաև քրեական գործի քննության շրջանակներում կայացվելիք դատական ակտերի արդարացիությունը։ Հետևաբար, արդարադատության շահերից ելնելով՝ անհրաժեշտ է հայտնել ինքնաբացարկ»,- նշվում է որոշման մեջ։

Դատավորի ներկայացրած ինքնաբացարկը բավարարվել է նոյեմբերի 11-ին, իսկ հաջորդ օրը գործը մակագրվել է Հակակոռուպցիոն քրեական դատարանի դատավոր Վարդգես Սարգսյանին։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 10-ի առավոտյան հայտնի դարձավ, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ տեղափոխվելուց 20 օր անց, նախնական տվյալներով՝ ինֆարկտից, մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված 46-ամյա Արսեն Գևորգյանը։

«Հիմնարկում գտնվելու ընթացքում առողջական խնդրի մասին ընդհանրապես չի բարձրաձայնվել, այսինքն՝ ինքնազգացողության վատացում անձը չի ունեցել։ Այսօր առավոտյան շուտ բողոքել է ինքնազգացողությունից, ժամը 07:55-ի շրջանում բուժակը այցելել է և զննություն է կատարել, հետո՝ կարճ չանցած, շտապօգնություն է կանչվել, որից հետո արձանագրվել է սրտի կանգ»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասել էր արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

Արսեն Գևորգյանը մեղադրյալի աթոռին էր հայտնվել և կալանավորվել Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններից չորս օր առաջ։ Ստեփանավանը միակ համայնքն էր, որտեղ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը տեղական իշխանություն ձևավորելու հայտ էր ներկայացրել։

Հոկտեմբերի 21-ին Հակակոռուպցիոն կոմիտեն հրապարակել էր գաղտնի նկարահանված տեսանյութ, որում, ըստ կառույցի, պատկերված էին կուսակցության՝ Ստեփանավանի գրասենյակն ու «Ուժեղ Հայաստան» կուսակցության համայնքապետի թեկնածուն։

Կոմիտեի հաղորդմամբ՝ Գևորգյանը ընտրություններին մասնակցելու և այդ քաղաքական ուժի օգտին քվեարկելու պայմանով մի քանի տասնյակ ընտրողների ընտրակաշառք է տվել։

Մինչ տեսանյութի տարածումը՝ վաղ առավոտից «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավանի գրասենյակում խուզարկություններ էին իրականացվել, ձերբակալվել էր 14 անձ։

Այդ օրվա գործողությունները «Ուժեղ Հայաստան»-ը որակում է որպես քաղաքական հետապնդում, իսկ իրենց գործընկերոջ մահը՝ Փաշինյանի իշխանության «քաղաքական հետապնդումների» հետևանք։

Ռոզա Վարդանյան