Թեժ բանավեճ՝ Կառավարության նիստում․ ինչո՞ւ չեք շտապում վարչապետի հանձնարարականները կատարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.10.2026 | 11:20
Կանանց պահանջներն ու առաջարկները՝ կենսաբազմազանության պահպանման օրակարգում․ ՈՒՂԻՂ
20.10.2026 | 11:08
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը սկսում է պայքաը ԱԱ-2028-ի որակավորման փուլում
20.10.2026 | 11:00
Երևանի երկու առևտրի կետերում երեխաների առողջության համար վտանգավոր խաղալիքներ են հայտնաբերվել
20.10.2026 | 10:48
ՀՀ դեսպանը Ջորջ Վաշինգտոնի համալսարանի հայ ուսանողների հետ քննարկել է հայ-ամերիկյան հարաբերությունները
20.10.2026 | 10:37
Ուիթկոֆն Օսլոյում կհանդիպի Զելենսկիի հետ, ապա կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների․ ԶԼՄ-ներ
20.10.2026 | 10:24
Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Չեխիա
20.10.2026 | 10:16
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 20-ի դրությամբ
20.10.2026 | 10:02
Ռոնալդուն 30 օրով հեռացվել է Պորտուգալիայի հավաքականից
20.10.2026 | 09:50
Հրահանգում եմ և հրամայում եմ` ժողովրդավարության կանոններից չշեղվեք, կոշտ արձագանք է լինելու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 09:35
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
19.10.2026 | 23:33
Հայտնաբերվել է 431 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
19.10.2026 | 23:19
Կարատեիստ Յուրա Զալյանը` Մ21 տարեկանների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
19.10.2026 | 23:04
Փաշինյանը ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին կոչ է արել ապօրինի ճնշումների մասին անձամբ իրեն հայտնել
19.10.2026 | 22:50
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 2 սմ-ով․ նախորդ տարվա նույն օրվա համեմատ 22 սմ-ով բարձր է
19.10.2026 | 22:35
Ռոբերտ Աբիսողոմոնյանը կարևորել է կենսաբազմազանության պահպանության և պարենային անվտանգության ոլորտներում միջազգային համագործակցությունը
Բոլորը

Կառավարության այսօրվա նիստում քննարկվեց պետական կառավարման ապարատում աշխատավարձերի բարձրացման ու դրա համար ծախսվող միջոցների հարցը։

Ըստ Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանի՝ թեև իրենք բյուջետային քննարկումների ժամանակ  կաշկանդված չեն օրենքները փոխելով, սակայն պետք է հստակեցնեն պետական աշխատողի գործառույթն ու դրա համար վճարվող աշխատավարձի համարժեքությունը, ինչն անհրաժեշտ է ներկայացնել գործընկեր կառույցներին, օրինակ՝ Համաշխարհային բանկին։

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանն էլ խնդրի վերաբերյալ նշեց, որ Հայաստանն իր հիմնական գործընկերոջ՝ Համաշխարհաին բանկի  հետ ունի երկխոսության և փոխադարձ ընկալման խնդիր․ «Համաշխարհային բանկի նպատակը մեկն է՝ համոզված լինել, որ մենք մեր որոշումներում ապահովելու ենք արդյունավետության երաշխիքներ»։

Նախարարի պաշտոնակատարի այս դիտարկմանն ի պատասխան՝ վարչապետի պաշտոնակատարը նկատեց․ «Փաստորեն, Համաշխարհային բանկը ավելի շատ է շահագրգռված մեր Կառավարության գործունեության արդյունավետությամբ, քան մե՞նք․ սա ամենամեծ պրոբլեմն է։ Եթե այստեղից դուրս կա մեկ մարմին կամ անհատ, որն ավելի շատ է մտահոգված ՀՀ Կառավարության գործունեության արդյունավետությամբ, ապա,  կներեք՝ էստեղից պետք է լուրջ հետևություններ անել»։

Տիգրան Խաչատրյանը հավելեց, որ գուցե իրենք ընդամենը լավ չեն կարողացել բացատրել իրենց պարզաբանումները Համաշխարհային բանկին, ինչին  ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Գնացե՛ք բացատրեք․ քաղաքական որոշումը կայացված է, ոնց ուզում եք բացատրեք»։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան