Հայաստանը տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն դարձնելու նպատակն ու TRIPP նախագիծը․ Պապոյանը՝ Ժնևում

Լուրեր

11.11.2026 | 17:27
Անթալիայում ընթանում է Փաշինյան-Էրդողան հանդիպումը
11.11.2026 | 17:24
Երևան–Լոնդոն ուղիղ չվերթների կարևորությունը քննարկվել է ՄԹ դեսպանի և փոխվարչապետի հանդիպմանը
11.11.2026 | 17:19
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ֆրանսիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 17:17
Հայաստանը տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն դարձնելու նպատակն ու TRIPP նախագիծը․ Պապոյանը՝ Ժնևում
11.11.2026 | 17:07
«Մարդկանց ժամանակը պետք է խնայել»․ Տիգրան Խաչատրյանը՝ համայնքային կառավարման մասին
11.11.2026 | 16:56
Պուտինը տեղեկացվում է Աբու Դաբիում բանակցությունների ընթացքի մասին․ եվրոպացիների հետ ռուսական կողմը չի շփվել
11.11.2026 | 16:48
Արցախի Կարմիր շուկայի մոտ ականի պայթյուն է տեղի ունեցել․ կա վիրավոր
11.11.2026 | 16:39
ՀԱՊԿ-ը կարձագանքի կազմակերպության աշխատանքներին Հայաստանի չմասնակցելուն․ Պեսկով
11.11.2026 | 16:28
Աբու Դաբիի բանակցություններում Ռուսաստանը և Ուկրաինան պայմանավորվել են ռազմագերիների լայնածավալ փոխանակման շուրջ․ Մեդինսկի
11.11.2026 | 16:20
Արմեն Գրիգորյանը միաձայն ընտրվել է Ստեփանավանի համայնքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 16:16
Դե Բրույնեն թիմակիցների հետ կոնֆլիկտի պատճառով կարող է հեռանալ «Նապոլիից»
11.11.2026 | 16:08
Աշխարհում պարենի գները նվազել են, բայց շաքարավազը շարունակում է թանկանալ․ ՄԱԿ-ը զգուշացնում է պարենային նոր ռիսկերի մասին
11.11.2026 | 15:58
Իսպանիայում բնակարանային ճգնաժամի պատճառով համընդհանուր գործադուլ է
11.11.2026 | 15:49
Փաշինյանն ու Չեռնոգորիայի նախագահը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցությունն ու տարածաշրջանային հաղորդուղիների զարգացումը
11.11.2026 | 15:38
Իրանի հարցով Թրամփի ու Նեթանյահուի միջև տեղի է ունեցել «իսկական դժոխային վեճ»․ Ynet
Բոլորը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նոյեմբերի 10-ին Ժնևում անցկացվող Համաշխարհային ներդրումային 30-րդ համաժողովի շրջանակում ներկայացրել է Հայաստանի ներդրումային առաջնահերթությունները՝ առանձնացնելով տեխնոլոգիաների, արհեստական բանականության և կանաչ տնտեսության ոլորտները։

«Համաշխարհային ներդրումների հաջորդ տասնամյակը» խորագրով նախարարական քննարկմանը Պապոյանն ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է ոչ միայն կապիտալի ներհոսքը, այլև արտադրության զարգացումը, նոր տեխնոլոգիաների ներդրումն ու միջազգային փորձի փոխանակումը։

Նախարարը խոսել է Հայաստանը տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոնի վերածելու նպատակի մասին՝ որպես նշանակալի ներդրումային նախաձեռնություն մատնանշելով «Firebird AI»-ի գործարանի նախագիծը։

Անդրադարձ է կատարվել նաև կանաչ ջրածնի և կենսագազի արտադրության հնարավորություններին, ինչպես նաև «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության և TRIPP նախագծի նշանակությանը՝ Հայաստանը տարածաշրջանային տրանսպորտային և լոգիստիկ հանգույց դարձնելու տեսանկյունից։

Էկոնոմիկայի նախարարության հաղորդագրությունը՝ ստորև․

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նոյեմբերի 10-ին Ժնևում անցկացվող Համաշխարհային ներդրումային 30-րդ համաժողովի շրջանակում մասնակցել է «Համաշխարհային ներդրումների հաջորդ տասնամյակը» խորագրով նախարարարական կլոր սեղան քննարկմանը։

Նախարարը ներկայացրել է Հայաստանի տնտեսության զարգացման հիմնական ուղղություններն ու ներդրումային առաջնահերթությունները և ընդգծել, որ Հայաստանը կարևորում է այնպիսի ներդրումների ներգրավումը, որոնք կապահովեն ոչ միայն կապիտալի ներհոսք, այլև կնպաստեն արտադրության զարգացմանը, նոր տեխնոլոգիաների ներդրմանն ու միջազգային փորձի փոխանակմանը։

Գևորգ Պապոյանը խոսել է նաև տեխնոլոգիաների և արհեստական բանականության ոլորտներում Հայաստանի ունեցած մեծ ներուժի ու զարգացման հեռանկարների մասին՝ կարևորելով երկիրը տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոնի վերածելու ռազմավարական նպատակը։ Որպես այս ոլորտում նշանակալի ներդրումային նախաձեռնություն նախարարը մատնանշել է «Firebird AI»-ի գործարանի նախագիծը։

Նախարարն իր ելույթում անդրադարձել է նաև կանաչ տնտեսության ոլորտի զարգացմանը, մասնավորապես՝ կանաչ ջրածնի և կենսագազի արտադրության ծրագրերին, ինչպես նաև այս ուղղությամբ միջազգային գործընկերների հետ համագործակցության հնարավորություններին։

Գևորգ Պապոյանը կարևորել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության և TRIPP նախագծի նշանակությունը Հայաստանի՝ որպես տարածաշրջանային տրանսպորտային և լոգիստիկ հանգույցի կայացման գործում։

Քննարկմանը ներկա էին Շվեյցարիայի Համադաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գասպարյանը և «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի տնօրենի տեղակալ Արամ Վարդանյանը։