ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում ավարտվել են․ ԶԼՄ-ներ

Լուրեր

11.11.2026 | 15:10
ՔՊ-ն Եղեգնաձորում զիջեց «Հանրապետությանը» // Բողոքի նամակ ԵՄ-ին՝ Արսեն Գևորգյանի մահվան հետ կապված․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 15:01
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՔԿԾ-ն ժամանակագրություն է հրապարակել․ շտապօգնությունը խուց է մտել ժամը 08։13-ին
11.11.2026 | 15:01
Ուկրաինան մերժել է Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմանները փոխելու՝ ԱՄՆ-ի առաջարկը. The Telegraph
11.11.2026 | 14:50
Արսեն Գևորգյանին ոչ թե բժիշկ, այլ բուժակ է զննել, իսկ շտապօգնությունը ուշ է ժամանել․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 14:42
ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում ավարտվել են․ ԶԼՄ-ներ
11.11.2026 | 14:35
ԱՄՆ-ը մեղադրանք է առաջադրել երեք «իրանցի գործակալների»՝ բրիտանական RAF Fairford ավիաբազայում ահաբեկչական գործողություն նախապատրաստելու գործով
11.11.2026 | 14:27
ՖԻՖԱ-ի նախագահին կարող են հարցաքննության կանչել ԱՄՆ-ի Կոնգրես Դոնալդ Թրամփի հետ կապի համար
11.11.2026 | 14:18
Գանգատ է ունեցել, ինչո՞ւ հենց այդ պահին շտապօգնություն չեն կանչել․ Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 14:09
Ռուսական հարվածների հետևանքով Զապորոժիեի և Խերսոնի մարզերում երկու մարդ է զոհվել
11.11.2026 | 14:01
Նոյեմբերի 13-15-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ նոյեմբերի 16-ին սպասվում են տեղումներ
11.11.2026 | 13:53
Դունգան Նիկիտա Սիմոնյանին համեմատել է Ռաուլի և Ռոնալդոյի հետ
11.11.2026 | 13:44
Պարոն Մարագոսը մանրամասն տեղեկացված է և գիտի՝ ինչ ենք ակնկալում․ Հարություն Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:35
Լիտվան, Լատվիան և Էստոնիան ԱԹՍ-ների պատճառով տագնապ են հայտարարել
11.11.2026 | 13:28
ԱԺ էթիկայի հանձնաժողովում Գեղամ Մանուկյանի հարցն է քննարկվում
11.11.2026 | 13:26
Աբու Դաբիում մեկնարկել է ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ուկրաինայի բանակցությունների երկրորդ օրը
Բոլորը

Աբու Դաբիում Ուկրաինայի հարցով կարգավորման շուրջ եռակողմ բանակցություններն ավարտվել են։ Առաջիկայում ՌԴ պատվիրակության ներկայացուցիչները մամուլի ասուլիսով կամփոփեն դրանց արդյունքները։

«Բանակցություններն ավարտվել են»,- «Ինտերֆաքս»-ին հայտնել է բանակցային խմբի աղբյուրը։

Ռուսական ՏԱՍՍ գործակալությունը ևս հայտնում է, որ եռակողմ բանակցությունների երկրորդ օրն ավարտվել է։

Ուկրաինական կողմը դեռևս չի հայտնել բանակցությունների ավարտի մասին։ Դրանք նախատեսված էր անցկացնել նոյեմբերի 10-11-ը։

Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների մասնակցությամբ բանակցությունները Աբու Դաբիում շարունակվել են երկու օր և անցկացվել մամուլի համար փակ ռեժիմով։ Երկրորդ օրը կողմերը բանակցել են շուրջ մեկուկես ժամ։ Առաջին օրը հանդիպումը տևել էր շուրջ չորս ժամ։

Եթե առաջին օրը մամուլի համար նախատեսված էր հանդիպման բաց՝ արարողակարգային հատված, ապա երկրորդ օրը ԶԼՄ-ների ներկայացուցիչների մուտքը բանակցություններին չեն թույլատրել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի