Ֆրանսիայում ՀՀ դեսպանը մասնակցեց Հայաստանի և Արցախի գինիներին նվիրված միջոցառումներին

Լուրեր

12.11.2026 | 19:27
ՌԴ ԱԽ-ն հայտնել է, որ տարեսկզբից ի վեր միգրանտների արտաքսման վերաբերյալ 143 հազար որոշում է ընդունվել
12.11.2026 | 19:15
«Այսօր վերջին օրն է»․ ինչ կեղծ հայտարարություն է տարածվում Facebook-ում, և ինչ իրավունքներ ունի Meta-ն իրականում
12.11.2026 | 19:00
8 անշարժ գույք, Maybach և միլիոններ․ ինչ են ուզում բռնագանձել Արթուր Բաղդասարյանից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 18:51
Nvidia-ի գլխավոր տնօրեն Հուանգը հրաժարական է տվել սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 18:43
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
12.11.2026 | 18:28
Ռուսաստանը կարող է համաձայնել Ուկրաինայի հարցով բանակցություններին Եվրոպայի մասնակցությանը․ Մերց
12.11.2026 | 18:20
Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «ՆԵԿ Նեյմեգեն» խաղի տոմսերի գները
12.11.2026 | 18:10
Փաշինյանն Էրդողանի հետ հանդիպումը դրական է գնահատել // Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ որոշմանն է անդրադարձել․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 17:59
«Պրովոկացիոն հայտարարություն եք անում», «Կամ խուժան եք, կամ գողական»․ դատախազը և Գալստանյանը վիճեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:50
Էրդողանը Փեզեշքիանի հետ հանդիպմանն Իրանի և ԱՄՆ-ի միջև խաղաղ բանակցություններ սկսելու կոչ է արել
12.11.2026 | 17:41
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց TRIPP զարգացման ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փաթեթը
12.11.2026 | 17:39
ԵՄ-ն նոյեմբերի 16-ին կհաստատի ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցները
12.11.2026 | 17:30
Մեր թիմը հայտնի է բազմակարծությամբ. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:24
Գարեգին Բ-ի եղբայրը և եղբորորդին դատապարտվեցին ազատազրկման, բայց նրանց նկատմամբ փորձաշրջան նշանակվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:23
Հույսներդ կտրեք` 300 հազար ադրբեջանցիներ չեն գալու Հայաստան. Չախոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Դեկտեմբերի 11-ին Ֆրանսիայի Ազգային ժողովում կայացավ Հայաստանի և Արցախի գինիների համտես-երեկո՝ Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահ, Ֆրանսիա-Արցախ բարեկամական շրջանակի նախագահ Գի Տեսիեի (Guy Teissier) նախաձեռնությամբ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, միջոցառմանը ներկա էին Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորներ, ֆրանսահայ կազմակերպությունների ղեկավարներ, ֆրանսիացի և ֆրանսահայ հասարակական, մշակութային գործիչներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ և ֆրանսահայ համայնքի անդամներ:

Ջերմորեն ողջունելով հյուրերին՝ Գի Տեսիեն իր ուրախությունն արտահայտեց առաջին անգամ, Ֆրանսիայի Ազգային ժողովում Հայաստանից և Արցախից բերված գինիների ներկայացման կապակցությամբ ինչպես նաև հույս հայտնեց, որ միջոցառումը կօժանդակի հայկական գինիների՝ Ֆրանսիայում առավել մեծ ճանաչմանը: Նա ընդգծեց նաև, որ հաճելի է, որ Հայաստանի անկախությունից ի վեր և հատկապես վերջին տարիներին գինեգործությունը նոր վերելք է ապրում և հայկական գինին վերագտնում է ինչպես իր ավանդական որակը, այնպես էլ արժանի տեղը հայկական հյուրընկալ սեղանին:

Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը իր խոսքում հիշեցրեց, որ Հայաստանը, ըստ աստվածաշնչյան պատումի և նաև հույն պատմիչների, համարվում է խաղողագործության և գինեգործության բնօրրանը։ Այդ փաստը հաստատվում է նաև Հայաստանի տարածքում վերջերս տեղի ունեցած հնագիտական ուսումնասիրություններով և Արենի գյուղի մերձակայքում աշխարհի հնագույն՝ ավելի քան վեցհազարամյա պատմություն ունեցող գինեգործական հնձանի հայտնաբերմամբ։ Ընդգծվեց, որ եզակի էնդեմիկ տեսակներից պատրաստված հայկական գինիները սկսում են մեծապես գնահատվել մասնագետների կողմից և իրենց արժանի տեղը գրավել համաշխարհային գինեգործական ժառանգությունում։

Երեկոյի ընթացքում ներկաները համտեսեցին՝ հայաստանյան «Տակառ», «Կուռ», «Ոսկենի» ինչպես նաև արցախյան «Կատարո» և «Տակրի» գինիները:

Դեկտեմբերի 6-ին «Հայկական գինին, այսօր և երեկ, 6000-ամյա գինեգործության ավանդույթները» խորագրով գիտաժողով էր տեղի ունեցել Փարիզի 9-րդ թաղամասի քաղաքապետարանում: Միջոցառման բացման ելույթներով հանդես էին եկել Փարիզի 9-րդ թաղամասի քաղաքապետ Դելֆին Բուրկլին, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Փարիզի 9-րդ թաղամասի քաղաքապետի տեղակալ Ալեքսի Գովճեանը: Գիտաժողովին հայկական գինեգործության հարուստ ավանդույթներին, պատմությանը և հեռանկարներին նվիրված ծավալուն և հանգամանալից ելույթով հանդես էր եկել ՀՀ մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանը, ինչպես նաև Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանը: Գիտաժողովին հետևել էր գինիների համտեսումը: