Պահանջում ենք անկախ աուդիտ, որի արդյունքները պետք է ներկայացվեն մեզ․ Նկարիչների միության անդամ

Լուրեր

14.10.2026 | 10:28
Գրեթե 500 ուկրաինական ԱԹՍ-ներ գրոհել են Մոսկվայի տարածաշրջանը․Սարատովի մարզում հարձակման է ենթարկվել Սբերբանկի տվյալների կենտրոնը
14.10.2026 | 10:17
Նավթի գներն աճել են
14.10.2026 | 10:02
ՀՀ դեսպանը ԱՄՆ Արտահանման-ներմուծման բանկի նախագահի հետ քննարկել է համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունները
14.10.2026 | 09:46
ՀՀ ՊՆ-ում Հնդկաստանի ռազմական պատվիրակության հետ քննարկվել է տարածաշրջանային անվտանգային իրադրությունը
14.10.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.10.2026 | 23:30
«Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահի հետ քննարկվել են փոխգործակցության հարցեր
13.10.2026 | 23:23
Միրզոյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի ԱԳ նախարարի հետ
13.10.2026 | 23:09
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող
13.10.2026 | 22:55
Նոր Արեշի տներից մեկում հրդեհ է բռնկվել
13.10.2026 | 22:38
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.10.2026 | 22:20
ՔՊ վարչության նիստին քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր
13.10.2026 | 22:07
Զելենսկին պնդում է, որ «Յանդեքսի» կենտրոններին հարվածներից հետո ռուսական ինտերնետային տրոլներն ավելի քիչ են դարձել․ BBC-ի անդրադարձը
13.10.2026 | 21:54
Ադրբեջանում ֆրանսիական խոշորագույն պաշտպանական ընկերության գործունեությունը հետաքննվում է․ նախկին ղեկավարը խոսել է կոռուպցիայի մասին
13.10.2026 | 21:39
Գորիսի որոշ հասցեներում, Լոռու մարզի Շնող բնակավայրում գազանջատումներ կլինեն
13.10.2026 | 21:27
Արևելյան գործընկերության ապագան կարող է պայմանավորված լինել հենց դրա՝ զարգանալու և փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությամբ. Միրզոյան
Բոլորը

Հայաստանի Նկարիչների միությունը վերջին 20 տարիների ընթացքում ղեկավարում է նույն անձը, այս տարիների ընթացքում միությունում առաջացել են տարբեր խնդիրներ, ուստի այսօր միության անդամներով պահանջում ենք, որ դեկտեմբերի 15-ին  միության համագումարի ժամանակ ընտրվի այնպիսի մարդ, որը կկարողանա լուծել առաջացած խնդիրները, որոնք անհրաժեշտ են միության բնականոն աշխատանքը շարունակելու համար:

Այս մասին այսօր հրավիրված՝ «Նկարիչների միության անդամներին մտահոգող խնդիրներն ու ներկայացվելիք առաջարկները» թեմայով քննարկման ժամանակ ասաց Նկարիչների միության անդամ Մարթա Այվազյանը։

«Մեր միությունում վերջին տարիներին կանոնադրական փոփոխություններ են տեղի ունեցել մեզ համար շատ տարօրինակ ընթացակարգով, ուստի ցանկանում ենք,  որ մեր գործընկերները միանան մեզ և պահանջեն անկախ աուդիտ, ստուգումներ, որոնց արդյունքները կներկայացվեն միության բոլոր անդամներին»,-նշեց նա։

Քննարկման մասնակից Վահագն Գալստյանն էլ նկատեց, որ դեկտեմբերի 15-ին կայանալիք համագումարը պետք է տա կուտակված շատ խնդիրների պատասխաններ։

«Համագումարից առաջ ցանկալի է, որ միության անդամները ներկայացնեն միության նախագահի իրենց թեկնածուին, նրա նախընտրական ծրագիրը, որպեսզի համագումարի ժամանակ կարողանանք ընտրել մեզ համար 4-5 տարվա ռազմավարություն իրականացնող նախագահի»,-ասաց Գալստյանը։

Դեկտեմբերի 15-ին կայանալիք Նկարիչների միության համագումարի հետ կապված էլ միության անդամ Նազիկ Ասլանյանը նշեց, որ թեև այդ համագումարին մնացել է ընդամենը 3 օր, սակայն միության կայքում անգամ տեղադրված չէ համագումարի օրակարգը։

«Մինչդեռ այդ օրակարգում, բացի նախագահի ընտրության հարցից, կա նաև կանոնակարգում մի  շարք կետեր փոխելու անհրաժեշտություն. դրանցից մեկը վերաբերում է միության տարածքները օտարելուն և վարձակալության տալու կարգի փոփոխությանը»,-մտահոգություն հայտնեց Նազիկ Ասլանյանը։