Ծանրորդ Էմմա Պողոսյանն աշխարհի առաջնությունում 8-րդն է
Ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի կանանց ընտրանու անդամ Էմմա Պողոսյանը 86 կգ քաշային կարգում պոկում վարժությունում գլխավերևում պահել է 106 կգ, իսկ հրում վարժությունում նա երկու հաջող մոտեցմամբ բարձրացրել է 138 կգ ու 143 կգ: Այս մասին տեղեկացնում են Ծանրամարտի ֆեդերացիայից։
Երկամարտի 249 կգ արդյունքով՝ Էմմա Պողոսյանն աշխարհի առաջնությունում 8-րդն է:
8 լավագույն ծանրորդները ընդգրկվում են Օլիմպիական խաղերի վարկանիշային ցուցակում:

