Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ

Լուրեր

07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
Բոլորը

Գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Արմեն Գրիգորյանը փակ գաղտնի քվեարկությամբ վերընտրվել է գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի դատախազ անդամ՝ ստանալով 40 կողմ ձայն։

Դատախազության հաղորդագրությունը՝ ստորև․

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի նախագահությամբ՝ 2026 թվականի նոյեմբերի 6-ին տեղի է ունեցել ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի դատախազ անդամի ընտրության նիստ, քանի որ հանձնաժողովի անդամ, ՀՀ գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Արմեն Գրիգորյանի լիազորությունների ժամկետը լրանում է 2026 թվականի նոյեմբերի 14-ին։
Համաձայն «Դատախազության մասին» օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված իրավակարգավման՝ ՀՀ գլխավոր դատախազի, գլխավոր դատախազի՝ էթիկայի հանձնաժողովի անդամ չհանդիսացող տեղակալների, գլխավոր դատախազության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների, Երևան քաղաքի դատախազի, մարզերի դատախազների, Երևան քաղաքի վարչական շրջանների դատախազների և կայազորների զինվորական դատախազների կողմից ձայների մեծամասնությամբ պետք է ընտրվի էթիկայի հանձնաժողովի նոր դատախազ անդամ:

Որպես ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի դատախազ անդամի թեկնածու՝ առաջադրվել է Արմեն Գրիգորյանի թեկնածությունը։

Ընտրությունն իրականացվել է փակ գաղտնի քվեարկությամբ:

Քվեարկությունից հետո, Հաշվիչ հանձնաժողովի կողմից հրապարակվել են ընտրության արդյունքները. Արմեն Գրիգորյանը 40՝ կողմ, 0՝ դեմ ձայների հարաբերակցությամբ ընտրվել է ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ:

Հանրապետության գլխավոր դատախազը շնորհավորել է ՀՀ գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Արմեն Գրիգորյանին վերընտրվելու կապակցությամբ և ընդգծել խիստ պատասխանատու աշխատանքում բարեվարք ու օբյեկտիվ մոտեցման շարունակականության ապահովումը: