Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Նոյեմբերի 6-ին Եվրոպայում ավելի քան 15 ուղևորատար ինքնաթիռի անձնակազմեր հաղորդագրություններ են ստացել օդանավերում պայթյունի սպառնալիքի մասին, փոխանցում է The Insider-ը։

Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, կեղծ ահազանգերի այս ալիքը շարունակվում է արդեն երկրորդ օրն անընդմեջ։ Նախորդ օրը նման հաղորդագրություններ էին ստացվել շուրջ 30 ինքնաթիռի վերաբերյալ։ Նոյեմբերի 3-ին ևս յոթ օդանավ ստիպված էր ստուգումներ անցնել՝ իբր տեղադրված ռումբերի մասին ահազանգերի պատճառով։ Մեկ շաբաթվա ընթացքում պայթուցիկ սարքերի մասին սպառնալիքներ են ստացվել ավելի քան 50 չվերթի հետ կապված։

Նոյեմբերի 6-ին Եվրոպայի ուղևորատար ինքնաթիռները կրկին բախվել են պայթյունի սպառնալիքների մասին ահազանգերի։ Այս մասին հայտնել է Չեխիայի ոստիկանությունը X սոցիալական ցանցում։Ոստիկանությունը հստակեցրել է, որ մի քանի չվերթի վերաբերյալ, որոնք ժամանում էին Պրահա կամ մեկնում այնտեղից, հաղորդագրություններ են ստացվել ինքնաշեն պայթուցիկ սարքերի հնարավոր առկայության մասին։

Novinky պարբերականը հստակեցրել է, որ խոսքը վերաբերում է ինը ինքնաթիռի։ Դրանցից հինգը պատրաստվում էին մեկնել Նիդերլանդներ, Մեծ Բրիտանիա, Ռումինիա, Իտալիա և Կիպրոս, իսկ մյուս չորսը ժամանել էին Դանիայից, Իսպանիայից և Մեծ Բրիտանիայից։

Ռումինական G4Media պորտալը հայտնել է, որ լրացուցիչ անվտանգության միջոցառումներ են ձեռնարկվել նաև Բուխարեստի օդանավակայանում։ Այնտեղ պետք է վայրէջք կատարեր Պրահայից ժամանող TAROM ավիաընկերության ինքնաթիռը, որի անձնակազմը նույնպես պայթյունի սպառնալիքի մասին հաղորդագրություն էր ստացել։ Այնտեղ եղել է 102 ուղևոր։

Բացի այդ, հայտնի է դարձել, որ Ֆրանսիայի օդային տարածքով թռչող չորս ինքնաթիռի մասով  նույնպես ռումբի տեղադրման սպառնալիքներ են ստացվել։ The Guardian-ի  տվյալներով՝ նոյեմբերի 6-ին պայթյունի սպառնալիքների մասին հաղորդագրություններ էին ստացվել առնվազն 17 քաղաքացիական ինքնաթիռի վերաբերյալ։ Հատուկ անվտանգության միջոցառումներ են ձեռնարկվել նաև Բուլղարիայի, Հունգարիայի, Դանիայի և Պորտուգալիայի իշխանությունների կողմից։

Իսպանիայի արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալբարեսը հայտարարել է․ «Չի կարող պարզապես պատահականություն լինել այն, որ ամբողջ Եվրոպայում տեղի են ունենում այսքան միատեսակ միջադեպեր։ Ամենատրամաբանական ենթադրությունն այն է, որ մենք բախվել ենք հիբրիդային ագրեսիայի փորձի և հոգեբանական պատերազմի դրսևորումներից մեկին»։

Նախորդ օրը, ինչպես հայտնել էր The Insider-ը, մինչև կեսօր Եվրոպայում 18 ինքնաթիռ պայթուցիկ սարքերի տեղադրման մասին սպառնալիքների վերաբերյալ հաղորդագրություններ էր ստացել։ Ավելի ուշ Reuters գործակալությունը հստակեցրել էր, որ նոյեմբերի 5-ին ռումբի տեղադրման սպառնալիքներ ստացած ինքնաթիռների թիվը հասել է գրեթե 30-ի։

Նոյեմբերի 3-ին Եվրոպայում առնվազն յոթ ինքնաթիռ նույնպես հաղորդագրություններ են ստացել օդանավերում պայթուցիկ սարքերի առկայության մասին։ Դրանից մեկ օր առաջ՝ նոյեմբերի 2-ին, Լոնդոնից Սոֆիա ուղևորվող Wizz Air ավիաընկերության ինքնաթիռը ռումբի տեղադրման մասին ահազանգի պատճառով ստիպված է եղել արտակարգ վայրէջք կատարել Բուդապեշտում։

Ինչպես հայտնել է ANSA գործակալությունը, նոյեմբերի 5-ին Իտալիայի օդանավակայանների աշխատակիցները ինքնաթիռներում ռումբերի տեղադրման մասին էլեկտրոնային նամակներ են ստացել, որոնք ուղարկվել էին ռուսական ծայրահեղ աջ «Мужское государство» կազմակերպության անունից։ Reuters գործակալությունը նշել է, որ չի կարողացել անկախ կերպով հաստատել, թե իրականում ով է ուղարկել այդ նամակները։

Խմբավորման հիմնադիր Վլադիսլավ Պոզդնյակովը հերքել է կազմակերպության առնչությունը միջադեպերին՝ պնդելով, որ Ռուսաստանում ծայրահեղական ճանաչված և արգելված «Мужское государство» կազմակերպությունը դադարել է գոյություն ունենալ 2021 թվականին։

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի