ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
Քաղաքականություն
06.11.2026 | 21:00Արդյո՞ք իրատեսական է 2027-ին կամ 2028-ին ՀՀ-ի կողմից ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը՝ ինչպես Նիկոլ Փաշինյանն էր պնդում։ Բրյուսելում վարչապետն ասաց․ «Մեր թիրախն է ունենալ վիզայի ազատականացում 2029-ին: Այժմ մենք սկսել ենք գործընթաց, որը մեզ կբերի ԵՄ-ին լիարժեք անդամակցության հայտ ներկայացնելու վերջնական որոշմանը»։
Միաժամանակ, ԵՄ արտաքին ծառայության ղեկավար Կայա Կալասը հայտարարեց, որ ԵՄ-ի ընդլայնումը միայն քաղաքական կամ տնտեսական հարց չէ, այլ անվտանգության ամրապնդման միջոց։ Նրա խոսքով՝ աշխարհաքաղաքական ներկայիս իրավիճակում ԵՄ ընդլայնման հերթական փուլն ավելի հրատապ է դարձել, և որ ընդառաջ գնացողներին երկար սպասեցնելը ռիսկային է։
Միաժամանակ՝ մնում է լարվածությունը հայ-ռուսական հարաբերություններում։ ԵՏՄ-ի 4 երկրները՝ ՌԴ-ի գլխավորությամբ, հատուկ զեկույցով զգուշացնում են տնտեսական բացասական հետևանքների մասին, եթե ՀՀ-ն լքի այդ կառույցը։ ՀՀ-ն պատրա՞ստ է ԵՄ-ին անդամակցելու հայտ ներկայացնել՝ ինչքանով է դա իրատեսական՝ հաշվի առնելով ռուսական սպառնալիքները։ Չմոռանանք նաև՝ ՀՀ-ում բարեփոխումների և ստանդարտների բարձրացման անհրաժեշտությունը։
Factor TV-ում հրավիրված բանավեճին մասնակցում են` Լուսինե Հակոբյանը՝ «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ ղեկավար, Դավիթ Պետրոսյանը՝ Արտաքին և անվտանգության քաղաքականության երևանյան կենտրոնի համահիմնադիր և հետազոտող, Արման Ղուկասյանը՝ «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ, Լարիսա Ալավերդյանը՝ «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն։
Հաղորդումն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Ռոբերտ Անանյան

