Հայաստանն ու Մեծ Բրիտանիան ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրը

Լուրեր

06.11.2026 | 15:03
Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ ՈԻՂԻՂ
06.11.2026 | 15:00
Իրանը Կատարի միջոցով միջուկային առաջարկ է ուղարկել ԱՄՆ-ին
06.11.2026 | 14:51
Պեսկովը հայտարարել է, որ Երևանը փաստացի չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին
06.11.2026 | 14:42
ԱՄՆ-ն ավելի քան 1,8 մլն դոլար է հատկացրել Հայաստանում 16 մշակութային ժառանգության պահպանության ծրագրերի․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
06.11.2026 | 14:33
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Մ-20 ԱԱ-ում
06.11.2026 | 14:24
Էդուարդ Աղաջանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 14:22
Ճապոնիան բողոք է հայտնել Ռուսաստանին՝ Japan Tobacco International-ի ակտիվները ժամանակավոր կառավարման հանձնելու համար
06.11.2026 | 14:11
Հայաստանում սպասվում է անձրև և ձյուն․ ջերմաստիճանը կնվազի
06.11.2026 | 14:02
Ադրբեջանն ու Ուկրաինան տնտեսական համագործակցության զարգացման գործողությունների ծրագիր են ընդունել
06.11.2026 | 13:50
Կարեն Ասլանյանը՝ դասակարգման առաջատար. Հայաստանի ըմբիշների թարմացված դիրքերը UWW-ի աղյուսակում
06.11.2026 | 13:48
Մեսրոպ Մեսրոպյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 13:43
Հայաստանն ու Մեծ Բրիտանիան ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրը
06.11.2026 | 13:38
Ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրա
06.11.2026 | 13:29
ՌՈ-ն կարող է իրավունք ստանալ վերահսկելու հեռախոսային հաղորդակցությունը
06.11.2026 | 13:20
Երկրպագուներն առաջարկել են ՀՖՖ նախագահի իրենց թեկնածուին
Բոլորը

Նոյեմբերի 4-ին Լոնդոնում կայացած պաշտպանական խորհրդակցությունների արդյունքում Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրը։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Խորհրդակցությունների ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերը, պաշտպանական համագործակցության ընթացքն ու զարգացման հեռանկարները։ Պայմանավորվածություններ են ձեռք բերվել նաև համագործակցությունը նոր ոլորտներում ընդլայնելու վերաբերյալ։

ՊՆ-ի հաղորդագրությունը՝ ստորև․

Լոնդոնում նոյեմբերի 4-ին տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետության և Միացյալ Թագավորության միջև երկկողմ պաշտպանական խորհրդակցությունները։

Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանը և պաշտպանության ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր։

Կողմերը հանգամանորեն քննարկել են երկկողմ համագործակցության ընթացքն ու զարգացման հեռանկարները։Երկուստեք արձանագրվել են մի շարք նոր ոլորտներում առկա համագործակցային մեծ ներուժը և այն կյանքի կոչելու պատրաստակամությունը, որոնց վերաբերյալ ձեռք են բերվել պայմանավորվածություններ։

Խորհրդակցությունների արդյունքում ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության ու միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը և ՄԹ պաշտպանության նախարարության Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի քաղաքականության հարցերով տնօրեն Քրիս Քին ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թթ. ծրագիրը։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել հաջորդ խորհրդակցություններն անցկացնել Երևանում։