Ռյուտեն հայտարարել է, որ ռուս-ուկրաինական պատերազմում հաղթողներ չեն լինելու

Լուրեր

06.11.2026 | 14:42
ԱՄՆ-ն ավելի քան 1,8 մլն դոլար է հատկացրել Հայաստանում 16 մշակութային ժառանգության պահպանության ծրագրերի․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
06.11.2026 | 14:33
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Մ-20 ԱԱ-ում
06.11.2026 | 14:24
Էդուարդ Աղաջանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 14:22
Ճապոնիան բողոք է հայտնել Ռուսաստանին՝ Japan Tobacco International-ի ակտիվները ժամանակավոր կառավարման հանձնելու համար
06.11.2026 | 14:11
Հայաստանում սպասվում է անձրև և ձյուն․ ջերմաստիճանը կնվազի
06.11.2026 | 14:02
Ադրբեջանն ու Ուկրաինան տնտեսական համագործակցության զարգացման գործողությունների ծրագիր են ընդունել
06.11.2026 | 13:50
Կարեն Ասլանյանը՝ դասակարգման առաջատար. Հայաստանի ըմբիշների թարմացված դիրքերը UWW-ի աղյուսակում
06.11.2026 | 13:48
Մեսրոպ Մեսրոպյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 13:43
Հայաստանն ու Մեծ Բրիտանիան ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրը
06.11.2026 | 13:38
Ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրա
06.11.2026 | 13:29
ՌՈ-ն կարող է իրավունք ստանալ վերահսկելու հեռախոսային հաղորդակցությունը
06.11.2026 | 13:20
Երկրպագուներն առաջարկել են ՀՖՖ նախագահի իրենց թեկնածուին
06.11.2026 | 13:13
Ռյուտեն հայտարարել է, որ ռուս-ուկրաինական պատերազմում հաղթողներ չեն լինելու
06.11.2026 | 13:00
Վեդիում շուրջ 98 մլն դրամ արժողությամբ 5 հա հողատարածքն ու շինությունը կվերադարձվեն պետությանը
06.11.2026 | 12:52
Շիրակում 12 տարեկան երեխայի նկատմամբ սեքսուալ բռնություն գործադրած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման
Բոլորը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ ռուս-ուկրաինական պատերազմում հաղթողներ չեն լինելու։ Նրա խոսքով՝ պատերազմն ավարտվելու է խաղաղության համաձայնագրով՝ փոխզիջումների արդյունքում։ Այս մասին հայտնում է ՌԲԿ-Ուկրաինան՝ հղում անելով Bloomberg-ին։

Նոյեմբերի 5-ին Նիդերլանդների «Պաու և Դե Վիտ» հեռուստաշոուի ժամանակ Ռյուտեին հարցրել են՝ արդյոք որևէ կողմ կհաղթի այն պատերազմում, որը Ռուսաստանը սկսել է Ուկրաինայի դեմ 2022 թվականի փետրվարին։

«Չեմ կարծում, որ դա շատ հավանական է։ Նման պատերազմները միշտ ավարտվում են խաղաղության համաձայնագրով, որը հաճախ իր բնույթով փոխզիջումային բնույթ է կրում», – ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։

Նա ընդգծել է, որ Եվրոպան պետք է զգոնություն պահպանի Ռուսաստանի հնարավոր ագրեսիայի նկատմամբ նույնիսկ Ուկրաինայում պատերազմի ավարտից հետո։

«Ռուսական սպառնալիքն այժմ անմիջականորեն չի դրսևորվում մեր սահմանների մոտ, քանի որ այդ զինվորներից շատերը զբաղված են Ուկրաինայում։ Սակայն եթե այնտեղ ամեն ինչ ավարտվի, ապա այդ հսկայական բանակը պարզապես գոյություն չի ունենալու առանց նպատակի», – պարզաբանել է Ռյուտեն։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ «մենք երազում ենք այն ժամանակների մասին, երբ այս ամենը կավարտվի»։

Մարկ Ռյուտեն նաև «հսկայական հիացմունք» է հայտնել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի նկատմամբ՝ նշելով, որ իրենք ամեն շաբաթ խորհրդակցություններ են անցկացնում։

Միևնույն ժամանակ նա հավելել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համար կարևոր է «լավ հարաբերություններ» ունենալը։

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը հայտարարել էր, որ նոյեմբերի 10-11-ը Աբու Դաբիում տեղի կունենան Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև եռակողմ խաղաղ բանակցություններ։ Հանդիպման ընթացքում քննարկվելու են հետպատերազմյան անվտանգության երաշխիքների, լարվածության թուլացման և խաղաղության հաստատմանն ուղղված հետագա քայլերի հարցերը։

 

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի