Զանգվածային ցույցեր Ֆրանսիայում․ մոտ 1,6 մլն մասնակից, 448 ձերբակալված և 53 վիրավոր ոստիկան

Լուրեր

06.11.2026 | 14:22
Ճապոնիան բողոք է հայտնել Ռուսաստանին՝ Japan Tobacco International-ի ակտիվները ժամանակավոր կառավարման հանձնելու համար
06.11.2026 | 14:11
Հայաստանում սպասվում է անձրև և ձյուն․ ջերմաստիճանը կնվազի
06.11.2026 | 14:02
Ադրբեջանն ու Ուկրաինան տնտեսական համագործակցության զարգացման գործողությունների ծրագիր են ընդունել
06.11.2026 | 13:50
Կարեն Ասլանյանը՝ դասակարգման առաջատար. Հայաստանի ըմբիշների թարմացված դիրքերը UWW-ի աղյուսակում
06.11.2026 | 13:48
Մեսրոպ Մեսրոպյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 13:43
Հայաստանն ու Մեծ Բրիտանիան ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրը
06.11.2026 | 13:38
Ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրա
06.11.2026 | 13:29
ՌՈ-ն կարող է իրավունք ստանալ վերահսկելու հեռախոսային հաղորդակցությունը
06.11.2026 | 13:20
Երկրպագուներն առաջարկել են ՀՖՖ նախագահի իրենց թեկնածուին
06.11.2026 | 13:13
Ռյուտեն հայտարարել է, որ ռուս-ուկրաինական պատերազմում հաղթողներ չեն լինելու
06.11.2026 | 13:00
Վեդիում շուրջ 98 մլն դրամ արժողությամբ 5 հա հողատարածքն ու շինությունը կվերադարձվեն պետությանը
06.11.2026 | 12:52
Շիրակում 12 տարեկան երեխայի նկատմամբ սեքսուալ բռնություն գործադրած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման
06.11.2026 | 12:49
Ուկրաինան հարվածել է Կրասնոդարի երկրամասում Աֆիպսկի նավթավերամշակման գործարանին
06.11.2026 | 12:38
Հայաստանի հավաքականի կազմը՝ առանց Էդուարդ Սպերցյանի
06.11.2026 | 12:27
Մարկո Ռուբիոն հերքել է հրաժարական տալու ծրագրերի մասին լուրերը
Բոլորը

Ֆրանսիայի խոշոր քաղաքներում նոյեմբերի 5-ին՝ կրկին տեղի են ունեցել լայնամասշտաբ ցույցեր, որոնց մասնակիցները պահանջել են բարձրացնել նվազագույն աշխատավարձը։ Ֆրանսիայի ՆԳՆ տվյալներով՝ բողոքի ակցիաներին մասնակցել է շուրջ 575 հազար մարդ, մինչդեռ երկրի խոշորագույն արհմիությունը՝ CGT-ն (Confédération générale du travail՝ Աշխատանքի համընդհանուր համադաշնություն), մասնակիցների թիվը գնահատել է 1,6 միլիոն։ Ցույցերն անցկացվել են ամբողջ Ֆրանսիայի տարածքում, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Ֆրանսիայի ՆԳՆ-ի հայտարարել է, որ Մարսել, Նանտ, Լիոն, Բորդո և Ստրասբուրգ քաղաքներում ոստիկանները ենթարկվել են հարյուրավոր «արմատական ձախ ծայրահեղականներից» կազմված խմբերի հարձակումներին։ Նախնական տվյալներով՝ ամբողջ երկրում գրանցվել է հրկիզման 86 դեպք։

Նախարարությունը հայտնել է նաև դպրոցներին հասցված լուրջ վնասների և երկրի տարբեր շրջաններում ուսումնական հաստատությունների աշխատակիցների շրջանում տուժածների մասին։

Մասնավորապես, Թուլուզում անկարգությունների մասնակիցները հրդեհ են բռնկել դպրոցի շենքի ներսում, ավերել դասասենյակներն ու ոչնչացրել համակարգիչները։ Փարիզի արվարձան Լա Կուրնյովում մի երիտասարդ դանակահարել է դպրոցի շրջափակմանը մասնակցող աշակերտներից մեկին։ Իսկ Լիլում դպրոցի մուտքի հատվածում հրդեհի բռնկումից հետո ստիպված են եղել տարհանել շենքում գտնվող մարդկանց։

Ֆրանսիայի ՆԳՆ-ի տվյալներով՝ բողոքի ակցիաների ընթացքում ամբողջ երկրում ձերբակալվել է 448 մարդ։ ՆԳՆ-ն հայտնել է նաև 53 վիրավոր ոստիկանների մասին։

Ֆրանսիական Ժողովրդավարական աշխատանքի համադաշնության (CFDT) ղեկավար Մարիելիզ Լեոնը կոչ է արել ամսական 100 եվրոյով բարձրացնել նվազագույն աշխատավարձը՝ հարկերը վճարելուց հետո ստացվող գումարի հաշվարկով։

«Ֆրանսիան եվրոպական այն երկիրն է, որտեղ վերջին 10 տարիների ընթացքում նվազագույն աշխատավարձն ամենաքիչն է բարձրացել։ Մենք վերածվել ենք ցածր վարձատրվող աշխատանքի երկրի»,- հայտարարել է Աշխատանքի համընդհանուր համադաշնության (CGT) ղեկավար Սոֆի Բինեն։

Ֆրանսիայում նվազագույն ժամական աշխատավարձն այս պահին կազմում է 12,31 եվրո՝ հարկերը ներառյալ։ Շաբաթական 35-ժամյա աշխատանքային շաբաթվա դեպքում դա ամսական մոտ 1867 եվրո է։ Համեմատության համար՝ Գերմանիայում նվազագույն ժամական աշխատավարձը 2027 թվականի հունվարից կբարձրանա մինչև 14,60 եվրո։

Հոկտեմբերի վերջին Ֆրանսիայում կյանքի թանկացման և կրթական համակարգի անբավարար վիճակի դեմ անցկացված զանգվածային բողոքի ակցիաների ընթացքում ձերբակալվել էր շուրջ հազար մարդ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի