Չեմ պատկերացնում` Սահմանադրությունը չանցնի ու արտահերթ ընտրություններ չլինեն. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 20:33
«Երևանը դեռ կարող է վերադառնալ ՀԱՊԿ»․ Զախարովան դժգոհել է Հայաստանի՝ ԵՄ-ին մերձենալու քաղաքականությունից
05.11.2026 | 20:23
Հ1-ի տնօրենն ընդունել է պատերազմի տարելիցի օրը համերգ հեռարձակելու սխալը, բայց հրաժարականի անհրաժեշտություն չի տեսնում
05.11.2026 | 20:10
ԵԱՏՄ-ում կմնանք այնքան ժամանակ, քանի դեռ ճիշտ ենք համարում. Պապոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:00
Ապշած եմ Նարեկ Կարապետյանի արտակարգ հավաքից․ Փաշինյանի տված պասն ընդունեցիք, բայց տապալվելու է պայքարը․ Նորայր Նորիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 19:56
Ծառուկյանը՝ բանտում, բիզնեսները՝ դեռ փակ․ «Օլիմպավան»-ին վճարած մարդիկ 4 ամիս է՝ անորոշ վիճակում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 19:45
Բաքուն Թուրքիայի հետ ՀՀ սահմանի բացումն արգելափակելով նպաստում է Հայաստանում ռուսական զորքի մնալուն․ Արսեն Խառատյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 19:36
Անչափահասի օրգանիզմում թմրանյութի առկայության վերաբերյալ կասկածները չեն հաստատվել. ՆԳՆ
05.11.2026 | 19:32
Անկախ փորձաքննության արդյունքներ․ Երեմյան կաթնամթերքում խախտումներ առկա չեն
05.11.2026 | 19:19
Ադրբեջանական SOCAR-ը 1,65 միլիարդ դոլարով բաժնեմասեր է ձեռք բերել ԱՄՆ-ում գազային երեք նախագծերում
05.11.2026 | 19:04
Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանով
05.11.2026 | 18:50
Ալիևը պիտի ասի մամայի արև, պապայի արև, Փաշինյանն էլ դա երաշխիք անվանի՞. Արթուր Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:40
Արաքսի սահմանապահ գոտում ապօրինի ջրառի, որսի և ձկնորսության դեպքեր են բացահայտվել
05.11.2026 | 18:36
Ժաննա Անդրեասյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
05.11.2026 | 18:25
Վիլեն Գաբրիելյանը մանրամասներ է հայտնում ուժայինների հետ փակ հանդիպումից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:24
Մանուել Նոյերը երրորդ տեղ է բարձրացել ՉԼ-ում ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստների ցանկում
Բոլորը

Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը չի պատկերացնում իրավիճակ, երբ իշխանությունը Սահմանադրության նոր նախագիծ ներկայացնի, այն հանրաքվեով չընդունվի, բայց դրանից հետո արտահերթ ընտրություններ չանցկացվեն։ Խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում նա անդրադարձավ իր կողմից ընդդիմությանն ուղղված՝ իշխանության հրաժարականի առաջարկին։

«Ես հեռանալ չեմ ասել, ես ասել եմ՝ «հրաժարական տալ»: Հրաժարական տալը նշանակում է նոր ընտրություն»,- պարզաբանեց Միրզոյանը։

Նախարարի խոսքով՝ ընդդիմության բարձրացրած հարցերն ու իշխանության առաջարկները կարող են համատեղվել Սահմանադրության շուրջ մեկ համաժողովրդական քվեարկության շրջանակում։ Նա նշեց, որ անհրաժեշտ է նախ ներկայացնել Սահմանադրության նախագիծը, ապա դիմել ժողովրդին՝ բոլոր հարցերի պատասխանները մեկ քվեարկությամբ ստանալու համար։ Միրզոյանը հավելեց, որ կան էական հարցեր, որոնք դեռ պետք է ճշտվեն, որից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը կներկայացնի առաջարկն ավելի մանրամասն։

Հարցին՝ եթե Սահմանադրության նախագիծը հանրաքվեով չանցնի, արդյոք կլինեն արտահերթ ընտրություններ, Միրզոյանը պատասխանեց․ «Սա քաղաքագիտության դասագրքային օրինակ է: Ես չեմ կարող պատկերացնել կամ հիշել մի իրավիճակ, որ Կառավարությունը բերի Սահմանադրության նախագիծ, այն չանցնի, և դրանից հետո արտահերթ ընտրություններ չլինեն»։

Նա նշեց, որ նման դեպքերում, որպես կանոն, հաջորդում են խորհրդարանական կամ նախագահական արտահերթ ընտրություններ։ Իսկ ընտրություններին մասնակցելու վերաբերյալ հարցին հակադարձեց․ «Ո՞վ է ասել՝ չմասնակցենք, ինչո՞ւ պիտի չմասնակցենք»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան