Գագիկ Ծառուկյանը ևս 3 ամսով կմնա կալանքի տակ

Լուրեր

06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
06.11.2026 | 20:13
Դատավորների ընդհանուր ժողովն ընտրել է հանձնաժողովի և խորհրդի նոր անդամներին
06.11.2026 | 20:00
Քայլեր եմ անում, որ «Ուժեղ Հայաստանը» լուծարվի․ դիմել եմ Հակակոռուպցիոն կոմիտե՝ քրգործերը քննել մեկ համատեքստում․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 19:52
Մհեր Արմենիան և «Հայէկոնոմբանկ»-ը պայմանավորվել են
06.11.2026 | 19:44
Հայ սամբիստներն արծաթե ու բրոնզե մեդալներ են նվաճել աշխարհի առաջնությունում
06.11.2026 | 19:30
Ո՞վ առաջինը հարվածեց, ովքե՞ր էին բաժանում․ ԱԺ-ի ծեծկռտուքը՝ վայրկյան առ վայրկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 19:13
Տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների միջև հանդիպումը
06.11.2026 | 19:00
Իշխանությունն ընդդիմությանը ՌԴ-ի գործակալ է կոչում․ դատավճիռներ պիտի լինեին, թե չէ՝ 37 թվի հոտ է գալիս․ Վարդան Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանքի ժամկետը 3 ամսով երկարաձգվեց։ Այս մասին որոշման հրապարակումից հետո ասաց նրա պաշտպան Էմին Խաչատրյանը։

«Մեղադրանքի կողմը դատարանում որևէ ողջամիտ և փաստարկված հիմնավորում չի ներկայացրել, թե ինչու պետք է Գագիկ Ծառուկյանը շարունակի մնալ կալանքի տակ։ Մենք համոզված պնդում ենք, որ պարոն Ծառուկյանի կալանքի ժամկետը երկարացնելը չի կարող լինել իրավաչափ։ Դատախազներն ընդամենը մի քանի ստանդարտ ձևակերպումներով փորձեցին հիմնավորել իրենց միջնորդությունը։ Ուղղակի այսպես էր պետք, այդպես էլ եղավ»,- նշեց Խաչատրյանը՝ հավելելով, որ որոշման տեքստը ստանալուն պես այն անպայման բողոքարկելու են։

Էմին Խաչատրյանն անդրադարձավ նաև Ծառուկյանին պատկանող ընկերությունների շուրջ ստեղծված իրավիճակին։

Նրա տեղեկացմամբ՝ «Մուլտի Տոբակո», «Օլիմպավան», «Մուլտի Սթոուն» և «Եվրոմոթորս» ընկերությունների գործունեությունը կասեցնելու և կապարակնքելու քննիչների որոշումներն առաջին ատյանի դատարանների կողմից արդեն իսկ ճանաչվել են ոչ իրավաչափ։ Ավելին՝ Վերաքննիչ դատարանը երեք ընկերության մասով մերժել է դատախազության բողոքները։

«Միայն «Մուլտի Տոբակո» ընկերությունում շուրջ 3,7 միլիարդ դրամի պահեստավորված ապրանք ուղղակի դարձել է օգտագործման համար ոչ պիտանի։ Եվ սա դեռ չհաշված այն եկամուտները, որոնք կգոյանային, եթե այդ հումքը դառնար պատրաստի արտադրանք»,- նշեց փաստաբանը։

Հիշեցնենք՝ հուլիսի 6-ի վաղ առավոտից ԲՀԿ առաջնորդի առանձնատանը և նրան, նրա ընտանիքին պատկանող ավելի քան 70 ընկերություններում, մասնավոր տարածքներում, նրա հետ առնչվող անձանց բնակարաններում Քննչական կոմիտեն ՀՀ ԱԱԾ, ՀՀ ՊԵԿ, ՀՀ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ միաժամանակյա խուզարկություններ էին իրականացնում։ Միայն ուշ երեկոյան ավարտելով քննչական գործողությունները, Ծառուկյանը ձերբակալվեց, իսկ ՔԿ-ն ծավալուն հաղորդագրություն տարածեց։ Ծառուկյանին առաջադրվեց առանձնապես խոշոր չափերով խարդախության և փողերի լվացման հոդվածներով մեղադրանքներ:

Մասնավորապես, ըստ Քննչական կոմիտեի, Ծառուկյանն իրանցի գործարարներից հափշտակել է ավելի քան 21 մլն դոլարին համարժեք շուրջ 8 մլրդ 127 դրամ արժողությամբ գույք։ ԲՀԿ առաջնորդն ու իր թիմը միաբերան հակադարձում են՝ սա ընդամենը քաղաքական վրեժխնդրություն է։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում Գ.Ծ.-ին պատկանող առանձնատնից առգրավվել են տարբեր կենդանիների և թռչունների 190 հատ խրտվիլակ, ինչպես նաև 3 առյուծ և 1 վագր, որոնք ճանաչվել են որպես իրեղեն ապացույց և տեղափոխվել կենդանաբանական այգի։

«Ապօրինի որսի հետևանքով շրջակա միջավայրին պատճառվել է 30 մլն ՀՀ դրամի վնաս: Գ.Ծ.-ի առանձնատանը պահվող մյուս կենդանիները նախատեսվում է առգարվել և պատասխանատու պահպանությանը հանձնել հաջորդող օրերին: Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է»,- նշվում էր ՔԿ հաղորդագրության մեջ։

Ռոզա Վարդանյան