2017-ի առաջին հատվածում արտաքին առևտրի ոլորտում ինչպիսի՞ հիմնական տենդենցներ են դրսևորվել

Լուրեր

09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
Բոլորը

Դեպի ԵՄ արտահանումը աճում է. արտաքին առևտուրը թվերով
Ինչպես փոքր բաց տնտեսական համակարգով բնութագրվող բոլոր երկրներում, այնպես էլ Հայաստանում արտաքին առևտրի դինամիկան հանդիսանում է ողջ տնտեսության ընթացիկ կոնյուկտուրան ուրվագծող հիմնարար գործոններից մեկը: Այդ տեսանկյունից հետաքրքրական է ուսումնասիրել, թե ընթացիկ տարվա առաջին հատվածում արտաքին առևտրի ոլորտում ինչպիսի հիմնական տենդենցներ են դրսևորվել: Այսպես, ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված տվյալների՝ 2016թ. համադրելի ժամանակահատվածի համեմատությամբ 2017թ. առաջին հինգ ամիսների ընթացքում ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունն ավելացել է մոտ 23%-ով՝ նախորդ տարում գրանցված 6.8% աճի համեմատությամբ:

Արտահանումը

Ըստ ԱՎԾ կողմից հրապարակված տվյալների՝ 2017թ. հունվար-մայիս ամիսների ընթացքում ՀՀ արտահանումը աճել է շուրջ 20.9%-ով, իսկ ներմուծումը՝ 24.4%-ով: Ընթացիկ տարում արտահանման խոշորագույն ապրանքախումբ է շարունակում մնալ հանքահումքային արտադրանքը, որին բաժին է ընկնում ընդհանուր արտահանման գրեթե 30%-ը: Արտահանման երկրորդ խոշորագույն ապրանքախումբը պատրաստի սննդի արտադրանքն է, որի արտահանման ծավալները 2017թ. առաջին հինգ ամիսներին ավելացել են մոտ 34.1%-ով՝ հասնելով 195.7 միլիոն դոլարի: Ավանդաբար արտահանվող արտադրատեսակներին զուգահեռ՝ այս տարեսկզբին շուրջ 300%-ով ավելացել է նաև մեքենաների, սարքավորումների և մեխանիզմների արտահանման ծավալը: Այսուամենայնիվ, չնայած գրանցված աճին՝ այս ապրանքախմբի արտահանման ծավալները շարունակում են մնալ բավականին ցածր՝ կազմելով ընդհանուր արտահանման միայն 2.4%-ը:

Ուշագրավ է այն հանգամանքը, որ չնայած Հայաստանի ԵԱՏՄ անդամակցությանը՝ Եվրոպական միությունը առ այսօր շարունակում է լինել ՀՀ խոշորագույն առևտրային գործընկերները. 2017թ. առաջին հինգ ամիսների ընթացքում դեպի ԵՄ անդամ երկրներ ուղղվել է ՀՀ ընդհանուր արտահանման շուրջ 30%-ը, մինչդեռ ԵԱՏՄ անդամ երկրների մասնաբաժինը ընդհանուր արտահանման մեջ կազմել է միայն 22.2%: Ընդ որում, նախորդ տարվա համեմատ դեպի ԵՄ արտահանման տեսակարար կշիռը ավելացել է, իսկ դեպի ԵԱՏՄ՝ նվազել:

Փոխարենը թռիչքային աճ է գրանցել արտահանումը դեպի մի շարք եվրոպական երկրներ: Այսպես, 2017թ. հունվար-մայիս ամիսներին ՀՀ արտահանումը դեպի Ֆինլանդիա ավելացել է 75.2 անգամ, դեպի Դանիա՝ 33.8 անգամ, դեպի Շվեդիա՝ 8.6 անգամ, դեպի Միացյալ թագավորություն՝ 5.4 անգամ, իսկ դեպի Նիդերլանդներ՝ 2.1 անգամ: Տպավորիչ 820%-ով ավելացել է նաև ՀՀ արտահանումը դեպի Շվեյցարիա, ինչի արդյունքում Շվեյցարիան դարձել է արտահանման գծով ՀՀ երկրորդ խոշորագույն գործընկեր երկիրը՝ արտահանման 108 միլիոն դոլար ծավալով:

Ներմուծումը
Ինչպես արդեն նշվեց, 2017թ. հունվար-մայիս ամիսների ընթացքում ՀՀ ներմուծումն ավելացել է 24.4%-ով՝ հասնելով գրեթե 1.5 միլիարդ դոլարի: Այստեղ հատկապես ուշագրավ է այն հանգամանքը, որ ճգնաժամային 2008թ.-ից ի վեր առաջին անգամ ՀՀ ներմուծման աճի տեմպերը գերազանցել են արտահանման աճի տեմպերին:

Ներմուծման պահանջարկի այսպիսի աճին նպաստող գործոնների շարքին, ըստ ամենայնի, պետք է դասել ընթացիկ տարվա ապրիլին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները, որի ժամանակ բաժանված ընտրակաշառքով սպառողական ծախսերը զգալիորեն ավելացել են: Զուգահեռաբար, 2017թ. առաջին եռամսյակում 2016թ. համադրելի ժամանակահատվածի համեմատությամբ մոտ 16%-ով ավելացել է նաև ՀՀ ուղղվող մասնավոր տրանսֆերտների ծավալը, որը ևս նպաստել է ներմուծման պահանջարկի ավելացմանը: Ներմուծման ծավալների այսպիսի աճի արդյունքում այս տարեսկզբին ՀՀ առևտրային հաշվեկշռի բացասական մնացորդը ավելացել է 28.9%-ով՝ հասնելով 678.3 միլիոն դոլարի:

Ի տարբերություն արտահանման՝ ՀՀ ներմուծումն աշխարհագրական առումով առավել դիվերսիֆիկացված է. ՀՀ ներմուծման 22.6%-ը կատարվում է ԵԱՏՄ անդամ երկրներից, իսկ ահա ԵՄ անդամ երկրներին բաժին է ընկնում ընդհանուր ներմուծման գրեթե հավասար 22.2 տոկոսը:

Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ 2017թ. առաջին հնգամսյակում ներմուծումը ԵՄ և ԱՊՀ անդամ չհանդիսացող երկրներից ավելացել է 33.9%-ով կամ 197 միլիոն դոլարով՝ կազմելով ընդհանուր ներմուծման շուրջ 52.5%-ը: Եթե նկատի ունենանք, որ մինչ 2022թ. Հայաստանի Հանրապետությունը ամբողջությամբ անցում է կատարելու ԵԱՏՄ միասնական մաքսային դրույքաչափերին, ապա ակնհայտ է դառնում, որ ներմուծման աշխարհագրական կառուցվածքի փոփոխության այս միտումների պահպանման պարագայում ԵԱՏՄ կողմից սահմանված առավել բարձր դրույքաչափերի բացասական ազդեցության դաշտը համամասնորեն ընդլայնվելու է՝ հանգեցնելով առավել մեծ ծավալով ապրանքների թանկացմանը:

Անդրանիկ Մանուկյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում»