Մարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոն
Եգիպտոս մայրաքաղաք Կահիրեում կայացած ավանդական կարատեի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Մարատ Հարությունյանը արծաթե մեդալ է նվաճել անհատական Ջիյու կումիտե մրցաձևում։
Անհատական Կո-գո կումիտե մրցաձևում Հարությունյանն արժանացել է բրոնզե մեդալի։
Հիշեցնենք, որ թիմային կատա մրցաձևում բրոնզե մեդալ էին նվաճել Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը։ Էրիկ Հովսեփյանը բրոնզե մեդալ էր նվաճել անհատական կատա մրցաձևում։

