ԱՄՆ-ում մեկնարկում են միջանկյալ ընտրությունները․ ինչու են դրանք կարևոր

Լուրեր

03.11.2026 | 18:18
Փաշինյանն ու Կուպմանը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցությունը տնտեսության և էներգետիկայի ոլորտներում
03.11.2026 | 18:10
Փաշինյանն ու Մեցոլան քննարկել են ԵՄ-ՀՀ հարաբերությունները // Լավրովը «3+3» ձևաչափով հանդիպման մասին․ ԼՈՒՐԵՐ
03.11.2026 | 18:05
RSF-ը Բիձինա Իվանիշվիլիին և Իլհամ Ալիևին ներառել է «մամուլի ազատության գիշատիչների» ցանկում
03.11.2026 | 17:56
Ռոնալդուի որդին առաջին անգամ հրավիրվել է Պորտուգալիայի Մ-17 հավաքական
03.11.2026 | 17:45
Ասել է` մոլորվել է, կնոջը սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը` Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 17:36
ԱԺ ծեծկռտուքը՝ անպատիժ չթողնելու պահանջ․ ՀԿ-ները քննադատել են Փաշինյանին, Ռուբինյանին և Կարապետյանին
03.11.2026 | 17:34
Բյուջե-2027-ի նախագծի քննարկումն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
03.11.2026 | 17:25
Հայտնի են կանանց Հայաստանի հավաքականի մրցակիցներն Ազգերի լիգայում
03.11.2026 | 17:17
Իմ կարծիքով՝ հանցակազմ չկա․ ՔԿ նախագահը՝ «սատկացնելու» և «կզացնելու» մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 17:07
Ակցիա և նամակի հանձնում․ Հանրային հեռուստաընկերության տնօրենի և հեռարձակողի խորհրդի նախագահի հրաժարականն են պահանջում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:58
Դիմելու եմ ԱԱԾ տնօրենին․ ՔԿ նախագահը՝ բանակում ինքնասպանության որոշ դեպքերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:49
3 ամիս սպասել եմ էս հանդիպմանը․ Ագնեսա Խամոյանը՝ ՔԿ նախագահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:41
Ռուսաստանը հույս ունի, որ «3+3» ձևաչափով հանդիպումը կկայանա առաջիկայում
03.11.2026 | 16:31
Փաշինյանը Մեցոլայի հետ քննարկել է Հայաստանին ԵՄ առևտրային արտոնություններ տրամադրելու հարցը
03.11.2026 | 16:30
Եթե գազի գինը թանկանա 10%-ով, մեր գնաճը մոտ 0,8%-ով ավելի բարձր կլինի․ ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Նոյեմբերի 3-ին ԱՄՆ քաղաքացիները կմասնակցեն միջանկյալ ընտրություններին։ Դրանց արդյունքում չի որոշվի, թե ով է զբաղեցնելու Սպիտակ տան նախագահի պաշտոնը։ Փոխարենը՝ ամերիկացիները կընտրեն, թե ովքեր են իրենց ներկայացնելու Կապիտոլիումում։

Միջանկյալ ընտրություններն անցկացվում են չորս տարին մեկ՝ նախագահական ընտրությունների միջև ընկած ժամանակահատվածի ուղիղ կեսին։ ԱՄՆ քաղաքացիները որոշում են, թե ովքեր են ներկայացնելու իրենց Կոնգրեսի երկու պալատներում՝ Ներկայացուցիչների պալատում և Սենատում։ Որոշ նահանգներում ընտրում են նաև նահանգապետերին։ Սրանք են քվեաթերթիկում ընդգրկված հարցերը, սակայն ընտրողների որոշումների վրա ազդում են նաև այլ գործոններ։ Այս մասին ասվում է DW-ի անդրադարձում։

Վիրջինիայի համալսարանի Քաղաքականության կենտրոնի ընտրությունների վերլուծաբան Ջ. Մայլս Քոլմանը վերջին միջանկյալ ընտրություններից առաջ նշել էր, որ դրանք հաճախ «հանրաքվե են նախագահի և իշխանության ղեկին գտնվող կուսակցության գործունեության վերաբերյալ»։ Եթե քաղաքացիները գոհ են իրավիճակից, Սպիտակ տան ղեկավարի կուսակցությունն ավելի լավ արդյունք է գրանցում, քան այն դեպքում, երբ հասարակության մեծ մասը դժգոհ է։ Ներկայումս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարկանիշը ռեկորդային ցածր մակարդակի վրա է։

Ո՞ւմ են ընտրելու ամերիկացիները միջանկյալ ընտրությունների ժամանակ

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի բոլոր տեղերը ենթակա են ընտրության։ Պալատի 435 անդամներն ընտրվում են երկրի ողջ տարածքում ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների կողմից։ Յուրաքանչյուր անդամ ներկայացնում է մեկ ընտրատարածք։ Ընտրատարածքների թիվը բաշխվում է՝ հաշվի առնելով բնակչության թվաքանակը։ Այսպես․ ԱՄՆ, համեմատաբար, մեծ, բայց սակավաբնակ նահանգները, օրինակ՝ Վայոմինգը, Ներկայացուցիչների պալատում ունեն ընդամենը մեկ տեղ։ Մակերեսով շատ ավելի փոքր, բայց ավելի խիտ բնակեցված Նյու Ջերսի նահանգն ունի 12 տեղ։ Ներկայացուցիչներն ընտրվում են երկու տարի ժամկետով։ ԱՄՆ սենատորներն ընտրվում են վեց տարի ժամկետով։ Կոնգրեսի մյուս պալատը՝ Սենատը, բաղկացած է 100 անդամից՝ յուրաքանչյուր 50 նահանգից երկուական՝ անկախ նահանգի տարածքից կամ բնակչության թվից։ Երկու տարին մեկ վերընտրվում է սենատորական տեղերի մոտ մեկ երրորդը։ Այս տարի ընտրությունների է ներկայացված 35 տեղ, հետևաբար ոչ բոլոր նահանգներում են միջանկյալ ընտրությունների ժամանակ սենատոր ընտրելու։

Բացի այդ, 36 նահանգներում ընտրողները կընտրեն նահանգապետերին, որոնց պաշտոնավարման ժամկետը նահանգների մեծ մասում չորս տարի է։ ԱՄՆ-ում բազմաթիվ որոշումներ ընդունվում են նահանգային մակարդակով՝ սկսած աբորտների վերաբերյալ օրենսդրությունից մինչև կրթության և ընտրությունների անցկացման կարգը։ Հետևաբար, քաղաքացիների կյանքի վրա կարող է էական ազդեցություն ունենալ այն հանգամանքը, թե իրենց նահանգում այդ որոշումներն ընդունում են դեմոկրատները, թե հանրապետականները։

Ո՞վ է ներկայումս մեծամասնություն  ունի ԱՄՆ Կոնգրեսում

Ներկայումս Կոնգրեսի երկու պալատներում էլ մեծամասնություն են կազմում նախագահ Դոնալդ Թրամփի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները, սակայն նրանց առավելությունը փոքր է։

Ներկայացուցիչների պալատում այժմ կա 218 հանրապետական, 214 դեմոկրատ և մեկ անկախ պատգամավոր, որը սովորաբար քվեարկում է հանրապետականների օգտին։ Երկու տեղ թափուր է։ Դիտորդները կարծում են, որ առաջիկա ընտրություններում դեմոկրատները կարող են մեծամասնություն ստանալ այս պալատում։ «Զարմանալի կլիներ, եթե դեմոկրատները գոնե չվերցնեին Ներկայացուցիչների պալատի վերահսկողությունը»,– հոկտեմբերի վերջին ամերիկյան CBS հեռուստաընկերությանը հայտնել է Քոլմանը։

Սենատում ներկայումս կա 53 հանրապետական, 45 դեմոկրատ և երկու անկախ սենատոր, որոնք սովորաբար քվեարկում են դեմոկրատների հետ։ Եթե Սենատում քվեարկության արդյունքը լինի 50։50, վճռորոշ ձայնի իրավունք ունի ԱՄՆ փոխնախագահը։ Այսպիսով, ձայների հավասարության դեպքում Թրամփի փոխնախագահ Ջեյ Դի Վենսի քվեն կարող է վճռորոշ լինել։

Ինչո՞ւ են միջանկյալ ընտրություններն այդքան կարևոր

Միջանկյալ ընտրություններին մասնակցության մակարդակը սովորաբար ավելի ցածր է, քան նախագահական ընտրությունների ժամանակ, սակայն դրանց արդյունքները վճռորոշ ազդեցություն կունենան առաջիկա մի քանի տարիների ԱՄՆ քաղաքականության վրա։ Չնայած նախագահի գործադիր իշխանության լայն լիազորություններին՝ դաշնային մակարդակով քաղաքական որոշումների մեծ մասը նախքան կյանքի կոչվելը պետք է արժանանա Կոնգրեսի հավանությանը։

Հետևաբար, Թրամփի համար զգալիորեն ավելի հեշտ կլինի երկիրը կառավարել իր նախընտրած ձևով, եթե հանրապետականները մեծամասնություն պահպանեն Կոնգրեսի երկու պալատներում։ Իսկ եթե դեմոկրատները մեծամասնություն ստանան մեկ կամ երկու պալատներում, Թրամփի համար ավելի դժվար կլինի փոփոխություններ իրականացնել ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության մեջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի