Թբիլիսիում կենտրոնում ուժեղ հրդեհ է բռնկվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
02.11.2026 | 18:02
Թբիլիսիի Կայարանային հրապարակի մոտ գտնվող՝ խանութներով հետիոտնային կամրջի վրա ուժեղ հրդեհ է բռնկվել, հայտնում են տեղական լրատվամիջոցները։
Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից հայտնել են, որ դեպքի վայր են ուղարկվել հրշեջ-փրկարարական ջոկատներ։
Լրատվամիջոցներն ավելի ուշ հայտնել են, որ հրդեհը մարվել է։
Կամրջի վրա առևտրային տաղավարներ էին տեղակայված, որտեղ հիմնականում վաճառում էին հագուստ և կենցաղային ապրանքներ։ Լրատվամիջոցների նախնական տեղեկություններով՝ հրդեհը բռնկվել է խանութներից մեկում։
Հրդեհի հետևանքով կամրջի մեծ մասն այրվել է։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

