Բուլկի Արամը փախե՞լ է. ՀՔԾ-ն նախաքննական մանրամասներ չի հայտնում «Հրապարակ»

Լուրեր

13.03.2026 | 23:44
Մենք ձեռնարկում ենք անհրաժեշտ քայլեր՝ կանխելու արյունալի սցենարները, որոնք փորձում են իրականացնել մեր տարածաշրջանում. Էրդողան
13.03.2026 | 23:28
Կուբան բանակցություններ է սկսել ԱՄՆ-ի հետ
13.03.2026 | 23:16
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէնրգիայի անջատումներ կլինեն
13.03.2026 | 23:02
Ադրբեջանը ռազմական արտադրանք է արտահանում գրեթե 20 երկիր․ Ասադով
13.03.2026 | 22:47
Աղավնաձոր բնակավայրում մեքենաներ են բախվել․ կան տուժածներ
13.03.2026 | 22:33
«Չարենց-Նամե»-ն՝ արդեն նաև պարսկերենով․ այսօր Չարենցի 129-ամյակն է
13.03.2026 | 22:20
Երկու հայ ըմբիշ դուրս է եկել Եվրոպայի Մ-23 առաջնության եզրափակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.03.2026 | 22:13
Թրամփը հայտարարել է, որ իրեն «այլևս չի հետաքրքրում» Խաղաղության Նոբելյան մրցանակը
13.03.2026 | 22:00
Ադրբեջանի պահանջների սահմանն ո՞ւր է․ Փաշինյանը եթե վերարտադրվեց, ասելու է՝ Ադրբեջանի օկուպացրած տարածքներից հրաժարվենք, խաղաղություն է պետք․ Գեղամ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.03.2026 | 21:44
Ռուսաստանը «սխալվում է», եթե կարծում էր՝ Մերձավոր Արևելքի պատերազմը կթեթևացնի իր վրա ճնշումը. Մակրոն
13.03.2026 | 21:30
Ինչպես է բաժանվելու 4 մլրդ դրամից ավելի պարգևավճարը
13.03.2026 | 21:20
Այդ նվերը ԱՄՆ փոխնախագահը կարող էր ընկալել ՀՀ-ի կողմից ուղերձ, որ Ղարաբաղյան շարժումը չենք դադարեցրել, կա վերադարձի օրակարգ․ Մարիա Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.03.2026 | 21:15
Գիրք նվիրեց՝ պաշտոնը կորցրեց․ որտեղ է սկսվում և ավարտվում գործելու ազատությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.03.2026 | 21:02
Հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափերի շուրջ 22 կգ թմրամիջոց․ ոստիկանների բացահայտումը
13.03.2026 | 20:47
Թուրքական նավն անցել է Հորմուզի նեղուցով՝ Իրանի թույլտվությունից հետո
Բոլորը

«Հրապարակ» թերթը գրում է.

14 միլիոն ԱՄՆ դոլար կաշառք վերցնելու մեջ մեղադրվող, դեռսևս ԱԺ պատգամավոր, Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը, ըստ որոշ տեղեկությունների՝ Հայաստանում չէ։ Պարզել անձամբ նրանից չհաջողվեց, քանի որ նրա հեռախոսն անջատված էր՝ բաժանորդն էլ՝ անհասանելի։ Հիշեցնենք, որ գործարար Սիլվա Համբարձումյանը նրա մասով ևս պնդել էր՝ 14 մլն ԱՄՆ դոլարի կաշառք է տվել հանքերի շահագործման լիցենզիա ստանալու համար։ 6-րդ գումարման Ազգային ժողովի վերջին արտահերթ նիստը հենց նրա հարցով էր․Ազգային ժողովի օրակարգում էր նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու հարցը, սակայն վերջին քառօրյայում այդպես էլ քվորում չեղավ:

Ըստ Սահմանադրության՝ նա պատգամավորական անձեռնմխելիություն ունի, ուստի չէր կարող կալանավորվել։ Չէր կարող կալանավորվել նաև դեկտեմբերի 9-ից հետո, քանի դեռևս գործում է 6-րդ գումարման Ազգային ժողովը, այսինքն՝ Արամ Հարությունյանը պատգամավոր է և նրա լիազորությունները չեն դադարել։ Բայց նրա տեղաշարժը, առավել ևս՝ սահմանը հատելը կարող էին կանխել, քանզի այդ քննությունը վաղուցվանից էր գնում և բոլորին հայտնի էր, որ նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվելու։

Արդյո՞ք Արամ Հարությունյանը հատել է ՀՀ սահմանը․ մեզ չհաջողվեց պարզել նաև Ազգային անվտանգության լրատվական ծառայությունից։ Ինչ վերաբերում է Հատուկ քննչական ծառայությանը, ապա ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը, լսելով հարցը, թե Արամ Հարությունյանից, ինչպես ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պարագայում, վերցվե՞լ է արդյոք անձնագիրը, և բացառու՞մ են, որ նա Հայաստանը կարող է լքած լինել, ասաց․ «Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին այլ մանրամասներ չենք կարող հայտնել»։ Բայց մենք նախաքննության մանրամասն չէինք խնդրում, այլ այն՝ նա Հայաստանում է, թե ոչ։

Հիշեցնենք նաև, ԱԺ նիստից մեկ օր առաջ ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարություն էր տարածել, որում լուրջ կասկածներ էր հայտնել, որ Հարությունյանը թաքնվել է արդարադատությունից, քանի որ քննիչներին չի հաջողվում կապ հաստատել նրա հետ։, ուստիև՝ դատախազությունը հրատապ էր համարել նրան պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու գործընթացը։ Ինչպես հիշում ենք, Սիլվա Համբարձումյանը մոտ մեկ ամիս առաջ մանրամասնել էր, որ պահանջված գումարը մաս-մաս փոխանցել է ոմն Սուրեն Ավագյանի միջոցով ու հավելել, որ փոխանցումներ է արել նաև Արաքս Դիլանյան անուն-ազգանունով քաղաքացու հաշվեհամարին, որն էլ այդ գումարը փոխանցել է ՀՀ 3 քաղաքացիների՝ Դուբայի հաշվեհամարներին։

Իսկ Հայաստանի այդ քաղաքացիներն են՝ Սևանի հոգեբուժարանի տնօրեն Գագիկ Կարապետյանը, Արամ Հարությունյանի նախկին ենթակա, նրա սանիկ Վիկտոր Մարտիրոսյանը, երրորդը՝ ոմն Արմեն Խաչատրյան։ Արամ Հարությունյանի գործընկերներ Արմեն Խաչատրյանին և Վիկտոր Մարտիրոսյանին մի քանի օր առաջ կալանավորել էին։ Ինչ վերաբերում է՝ Սուրեն Ավագյանին, նա վաղուցվանից «փախած է»։ Ինչպես հայտնեց աղբյուրը՝ պատահական չէ, որ Վիկտոր Մարտիրոսյանը կալանքի տակ է, իսկ Արմեն Խաչատրյանն՝ այլևս ոչ, քանի որ ակտիվ ցուցմունք է տվել Արամ Հարությունյանի դեմ և դրա դիմաց ազատ արձակվել:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: