Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
Քաղաքականություն
31.10.2026 | 13:06
ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» պաշտոնական բացման արարողությանը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 1-ը Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Բահրեյնի Թագավորությունում՝ մասնակցելու Ռազմավարական ուսումնասիրությունների միջազգային ինստիտուտի (IISS) կողմից կազմակերպվող «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին։

