Սուր քննարկման առարկա դարձավ՝ ով պետք է հրապարակի Սահմանադրության տեքստը․ Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 20:39
Բաղրամյանի ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Շանթ Առաքելյանը
30.10.2026 | 20:30
Սուր քննարկման առարկա դարձավ՝ ով պետք է հրապարակի Սահմանադրության տեքստը․ Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 20:18
Միրզոյանը Բահրեյնում կմասնակցի «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին
30.10.2026 | 20:14
Մեծամորի ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Սարգիս Արշակյանը
30.10.2026 | 20:00
Ավելի լավ է ընդդիմադիրների հետ ծեծկռտուք ունենաս տեսախցիկների առաջ, քան դիմակավորների ուղարկես՝ ծեծեն նրանց․ Վիլեն Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 19:48
Տեքստը չկա, ամբողջ օրը պահանջել եմ․ Մարուքյանը՝ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 19:37
Գեղարքունիքի մարզպետի օգնական Սուրեն Գրիգորյանը կգլխավորի ՔՊ-ի ցուցակը Սևանում
30.10.2026 | 19:30
ԵԽԽՎ թռել և վերադարձել են 1800 եվրոյով․ ինչ եղան Փաշինյանի նշած 30-50 եվրոյանոց տոսմերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստում քննարկումների հիմնական մասը վերաբերել է ոչ թե օրակարգային հարցին, այլ բուն սահմանադրական բարեփոխումների ընթացքին։ Այս մասին նիստից հետո Factor TV-ի հետ զրույցում ասաց խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը։

Նրա խոսքով՝ օրակարգում դատական իշխանությանը վերաբերող հարցերն էին։ Քննարկման ընթացքում, սակայն, որոշ հարցեր անպատասխան են մնացել։ Դրանցից մեկը Սահմանադրական դատարանի՝ ընտրական վեճերի քննության ժամանակ ունեցած դերի վերաբերյալ է․ այն պետք է գործի՞ որպես իրավունքի, թե՞ փաստի դատարան, ինչպես գործել է մինչև 2005 թվականը։
Իոաննիսյանի փոխանցմամբ՝ նիստի ընթացքում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները բարձրացրել են Արդարադատության նախարարության դերակատարության հարցը։

«Եթե նախկինում Արդարադատության նախարարությունը աջակցող մարմին էր խորհրդին, հիմա Արդարադատության նախարարությունը փորձում է ավելի շատ դառնալ ոչ թե աջակցող մարմին, այլ դառնալ նախագծող մարմին, Սահմանադրության տեքստ հրապարակող մարմին, ինչն անընդունելի է»,- ասաց Իոաննիսյանը։
Նրա գնահատմամբ՝ այդ մոտեցումը նվազեցնում է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի կարգավիճակը։ Հարցը դարձել է սուր քննարկման առարկա, քանի որ խորհրդի անդամները ցանկանում են հստակեցնել՝ ի վերջո ո՞վ է մշակում Սահմանադրության նախագիծը՝ խորհուրդը, թե՞ Արդարադատության նախարարությունը։

«Եթե դա անում է Արդարադատության նախարարությունը, շատ բարի, բայց այդ դեպքում խորհուրդը, մեծ հաշվով, էլ ի՞նչ է անում։ Այդ դեպքում խորհուրդը կարելի է լուծարել»,- նշեց Իոաննիսյանը։
Անդրադառնալով Սահմանադրության նախաբանից Անկախության հռչակագրին հղումը հանելուն՝ Իոաննիսյանը նշեց, որ այդ հարցը երբևէ խորհրդում չի քննարկվել և քվեարկության չի դրվել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան