Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
Քաղաքականություն
30.10.2026 | 23:13
2026 թվականի հոկտեմբերի 30-ի դրությամբ՝ Ուկրաինայի դեմ պատերազում ռուսական կորուստները, հնարավոր է, գերազանցել են 500 հազարը։ Այս մասին են վկայում BBC-ի ռուսական ծառայության, «Մեդիազոնայի» լրագրողների և կամավորների խմբի համատեղ հաշվարկները։ Վերջին տվյալները հրապարակվել են հոկտեմբերի 30-ին, գրում է DW-ն։
Անուն առ անուն հայտնի է Ռուսաստանի զինված ուժերի 285,023 զոհված զինծառայողի ինքնություն։
BBC-ի տվյալներով՝ բաց աղբյուրների հիման վրա անուն առ անուն հաստատված զոհված ռուսաստանցի զինծառայողները կազմում են ռուսական բանակի իրական կորուստների 45-55 տոկոսը, այն ռազմական փորձագետների գնահատմամբ, կարող է կազմել 518, 224-ից մինչև 663 384 մարդ։
Եթե այս թվերին ավելացնել ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի «ժողովրդական հանրապետությունների» ստորաբաժանումներում կռված և զոհված 21,000-23,500 անձանց, ինչպես նաև զոհված հյուսիսկորեացի զինծառայողների 2 304 հաստատված անունները, ապա ռուսամետ ուժերի ընդհանուր մարդկային կորուստները կարող են կազմել 541,528-ից մինչև 689,188 զինծառայող։
Ռուսաստանցի զինծառայողների զոհերի հաշվարկը բարդանում է հիմնականում այն պատճառով, որ նրանց մահվան մասին ոչ ամբողջական տեղեկատվությունն է հասանելի հանրությանը։
«Մեդիազոնա»-ի և BBC-ի ռուսական ծառայության լրագրողները կամավորների խմբի հետ միասին 2022 թվականի փետրվարին՝ Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժման առաջին իսկ օրվանից, հաշվարկում են ռուս զինծառայողների զոհվելու մասին հաղորդումները, որոնք հրապարակվում են լրատվամիջոցներում, սոցիալական ցանցերում և պետական մարմինների կայքերում։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

