Ռուսական հարձակման հետևանքով Դնեպրը մնացել է առանց էլեկտրականության․ Կիևում զոհ կա

Լուրեր

30.10.2026 | 14:10
Ծանրամարտի ԱԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը գրավեց չորրորդ տեղը
30.10.2026 | 14:01
CENTCOM-ի ղեկավարն անձամբ Թրամփին զեկուցել է Իրանի ուղղությամբ հնարավոր հարվածների տարբերակների մասին
30.10.2026 | 13:53
Հայաստանի և ԵՄ-ի ներկայացուցիչները քննարկել են վիզաների ազատականացման գործընթացում արձանագրված առաջընթացը
30.10.2026 | 13:42
Երկու մարզադաշտ, մեկ ընկերություն՝ առանց բաց մրցույթի․ ինչպես է Կառավարությունը կազմակերպել միլիոնավոր եվրոների գնումները 
30.10.2026 | 13:33
Գարեգին Բ-ի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորի դեմ կարգապահական վարույթ է հարուցվել
30.10.2026 | 13:26
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հավաք կանցկացնի
30.10.2026 | 13:19
Աննա Վարդապետյանն ընթացք է տվել Արամ Սարգսյանի դիմումին
30.10.2026 | 13:10
Միշտ ցածր գնահատող տաքսու ուղևորների գնահատականները հաշվի չեն առնվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:59
Ռուսական «Նովայա գազետա»-ն հայտարարել է նոյեմբերի 9-ից գործունեությունը դադարեցնելու մասին
30.10.2026 | 12:51
ՀՀ-ում, այլ երկրների համեմատ, բենզինն ավելի քիչ է թանկացել. Շուշան Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:42
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը և Արման Անդրեասյանը պարտվեցին
30.10.2026 | 12:40
Օնլայն տաքսիների ոլորտը սակագնի զսպման մեխանիզմ չունի. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:31
Ռուսական հարձակման հետևանքով Դնեպրը մնացել է առանց էլեկտրականության․ Կիևում զոհ կա
30.10.2026 | 12:22
Սևակ Միքայելյանն ընտրվեց ԿԲ խորհրդի անդամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:14
Բաբկեն Պիպոյանի ասուլիսը կաթնամթերքի շուկայում իրականացված ուսումնասիրության մասին . ՈՒՂԻՂ
Բոլորը

Ռուսաստանի հարձակման հետևանքով ուկրաինական Դնեպր քաղաքը մնացել է առանց էլեկտրամատակարարման։ Այս մասին հայտնել է Դնեպրոպետրովսկի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Գանժան։

«Դնեպրը կրկին հոսանքազրկվել է։ Հակառակորդի հարվածներից վնասված էներգահամակարգը չի դիմանում ծանրաբեռնվածությանը։ Էներգետիկներն ամբողջ գիշեր աշխատել են։ Վերականգնողական աշխատանքները շարունակվում են նաև այժմ։ Ներգրավվել են առավելագույն թվով մասնագիտական խմբեր»,- գրել է նա՝ հավելելով, որ քաղաքի կենսապահովման հիմնական համակարգերը կաշխատեն գեներատորների միջոցով։

Գիշերը Գանժան հայտնել էր, որ հարձակման հետևանքով Դնեպրում և հարակից բնակավայրերում էլեկտրաէներգիայից զրկվել է ավելի քան 350 հազար բաժանորդ։ Մինչև առավոտ էներգետիկներին հաջողվել է վերականգնել էլեկտրամատակարարումը սպառողների մի մասի համար։

Հոկտեմբերի լույս 30-ի գիշերը ռուսական հարձակման հիմնական ուղղություններից են եղել Դնեպրոպետրովսկի, Կիևի և Պոլտավայի մարզերը։ Ուկրաինայի զինված ուժերի տվյալներով՝ գիշերվա ընթացքում Ռուսաստանն Ուկրաինայի ուղղությամբ արձակել է բալիստիկ հրթիռներ, չորս Х-59/69 կառավարվող հրթիռ և 113 անօդաչու թռչող սարք։ Դրանցից խոցվել է երեք հրթիռ և 96 անօդաչու թռչող սարք։

Կիևում մեկ մարդ է զոհվել։ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության հաղորդմամբ՝ նրա մարմինը հայտնաբերվել է Դնեպրի շրջանում՝ արկի բեկորների անկման հետևանքով ավերված շենքում։ Դարնիցկի շրջանում հրդեհ է բռնկվել պահեստային շենքում և չգործող շինության տանիքում։

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե Կիևում հարվածներ են հասցվել անօդաչու թռչող սարքերի բաղադրիչներ արտադրող գործարանին («Կիևի ռադիոգործարան», «Տրիմեն-Ուկրաինա»), ինչպես նաև անօդաչուների հավաքման և պահեստավորման արտադրամասին («Ֆանպլիտ»)։

ՌԴ ՊՆ-ի տվյալներով՝ Կիևի մարզում հարվածի է ենթարկվել «Նովոկիևսկայա» 330 կՎ էլեկտրական ենթակայանը, Դնեպրոպետրովսկի մարզում՝ «Սվետլոյե» 330 կՎ ենթակայանը, իսկ Սև ծովի ջրային տարածքում՝ Օդեսայի նավահանգիստ ուղևորվող բեռնատար նավը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի