Թրամփը զանգահարել է Էրդողանին Անկարայում Թյուրքական պետությունների առաջնորդների ընթրիքի ժամանակ

Լուրեր

30.10.2026 | 13:33
Գարեգին Բ-ի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորի դեմ կարգավարական վարույթ է հարուցվել
30.10.2026 | 13:26
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հավաք կանցկացնի
30.10.2026 | 13:19
Աննա Վարդապետյանն ընթացք է տվել Արամ Սարգսյանի դիմումին
30.10.2026 | 13:10
Միշտ ցածր գնահատող տաքսու ուղևորների գնահատականները հաշվի չեն առնվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:59
Ռուսական «Նովայա գազետա»-ն հայտարարել է նոյեմբերի 9-ից գործունեությունը դադարեցնելու մասին
30.10.2026 | 12:51
ՀՀ-ում, այլ երկրների համեմատ, բենզինն ավելի քիչ է թանկացել. Շուշան Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:42
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը և Արման Անդրեասյանը պարտվեցին
30.10.2026 | 12:40
Օնլայն տաքսիների ոլորտը սակագնի զսպման մեխանիզմ չունի. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:31
Ռուսական հարձակման հետևանքով Դնեպրը մնացել է առանց էլեկտրականության․ Կիևում զոհ կա
30.10.2026 | 12:22
Սևակ Միքայելյանն ընտրվեց ԿԲ խորհրդի անդամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:14
Բաբկեն Պիպոյանի ասուլիսը կաթնամթերքի շուկայում իրականացված ուսումնասիրության մասին . ՈՒՂԻՂ
30.10.2026 | 12:10
10 ձերբակալված կաշառքի գործով // Հաքերային հարձակում Binance-ի վրա, ենթադրաբար՝ Հյուսիսային Կորեայից․ ԼՈՒՐԵՐ
30.10.2026 | 12:10
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը խաղադաշտ է վերադարձել վնասվածքից հետո
30.10.2026 | 12:02
Թրամփը զանգահարել է Էրդողանին Անկարայում Թյուրքական պետությունների առաջնորդների ընթրիքի ժամանակ
30.10.2026 | 12:00
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփումը. ՈՒՂԻՂ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Զրույցը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Էրդողանը Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովից առաջ պաշտոնական ընթրիք էր կազմակերպել Թուրքիա ժամանած առաջնորդների պատվին։

Էրդողանը Թրամփին տեղեկացրել է, որ կազմակերպության 13-րդ գագաթնաժողովի ընթացքում կընդունվեն կազմակերպության հետագա զարգացմանն ուղղված որոշումներ։ Նա կազմակերպությունը բնութագրել է որպես Կենտրոնական Ասիայում «կայունության և անվտանգության հենակետ» դարձած կառույց, որի անդամ երկրների բնակչությունը գերազանցում է 200 միլիոնը։ Իր հերթին Թրամփը բարեմաղթանքներ է հղել գագաթնաժողովի մասնակիցներին։

Ընթրիքին, ըստ հրապարակումների, մասնակցել են Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը և ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության նախագահ Թուֆան Էրհուրմանը։

Ադրբեջանը ներկայացրել է արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։ Միջոցառմանը ներկա է եղել նաև կազմակերպության գլխավոր քարտուղար Կուբանիչբեկ Օմուրալիևը։

Թուրքիայի լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ակնկալվում է, որ առաջնորդները կընդունեն «Անկարայի հռչակագիրը», ինչպես նաև համագործակցության վերաբերյալ մի շարք որոշումներ։ Քննարկման հիմնական թեմաները կլինեն առևտուրն ու ներդրումները, տրանսպորտային և էներգետիկ կապերը, թվային վերափոխումը, մշակութային հարաբերությունները, կազմակերպության ինստիտուտների ամրապնդումը, ինչպես նաև «Թյուրքական աշխարհի տեսլական 2040» փաստաթուղթը։

Կազմակերպության նախագահությունը ռոտացիոն կարգով Ադրբեջանից կփոխանցվի Թուրքիային։ Հինգշաբթի CNN Türk հեռուստաալիքին տված հարցազրույցում կազմակերպության գլխավոր քարտուղար Կուբանիչբեկ Օմուրալիևը նշել է, որ կառույցի կարգախոսն է՝ «Միասին մենք ավելի ուժեղ ենք»։ Նրա խոսքով՝ խաղաղությունն ու կայունությունը կենսական նշանակություն ունեն, իսկ տարածաշրջանային հակամարտությունները, ահաբեկչությունն ու ծայրահեղականությունը պարբերաբար քննարկվում են բարձր մակարդակի հանդիպումների ընթացքում։

Հավելենք, որ սա Թրամփի ու Էրդողանի երկրորդ հեռախոսազրույցն է վերջին 24 ժամվա ընթացքում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի