Զելենսկին նշել է Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցությունների հավանական ամսաթիվը

Լուրեր

28.10.2026 | 20:24
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
28.10.2026 | 19:51
Ռոբերտ Արզումանյան. «Այս ճանապարհը միայն ֆուտբոլի մասին չէր»
28.10.2026 | 19:38
Խտրականություն է․ Ադրբեջանի իշխանությունները պետք է ապահովեն, որ հիջաբ կրող աշակերտներն ու ուսուցիչները կարողանան հաճախել դպրոցներ․ HRW
28.10.2026 | 19:25
Եվրոն տարեսկզբից էժանացել է ավելի քան 10%-ով․ ինչ է տեղի ունենում փոխարժեքի հետ 
28.10.2026 | 19:14
Իրանց փողերը փակի տակ ա․ ասել են՝ ՀՀ-ն չդարձնեք ֆորպոստ, բոմժ եք դառնալու․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 19:02
«Մենք հանձնառու ենք աջակցելու բիզնեսին՝ նոր շուկաներ մուտք գործելու հարցում». Միրզոյանը՝ Հայաստան-Սլովենիա գործարար համաժողովում
28.10.2026 | 18:50
Որտեղ եղել ա երաշխավոր, վերջում եղել ա աղետ․ Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 18:37
ԱՄՆ-ը Պարսից ծոցի երկրներին նախազգուշացրել է, որ կարող է Իրանի դեմ «կարճատև, բայց ինտենսիվ ռազմական արշավ» իրականացնել
28.10.2026 | 18:25
Այս որակի փաստաթղթերն անվճար տրամադրվել չեն կարող․ նախարարը՝ կենսաչափական անձնագրերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 18:19
Զելենսկին նշել է Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցությունների հավանական ամսաթիվը
28.10.2026 | 18:15
Ովքե՞ր կանցնեն կառավարության «ֆիլտրով»․ նոր ֆինանսավորման մեխանիզմ՝ կուսակցություններին, ՀԿ-ներին ու ԶԼՄ-ներին 
28.10.2026 | 18:10
Արարատ Միրզոյանը՝ վիզաների ազատականացման ժամկետի մասին // 46 զոհ Իսպանիայում գնացքների վթարից․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև պատերազմի ավարտի հետ կապված բանակցությունները կարող են տեղի ունենալ նոյեմբերի 10-ին։ ՌԲԿ Ուկրաինայի հաղորդմամբ՝ այս մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է The Sun-ին տված հարցազրույցում։

Սկզբում բանակցությունները նախատեսված էին հաջորդ ամսվա վերջին, սակայն, Ուկրաինայի ղեկավարի խոսքով, հանդիպումը կարող է կայանալ արդեն նոյեմբերի 10-ին։ Նա նշել է, որ Կիևը ձգտում է հնարավորինս շուտ սկսել բանակցությունները և առաջարկել է հանդիպում անցկացնել այս կիրակի, սակայն որոշել է սպասել մինչև ԱՄՆ-ում քվեարկության ավարտը։

Ակնկալվում է, որ Աբու Դաբիում հանդիպումը կգլխավորի ամերիկյան պատվիրակությունը։ Սրանք կլինեն առաջին դեմ առ դեմ բանակցությունները այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղմացրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։

Հիշեցնենք, որ երեքշաբթի՝ հոկտեմբերի 27-ին, Ֆինլանդիայի և Նորվեգիայի առաջնորդները հեռախոսազրույց էին ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ կոչ անելով նրան դադարեցնել պատերազմն Ուկրաինայում։ Դրանից առաջ Ալեքսանդր Ստուբն ու Յոնաս Գար Ստյորեն խորհրդակցություններ էին անցկացրել Ուկրաինայի հետ՝ Աբու Դաբիում սպասվող խաղաղ բանակցությունների վերաբերյալ Կիևի դիրքորոշումը փոխանցելու համար։

Ավելի ուշ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտնել էր, որ Ուկրաինայի, ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև բանակցությունները, նախնական պայմանավորվածությամբ, կկայանան նոյեմբերի 4-ին՝ ԱՄԷ-ում։

Բացի այդ՝ Զելենսկին հայտարարել էր, որ Ուկրաինան ցանկանում է Աբու Դաբիում հանդիպում անցկացնել ամերիկյան և ռուսական պատվիրակությունների հետ՝ նախքան ԱՄՆ-ի, Չինաստանի և Ռուսաստանի համատեղ բանակցությունները։