ԱՄՆ-ը Պարսից ծոցի երկրներին նախազգուշացրել է, որ կարող է Իրանի դեմ «կարճատև, բայց ինտենսիվ ռազմական արշավ» իրականացնել

Լուրեր

28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
28.10.2026 | 19:51
Ռոբերտ Արզումանյան. «Այս ճանապարհը միայն ֆուտբոլի մասին չէր»
28.10.2026 | 19:38
Խտրականություն է․ Ադրբեջանի իշխանությունները պետք է ապահովեն, որ հիջաբ կրող աշակերտներն ու ուսուցիչները կարողանան հաճախել դպրոցներ․ HRW
28.10.2026 | 19:25
Եվրոն տարեսկզբից էժանացել է ավելի քան 10%-ով․ ինչ է տեղի ունենում փոխարժեքի հետ 
28.10.2026 | 19:14
Իրանց փողերը փակի տակ ա․ ասել են՝ ՀՀ-ն չդարձնեք ֆորպոստ, բոմժ եք դառնալու․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 19:02
«Մենք հանձնառու ենք աջակցելու բիզնեսին՝ նոր շուկաներ մուտք գործելու հարցում». Միրզոյանը՝ Հայաստան-Սլովենիա գործարար համաժողովում
28.10.2026 | 18:50
Որտեղ եղել ա երաշխավոր, վերջում եղել ա աղետ․ Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 18:37
ԱՄՆ-ը Պարսից ծոցի երկրներին նախազգուշացրել է, որ կարող է Իրանի դեմ «կարճատև, բայց ինտենսիվ ռազմական արշավ» իրականացնել
28.10.2026 | 18:25
Այս որակի փաստաթղթերն անվճար տրամադրվել չեն կարող․ նախարարը՝ կենսաչափական անձնագրերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 18:19
Զելենսկին նշել է Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցությունների հավանական ամսաթիվը
28.10.2026 | 18:15
Ովքե՞ր կանցնեն կառավարության «ֆիլտրով»․ նոր ֆինանսավորման մեխանիզմ՝ կուսակցություններին, ՀԿ-ներին ու ԶԼՄ-ներին 
28.10.2026 | 18:10
Արարատ Միրզոյանը՝ վիզաների ազատականացման ժամկետի մասին // 46 զոհ Իսպանիայում գնացքների վթարից․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

ԱՄՆ-ը դիվանագիտական և ռազմական խողովակներով Պարսից ծոցի արաբական երկրներին նախազգուշացրել է, որ նրանք պետք է պատրաստ լինեն «կարճատև, բայց ինտենսիվ ռազմական արշավի», որը տեղի կունենա նոյեմբերի 3-ին նախատեսված ԱՄՆ միջանկյալ ընտրություններից հետո։

The Wall Street Journal-ի աղբյուրների համաձայն՝ ամերիկացի զինվորականները Թեխասից տարածաշրջան են տեղափոխում «Patriot» զենիթահրթիռային համակարգը, ինչպես նաև համալրում են այնտեղ զինամթերքի պաշարները։ Աղբյուրների խոսքով՝ ռմբակոծիչներն ու կործանիչները պատրաստվում են հարվածներ հասցնել, փոխանցում է Meduza-ն։

Թրամփին մոտ կանգնած աղբյուրները պնդում են, որ ԱՄՆ նախագահը դեռ վերջնական որոշում չի կայացրել, սակայն հակված է Իրանի դեմ լայնածավալ հարձակման տարբերակին։ Հնարավոր թիրախների թվում կարող են լինել Իրանի ենթակառուցվածքներն ու միջուկային օբյեկտները։

ԱՄՆ-ում միջանկյալ ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 3-ին, և դրանց արդյունքներով հանրապետականները կարող են կորցնել Կոնգրեսում մեծամասնությունը։

Հոկտեմբերի սկզբին Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը մինչև միջանկյալ ընտրությունները չի հարձակվի Իրանի վրա, քանի որ կողմերը վարում են «արդյունավետ բանակցություններ»։ Մի քանի օր անց նա հայտարարել էր, որ Իրանում բանակցելու համար ոչ ոք չկա։

«Հնարավոր է՝ մենք չափազանց հեռուն ենք գնացել Իրանի առաջնորդների հետ, որովհետև այլևս չենք հասկանում, թե ում հետ գործ ունենք»,- ասել էր նա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի